ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները համակարծիք են՝ Արթուր Սարգսյանի մահվան մեղավորները պետք է պատժվեն 03/17/2017 17:43 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները համակարծիք են, որ անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պետք է մանրամասն ուսուﬓասիրվեն. եթե կան մեղավորներ, նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում, անդրադառնալով Արթուր Սարգսյանի մահվան դեպքին, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ տեղի է ունեցել ողբերգություն, որի հանգամանքները պետք է մանրամասն ուսումնասիրվեն և բացահայտվեն:
«Ես կարծում եմ, որ նրա հիշատակը հարգելու ,այն չպղծելու լավագույն ձևը այդ ողբերգությունը քաղաքական շահերի չծառայեցնելն է: Մենք կոչ ենք անում, որպեսզի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները մանրամասն ուսումնասիրվեն, ու եթե պարզվի, որ կան մեղավորներ, նրանք պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն: Մենք նաև կոչ ենք անում զերծ մնալ այս ամենը քաղաքականացնելու փորձերից և դեպքը քաղաքական նպատակներին ծառայեցնելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արման Մուսինյանն իր ցավակցությունները հայտնեց Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ՝ համակարծիք լինելով, որ դեպքի հանգամանքները պետք է մանրակրկիտ քննության ենթարկվեն: Մուսինյանը հավելեց, որ Արթուր Սարգսյանը հիվանդություն ուներ, որն անհամատեղելի էր քրեակատարողական հիմնարկում պահվելու պայմանների հետ, ուստի նրա մահվան պատճառը երկրորդ անգամ նրան կալանավորելու որոշումն է, ինչպես նաև դատապարտյալների հիվանդանոցում նրա նկատմամբ հնարավոր անբարեխիղճ վերաբերմունքը:
Մուսինյանը հույս հայտնեց, որ քննությունը կպարզի մեղավորներին և նրանք կստանան իրենց պատիժը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Վիլեն Խաչատրյանը նույնպես կոչ արեց քաղաքական ուժերին Արթուր Սարգսյանի մահը չշահարկել և իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու փորձերից զերծ մնալ:
«Ընդհանրապես, նման դեպքերը շահարկելը չի բխում բարոյական սկզբունքներից: Մարդիկ ունեն կոնկրետ վիշտ և նրանց համար լուրջ հոգեբանական ցնցում է այդ թեմայով շահարկում լսելը։ Յուրաքանչյուր ոք այդ թեմայի շուրջ արտահայտվելիս՝ պետք է մտածի, թե ինչ ազդեցություն կարող է դա ունենալ նրա հարազատների վրա։ Այս թեման շոշափողները պետք է լինեն զուսպ ու բարոյականության սահմաններում»,- ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ոմանք Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրում են իշխանություններին՝ Վիլեն Խաչատրյանն ընդգծեց, որ որևէ մեկին մեղադրելու համար անհրաժեշտ տեղեկատվություն չունեն: Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ եթե Արթուր Սարգսյանի գործում ներգրավված յուրաքանչյուր օղակ իր տեղում լիներ, հնարավոր կլիներ խուսափել նման ողբերգական դեպքից:
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը, միանալով Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հնչող ցավակցություններին, ընդգծեց, որ իր համար ընդունելի չեն նրա մահվան համար իշխանություններին մեղադրելու փորձերը, քանի որ ինչ-որ մեկին մեղադրելու համար ամբողջական տեղեկատվություն դեռ չկա:
«Ինձ համար ևս որպես քաղաքացի շատ հանգամանքներ պարզ չեն, պարզ չէ կալանքի և մահվան պատճառահետևանքային կապը։ Ես հասկանում եմ, որ սա շատ լավ առիթ է իշխանություններին քննադատելու համար։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մենք ունենք խնդիրներ այդ ոլորտում՝ առաջին հերթին խափանման միջոցի հետ կապված, բայց սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մյուս խափանման միջոցները մեր օրենսդրության մեջ պիտանի չէին, դրա համար էլ հիմա ներդրվում է պրոբացիոն համակարգը, որը գալու է լուծելու այդ խնդիրները»,- նշեց Թովմասյանը:
Նա հավելեց, որ երկրորդ խնդիրը քրեակատարողական հիմնարկներում բուժծառայության որակն է։ Թովմասյանը համակարծիք է քննարկման մասնակից մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որ գործի բոլոր մանրամասները պետք է հրապարակային ու օբյեկտիվ քննվեն ու եթե կան մեղավորներ, բոլորը պետք է պատժվեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը