Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ

Բացվել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը. ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական ու արդյունավետ 03/14/2017   13:51

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավ­ել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան:

ՀՀ կառավարության՝ 2017թ. ծրագրով և գերակա խնդիրներով, ինչպես նաև հարկային եկամուտների վարչարարության բարելավման ծրագրով գործարկված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքն ուղղված է հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողու­թյունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն: Նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով ռիսկայնության գնահատման չափանիշները և հարկ վճարողների ծանուցման ընթացակարգը։

Դրանց հիման վրա մոնիթորինգի կենտրոնում իրականացվում են ՀԴՄ-ների ֆիսկալային շրջանառությունների, գործարքների քանակների և գների, ինչպես նաև հաշվար­կային փաստաթղթերի դուրսգրման մշտադիտարկումներ ու վերլուծություններ: Կատարվող աշխատանքների արդյունքում նվազելու են ռիսկային հարկ վճարողների կողմից անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերը:

Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ կլինի ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը կարևորել է կենտրոնի հիմնումը և նշել, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրվել ստեղծել այնպիսի համակարգ, որի դեպքում օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող հարկատուն ՊԵԿ-ի աշխատակցին զգա նվազագույն կերպով և հակառակը, ով այդ դաշտում չէ՝ ՊԵԿ-ի շունչը զգա պարբերաբար: «Մենք անպայման հասնելու ենք դրան:

Որպեսզի ունենանք այդպիսի կառավարում, պետք է բացի արդար, հավասար պայմաններից՝ լինի նաև խելացի կառավարում, որպեսզի ՊԵԿ-ն ավելորդ տեղը չանհանգստացնի հարկատուին, գործարարին: Այս համակարգը թվայնացնում է կառավարման ամբողջ սուբյեկտը և այն հայտանիշները, որոնք կառավարիչները սահմանելու  են, միանգամից բացահայտում են ռիսկային գործարքներն ու սուբյեկտները: Այդ իսկ պատճառով, ընտրություն անելիս, թե որտեղ ստուգում անկացնել, ելակետային տեղեկատվությունը, որն այստեղ կա, թույլ է տալու մեծ հավանականությամբ մուտք գործել այնտեղ, որտեղ տեսնում են ռիսկ: Ներդրվրած համակարգը ցույց է տալիս, որ օրինակ՝ գիշերը 1:30-ին ՀԴՄ-ով գործարք է կատարվել, ակնհայտ է չէ՞, որ կա ռիսկայնություն, կամ ՀԴՄ-ով կատարվել է  շատ մեծ ծավալի գործարք: Տվյալ դեպքերում ՊԵԿ-ն անմիջապես կարողանալու է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ է վաճառվել, մեծածախ, թե մանրածախ գնում է կատարվել: Հետևաբար, ակնկալում ենք, որ ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական, էֆեկտիվ, գործարարի համար կլինի շատ ավելի քիչ քաշքշուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները եղել են 16 միլիարդ դրամով ավելի:

«Դա բավականին լուրջ թիվ է, ՊԵԿ-ի առջև ձևակերպել ենք հստակ հանձնարարական, ըստ որի՝ այն պլանային ցուցանիշները, որոնք դրված են, պետք է կատարվեն: Սակայն կան կանոններ, որոնք պետք է չխախտվեն, այսինքն, կանխավճարի դաշտ պետք է չմտնել, գործարարին արհեստականորեն պետք է չնեղացնել, արհեստական խնդիրներ չստեղծել, որպեսզի նա հարկեր վճարի:

Այս առումով, այս համակարգը չափազանց կարևոր է: Միաժամանակ, խոշոր գործարարների հետ խոսելիս կանխավճարի թեման մշտապես եղել է ակտուալ: 16 միլիարդով ավելի մուտքերի ուղղությամբ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև բովանդակության վրա: Այն կառույցները, որոնք ունեցել են մեծ կանխավճարներ, ՊԵԿ-ն այսօր զբաղվում է դրանց մաշեցմամբ, այսինքն, ՊԵԿ բազայում կան բազմաթիվ մուտքեր, որոնք նախկինում կային, այժմ՝ ոչ: Բացի նրանից, որ 16 միլիարդի աճ է ապահովվել, որը կազմում է 10,9 տոկոս, նաև այս պահին ինձ հրապուրում է որակական աճը, որովհետև խոշոր ընկերություններն այսօր մաշեցնում են իրենց կանխավճարները, իրենց պարտավորության չափով այսօր չեն վճարում:

Այդ առումով, գալու ենք նրան, որ այդ 10,9 տոկոսի աճը շատ ավելի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը՝ շեշտելով, որ ՊԵԿ-ում իրականացվելու են ֆունդամենտալ բարեփոխումներ, որոնք մասամբ սկսվել են և նշված կենտրոնի բացումն առաջին քայլն է:

Կարեն Կարապետյանի խոսքով, մոտ ժամանակներս ՊԵԿ-ը կառավարությանն է ներկայացնելու ՊԵԿ-ի բարեփոխումների ողջ փաթեթը: «Վստահ եմ, որ այս աշխատանքի արդյունքում ունենալու ենք այն, ինչին ձգտում ենք: Սպիտակ, օրինապահ դաշտում գործող գործարարը ՊԵԿ-ին նվազագույնն է նկատելու: Համակարգում առաջընթաց միանշանակ կա, տեղ չկա՞ լավացնելու, միշտ կա:

Մենք երբևէ չենք գալու մի կետի, որ այլևս անելիք չունենանք, բայց մեր ձգտումն է տվյալ իրավիճակում հասնել մաքսիմալի: Կարծում եմ, որ իրավիճակը բավականին փոխվել է: Բացի նրանից, որ ՊԵԿ-ն ունի հետադարձ կապ, այն առկա է նաև իմ աշխատակազմում և կոնկրետ մարդիկ, ովքեր զբաղվում են ՊԵԿ-ի գործերով: Չի եղել դեպք, որ որևէ մեկը բողոքի ՊԵԿ-ի անարդարությունից և մենք ՊԵԿ-ի հետ համատեղ մինչև վերջ չգնանք, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը: Ես ռեգուլյար շփվում եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բողոքները պակասել են»:

Անդրադառնալով ստվերի դեպ պայաքարին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ՊԵԿ-ի և բոլոր գործընկերների առջև խնդիր է դրվել բարձրացնել կառավարման արդյունավետությունը, իրականացնել խելացի կառավարում: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ արտահանվող բիզնեսի մեջ շահութաբերությունը և ներքին բիզնեսի համեմատ տարբերվում է: Արտահանվող բիզնեսի շահութաբերությունն ավելի ցածր է, քան ներքինի, թվում է՝ հակառակը պետք է լինի: Պատճառը կարծում ենք այն  է, որ ներքին բիզնեսում ստվերն ու գերիշխող կարգավիճակները դեռևս գոյություն ունեն, ինչը բերում է շահութաբերության բարձր լինելուն: Այս գործիքակազմը, այս կենտրոնը թույլ է տալիս մեզ գնահատել ներքին շուկայի ռիսկային գոտիներն ու հասցեական ստուգել: Մենք պետք է հասնենք նրան, որ ողջ մանրածախ դաշտը ՀԴՄ-ներով ծածկենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ՀԴՄ-ով գործարք անելիս հասկանա, որ օգտակար գործ է անում օրինապահության, բիզնեսը ստվերից դուրս բերելու համար: Եվ մենք շատ հստակ այդ ուղղությամբ գնալու ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:                                  

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:44 28/02/2017  |  ԼՐԱՀՈՍ38 հարկ վճարողներ արդեն «օրինապահի» կարգավիճակ ունեն
11:29 27/02/2017  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահը կարևորել է ՀԿ-ների հետ սերտ համագործակցությունը
12:15 24/02/2017  |  ԼՐԱՀՈՍՀասարակական սեկտոր-ՊԵԿ համագործակցության առանցքում` հարկատուների շահերի և իրավունքների պաշտպանությունն է
13:45 14/02/2017  |  ԼՐԱՀՈՍ«Օրինապահի» կարգավիճակ՝ 20 հարկ վճարողի
11:52 08/02/2017ՊԵԿ-ն իրականացրել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 461 վարույթ
11:25 08/02/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները պետք է մինչև փետրվարի 20-ը հարկման դաշտի ընտրության վերաբերյալ հայտարարություն ներկայացնեն
15:14 01/02/2017  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ
14:49 31/01/2017  |  ԼՐԱՀՈՍՊետբյուջե է վերականգնվել ավելի քան 787 մլն դրամ
13:27 30/01/2017  |  ԼՐԱՀՈՍՇինարարական պաստառի փոխարեն ներկրվել է սառեցված թռչնամիս
13:56 27/01/2017  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ-ը շուրջ 1 մլրդ 624 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]