Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

«ԱրմենՏել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության նախկին ղեկավարը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման 02/23/2017   15:23  |  Դատական ռեպորտաժներ

«ԱրմենՏել» ՓԲ ընկերության հաշվարկային համակարգը շրջանցելով՝ այլընտրանքային կապուղի ստեղծելու վերաբերյալ գործով ընկերության անվտանգության տնօրինության արդեն նախկին ղեկավար Աշոտ Պողոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Դատարանի կայացրած դատավճռով նա միաժամանակ երկու տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության ոլորտում և կազմակերպություններում կարգադրիչ լիազորություններ իրականացնելու իրավունքից:

Դատարանն Աշոտ Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ապօրինի ձեռնարկատիրություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ու 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժի կրման սկիզբը հաշվվում է 2014թ. հունվարի 23-ից։
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, և 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակարգչային սաբոտաժ, Աշոտ Պողոսյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Դատավճռով Ա.Պողոսյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության պետք է բռնագանձվի 1.782.967.651 ՀՀ դրամ, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ 874.441.030 ՀՀ դրամ ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։

Դատարանի իրավական վերլուծության համաձայն, հետազոտված ապացույցներից երևում է, որ կազմակերպված խմբի մասնակիցների միջև առկա է եղել ամուր սուբյեկտիվ կապ, նրանց հայտնի հանցանքը համատեղ, միասնական ջանքերով կատարելու վերաբերյալ նախապես ձեռք բերված համաձայնություն, և ամբաստանյալին՝ որպես նշված խմբի անդամի, վերապահված է եղել կոնկրետ դերակատարում։

Մասնավորապես, խմբի կազմակերպիչի կողմից ամբաստանյալի վրա է դրվել հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման, անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելու և այն հսկողության տակ պահելու, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելու և անհրաժեշտ անձանց մուտքն ապահովելու, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «ԱրմենՏել» ՓԲ ընկերության աշխատակիցներին՝ հանցավոր գործունեությանը դադարեցման ու դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված հնարավոր միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելու պարտականությունը, որը նրա կողմից կատարվել է։

Քրեական գործի փաստական տվյաներից և ապացույցներից հետևում է, որ ամբաստանյալը, հանդիսանալով տուժող առևտրային կազմակերպության պատասխանատու ծառայող, իր կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, կազմակերպված խմբի կազմում առանց պետական գրանցման իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն, որպիսի գործունեությամբ կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին ծանր հետևանքներ առաջացրած վնաս է պատճառվել, և այն զուգորդվել է կազմակերպությանն ու պետությանն առանձնապես խոշոր չափերով վնասներ պատճառելով։

Դատարանը, նկատի ունենալով, որ պաշտպանության կողմը չի առարկել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքին ու խնդրել այդ մասով՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, կարճել նրա նկատմամբ քրեական գործի վարույթը, չի անդրադարձել նշված հանցակազմերի վերլուծությանն ու այդ հանցանքները նրա կողմից կատարված լինելու ապացուցվածության և հիմնավորվածության հարցերին։

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատականներ:

Իսկ անդրադառնալով հանցակազմ չլինելու հիմքով ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելու և արդարացնելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը նույն հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին պաշտպանի միջնորդությանն ու դրա հիմնավորումներին և պատճառաբանություններին, դատարանը գտել է, որ այն անհիմն է և չի կարող բավարարվել։

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել, որ նա հանցանքները կատարել է նյութական և ծառայողական կախվածության ազդեցության տակ՝ բավականին բարձր վարձատրվող աշխատանքից ազատվելու իրական մտավախությունից դրդված, խոստովանել է կատարած հանցանքներն ու աջակցել է հանցագործությունները բացահայտելուն և հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, դատաքննությամբ, ըստ էության, նույնպես ընդունել է կատարած հանցանքները, ամուսնացած է և նրա խնամքի տակ են գտնվում 4 անձ, որոնցից մեկը մինչև 14 տարեկան երեխան է։

«Արմենտել»-ի գործով մեղադրողը միջնորդեց նախկին ղեկավար ծառայողին դատապարտել հինգ տարվա ազատազրկման

Նշենք, որ մեղադրական ճառում մեղադրողը միջնորդել էր Աշոտ Պողոսյանին մեղավոր ճանաչել 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել հինգ տարվա ազատազրկման՝ երկու տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Մեղադրողը միաժամանակ նշել էր, որ մեղադրանքի մյուս երկու հոդվածներով՝ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը և համակարգչային սաբոտաժը, խոչընդոտ չկա վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը չի առարկել դրա դեմ:

Տուժող «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչն իր հերթին պնդել էր իր կողմից ներկայացված քաղհայցը՝ ընկերությանը պատճառված 1 782 967 651 ՀՀ դրամի վնասը հատուցելու պահանջի մասին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]