ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանին կարող են զննել միայն ողջամիտ կասկածի դեպքում. Արա Զոհրաբյան 02/24/2017 18:08 | ԼՐԱՀՈՍ
Քննարկումների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության և ՔԿՀ վարչության պետի հետ հայտարարություն տարածեցինք՝ արձանագրելով այն նվազագույն պայմանները, որոնք ՔԿՀ աշխատակիցները պետք է հաշվի առնեն։
Անդրադառնալով վերջին օրերս փաստաբանների կողմից բարձրացվող խնդրին այս մասին Ֆեյսբուքում գրառում է թողել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
ՓՊ նախագահը հավելում է, որ «պաշտոնատար անձանց հետ քննարկումների արդյունքում մեր կողմից հնչեցվել են հետևյալ փաստարկները՝
ա) ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, փաստաբանին չի կարելի խուզարկել.բ) փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը փաստաբանական գաղտնիք են պարունակում, լինեն դրանք տվյալ քրեական գործի հետ առնչվող, թե՝ այլ վստահորդի գործին առնչվող («Փաստաբանության մասին» ՀՀ օրենք 21 հոդված, մաս 7).գ) ՔԿՀ աշխատակիցը ոչ իրավագիտակցության և ոչ էլ տեղեկացված լինելու տեսանկյունից չի կարող տարբերակել նյութը քրեական գործին առնչվում է, թե՝ ոչ, հետևաբար ինքնին այդ տրամաբանությամբ նյութեր զննելը չի կարող օրինական նպատակ հետապնդել.
դ) փաստաբանն իր վստահորդի հետ աշխատելիս հիմնականում պետք է օգտվի համակարգչից (քննչական կոմիտեն նույնիսկ գործի նյութերը էլեկտրոնային կրիչով է փոխանցում).
ե) ՔԿՀ կանոնակարգով արգելված է կալանավորվածներին ունենալ որոշակի իրեր և նյութեր, իսկ ՔԿՀ-ն կալանավորին, որպես կանոն խուզարկում է, մինչև փաստաբանի մոտ ուղեկցելը և դրանից հետո.
զ) ՔԿՀ պահախցերը որևէ վստահություն չեն ներշնչում, քանի որ ՔԿՀ աշխատակիցը ֆիզիկապես կարող է բացել այն և ծանոթանալ նյութերին»։
Արա Զոհրաբյանը ՔԿՀ աշխատակիցների կողմից դրսևորած վարքագծի հետ կապված հիշեցնում է.
1. ՔԿՀ-ն փաստացի և իրավաբանորեն գտնում էր, որ
ա) փաստաբանին կարելի է խուզարկել.
բ) արգելված իրերը, այդ թվում՝ քրեական գործի նյութերին չառնչվող փաստաթղթերը փաստաբանն իրավունք չունի իր հետ տեղափոխել.
գ) փաստաբանի մոտ գտնվող նյութերը քրեական գործի հետ առնչվել-չառնչվելը պետք է որոշեր ՔԿՀ աշխատակիցը.
դ) նյութերի ներքո հնարավոր է թաքստոցներ լինեն և փաստաբանը իր վստահորդին ինչ որ բան փոխանցի.
ե) նախկինում եղել են դեպքեր, երբ փաստաբանները արգելված իրեր են փոխանցել.
զ) իրենք ունեն պահախցեր, որտեղ կարելի է արգելված իրերը ժամանակավոր թողնել։
Միաժամանակ անդրադառնալով տարընկալված հարցերին՝ ՓՊ նախագահը պատասխանում է դրանց:
«Արդյոք կարո՞ղ է փաստաբանը զննության ենթարկվել» հարցի կապակցությամբ Ա.Զոհրաբյանը կարծիք է հայտնում, որ այո, կարող է: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:
Ինչպե՞ս են փաստաթղթերը զննության ենթարկելու՝ առանց բովանդակությանը ծանոթանալու հարցի վերաբերյալ կառույցի ղեկավարը գտնում է, որ այդ զննությունը չի կարող կատարվել քրեական գործի նյութերի հետ առնչությունը պարզելու նպատակով։ Հետևաբար, փաստաթղթերի զննությունը կարող է կատարվել միայն թաքնված իրեր հայտնաբերելու նպատակով։ Բովանդակությունը թաքցնելու պայմանները պետք է ապահովեն ՔԿՀ աշխատակիցները։
Կարո՞ղ են փաստաբաններին պատեհ-անպատեհ զննել հարցին ՓՊ նախագահը պատասխանում է՝ փաստաբանին կարող են զննել միայն ողջամիտ կասկածի դեպքում։ Օրինակ, եթե մետաղորսիչ սարքն ազդանշան է տվել, ապա ՔԿՀ աշխատակիցը կարող է զննել փաստաբանի իրը՝ պահպանելով փաստաբանի իրավունքները և հարգելով փաստաբանի արժանապատվությունը։
Պե՞տք է արդյոք զննության կարգը տարածվի բոլորի նկատմամբ հարցին Ա.Զոհրաբյանը դրական պատասխան է տալիս։ «Եթե փաստաբանին զննում են, իսկ քննիչին՝ ոչ, ապա կարծում եմ, փաստաբանն էլ պետք է հրաժարվի զննության ենթարկվելուց և այս մասին տեղեկացնի Պալատին՝ հարցը բարձրաձայնելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել