ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թիվ 70 դպրոցի նախկին տնօրենի «քաջագործությունները» շարունակվում են բացահայտվել 02/12/2017 11:50 | Քրեական խրոնիկոն
«Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրենի «քաջագործությունները» շարունակվում են բացահայտվել:
Հերմինե Շափաղաթյանը, ով թիվ 70 դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել 2011թ. մինչև 2014 թվականի ապրիլը՝ դպրոցը համարում էր ստանդարտներից դուրս: Այս կերպ նա արտահայտվել էր դեռևս 2013թ. նոյեմբերին` իր իսկ գործով դատական նիստի ժամանակ:
Այժմ նա ամբաստանվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 5 դրվագով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագով:
Ըստ մեղադրանքի՝ Շափաղաթյանը, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, չունենալով համապատասխան լծակներ և իր խոստումը կատարելու իրական հնարավորություն` մարդկանց աշխատանքի ընդունվելու հարցում օգնելու և աջակցելու պատրվակով, վերջիններիցս վերցրել է գումարներ, սակայն չի կատարել խոստումները և հափշտակել է նրանցից վերցրած գումարները:
Քրեական գործով կա 6 տուժող, ինչը նշանակում է, որ այս անձինք հայտնվել են Շափաղաթյանի ծուղակում: 6 տուժողից 2-ին նա խոստացել է Երևանում գործող դպրոցներից մեկում որպես մանկավարժ աշխատանքի ընդունվելու հարցում օգնել, մի դեպքում վերցնելով 800 000 ՀՀ դրամ, իսկ մյուս դեպքում ՝ 2000 ԱՄՆ դոլար: Եվս մեկին էլ խոստացել է Երևանի դպրոցներից մեկում լոգոպետի աշխատանք և նրանից վերցրել է 603.790 ՀՀ դրամ:
Մեկ այլ դրվագով էլ Շափաղաթյանը քաղաքացուն խոստացել է հաշվապահի աշխատանք՝ Երևանի դպրոցներից մեկում այս անգամ գործարքը իբրև թե կատարելու համար վերցնելով 1000 ԱՄՆ դոլար:
Եվս երկու քաղաքացուց էլ գումարներ է վերցրել մի դեպքում խոստանալով՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի տարրական կրթության և մեթոդիկայի ֆակուլտետի միանգամից 3-րդ կուրս ընդունել և պահանջել է 1 500 ԱՄՆ դոլար, իսկ մյուս դրվագով էլ Շափաղաթյանը Սփյուռքի նախարարությունում որպես կրտսեր մասնագետ աշխատանքի ընդունվելու հարցում օգնելու համար քաղաքացուց վերցրել է 1 500 ԱՄՆ դոլար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն:
Քրեական գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Շափաղաթյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է դատարանում՝ ընդդեմ նրա ներկայացվել է 10-ից ավելի քաղաքացիական հայցեր:
Այդ գործերից մեկով՝ դեռևս 2013թ. «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի:
Հայցվորը դպրոցի տնօրենից պահանջում էր բռնագանձել 3 175 100 ՀՀ դրամ գումար: Բանն այն է, որ թիվ 70 դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10-ը նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90 -օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ,նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև հուլիս 31-ը։ Սահմանված երկրորդ ժամկետում ևս գումարը չի վճարվել և հայց ներկայացնելով դատարան հայցվորը պահանջում էր նաև պատասխանողից բռնագանձել տույժեր, դատական ծախսերը, ինչպես նաև հայցվորի ներկայացուցիչ՝ փաստաբան Գևորգ Դավթյանի մատուցած ծառայությունների համար արդեն իսկ վճարված 820 000 ՀՀ դրամը: Ինչ վերաբերում է տույժերին, ապա հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ այն քիչ են հաշվարկել` նկատի ունենալով, գործ ունեն դպրոցի հետ:
Այդ գործով դատական նիստի ժամանակ Շափաղաթյանը դատարանում հայտարարեց, որ չի հրաժարվում գումարից և պարտավորվեց վճարել այն:
Թե ի՞նչ էր արել դպրոցի համար գնված այդ նեթբուքերը Շափաղաթյանը այդպես էլ դատարանում չհայտնեց, սակայն իր խոսքով՝ անգամ իր ֆինանսական միջոցներով է փորձել դպրոցը «կարգի բերել, դուռ ու պատուհաններ է փոխել, ավել ու փոշի է գնել»: Ըստ նրա՝ իր մեղավորությունը կայանում է նրանում, որ ծանր «լուծ» է վերցրել իր վրա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն