ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նա աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է. BBC-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին 02/11/2017 13:18 | Մարզական
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել հեղինակավոր BBC-ն: «Արմենպրես»-ը ներկայացնում է անգլիական պարբերականի անդրադարձը:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Յուրգեն Կլոպին «Օլդ Տրաֆորդ»-ում ունեցած դժվարին պահերին տված խորհուրդների համար: «Լիվերպուլ»-ի մարզիչը Մխիթարյանին աջակցել է նաև, երբ նա 2013 թվականին տեղափոխվեց Դորտմունդ:
Մոտ 10 շաբաթ չխաղալուց հետո Մխիթարյանը հիշել է Կլոպի խորհուրդները, որ ստացել է «Բորուսիա»-ում:
«Ես շնորհակալ եմ Կլոպին, քանի որ նա աշխատել է իմ անհատականության և հոգեբանության վրա»,-ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը երկու մրցաշրջան է անցկացրել Կլոպի գլխավորությամբ Գերմանիայում, մինչև մարզչի հեռանալն ու «Լիվերպուլ»-ին միանալը: Ութ ամիս անց կիսապաշտպանը հետևեց իր հին ղեկավարին և 26.3 միլիոն ֆունտի դիմաց միացավ «Յունայթեդ»-ին:
«Դորտմունդում ես իսկապես սթրես էի ապրում, երբ մենք վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճիշտ ճանապարհը, նա աջակցում էր ինձ, ասում, որ գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ ժամանակները դեռ առջևում են: Նա օգնել է ինձ դառնալու ֆուտբոլիստ»,-ասել է Մխիթարյանը: Նրա խոսքով՝ Կլոպը և Մոուրինյոն տարբեր մարդիկ են:
«Նրանք երկուսն էլ ընկերական և լավ մարդիկ են, բայց նրանց աշխատանքային ոճը տարբեր է: Առաջին տարին է Մոուրինյոյի գլխավորությամբ եմ աշխատում, և մենք դժվարին աշխատանք ենք տանում: Նա ասում է մեզ, թե ինչ է ուզում տեսնել: Իհարկե, հեշտ չէ աշխատել նոր մասնագետի գլխավորությամբ»,-ասել է հայ կիսապաշտպանը:
Պրեմիեր լիգա տեղափոխվելը Մխիթարյանի համար մի նոր քայլ էր: Նա խոսում է 6 լեզվով և Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի որդին է: Մխիթարյանի հայրը` Համլետը, ով ևս միջազգային կարգի ֆուտբոլիստ էր, մեկն էր առաջիններից, որ կարողացավ հանդես գալ արտասահմանում Խորհրդային միության տարիներին: Համլետը մահացավ, երբ Մխիթարյանը 7 տարեկան էր:
«Նա իմ եռանդն է, իմ նպատակը և իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես չէի զգում կորստի իրական ազդեցությունը, սակայն ես գիտեի, որ նա նայում է ինձ երկնքից: Նա կհպարտանար ինձնով»:
Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է: Նա մի երկրից է, որը 5 տարի շարունակ պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ, նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրածի հետ (Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն մարդ է սպանվել-խմբ.):
«Շատ դժվար էր ապրել այդ դժվարին ժամանակներում, երբ այդքան շատ խնդիրներ կային հարևանների հետ, և պատերազմ էր գնում»,-Մխիթարյանի խոսքից մեջբերումով համեմել է իր հոդվածը BBC-ն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել