Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» 05/15/2024   08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» 05/15/2024   08:01 ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» 05/15/2024   07:56 Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» 05/15/2024   07:49 ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» 05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել 05/14/2024   16:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը. շենքի մոտ իրավիճակը լարվել է 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

Ամբաստանյալի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն եղե՞լ է հարցին հնչեց պատգամավորի պատասխանը՝ ո՞ւմ կողմից 02/09/2017   18:31  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի Մաշտոցի պողոտայում աղմկահարույց ծեծռտուքի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց գործով առանցքային վկա, Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Վկան պատմեց, որ 2015թ. սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում  իրեն պատկանող  «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Մաշտոցի պողոատայով, չհասած Պողոտայի ու Թումանյան փողոցի խաչմերուկին նկատել է, թե ինչպես մի խումբ անձինք (պատգամավորը ճշտեց՝ արտաքին տպավորությամբ՝ 3-4 հոգի) ֆիզիկական բռնության են ենթարկում գետին տապալված մեկին:

Հասկանալով, որ կծկված, գետնին ընկածին լուրջ վտանգ է սպառնում և միջամտության կարիք կա, կանգնեցրել է ավտոմեքենան, ձայնային ազդանշանով զգուշացրել հարվածողներին դադարեցնել միջադեպը, սակայն միջադեպն ունեցել է այլ շարունակություն:

Գետնին ընկած անձը մի կերպ վեր է կացել, հատել է փողոցը, իսկ ծեծողների ու իր միջև քննարկում է տեղի ունեցել: Գ.Արսենյանը զգուշացրել է «զրուցակիցներին», որ ժամանակն է կանգ առնել, որ ինքն ԱԺ պատգամավոր է և որ նրանց գործողությունների հետևանքները կարող են լինել «ոչ օգտավետ ու արդյունավետ նրանց համար», սակայն երկխոսությունը արդյունք չի ունեցել:

Տեսնելով դա՝ պատգամավորը դուրս է եկել մեքենայից և շարունակել բացատրական աշխատանքներ անցկացնել արդեն մեքենայից դուրս  նման գործողությունների աննպատակահարմար լինելու մասին, սակայն ինչպես պարզվել է, ամբաստանյալները տրամադրված չէին երկխոսության. իրենցից մեկին ծեծելու, պատժելու ոչ ադեկվատ պահվածքի առնչությամբ իր դիտարկմանն ի պատասխան նրանք  հայտարարել են՝  իրե՛նք կորոշեն ինչ անել: «Քննարկման ընթացքում ինչ-որ պահի» նրանք պատգամավորի բնորոշմամբ, անցել են անթույլատրելի լեքսիկոնի, այն է՝ հայհոյանքների, ապա գործի են դրվել բռունցքները:

Տասը վայրկյան անց վկան իր օգնականից, գործով տուժող Ավետիսից լսել է՝ ինձ դանակով խփեցին: Վկան հայտնեց, որ դանակով անձը ևս մեկ անգամ էլ հարված կհասցներ՝ արդեն իրեն, սակայն չի հաջողվել, ձախ ձեռքով հարմար չի եղել, ձեռքը չի հասել իրեն:  Պատգամավորը հասկացել է, որ պետք է դիմել ռադիկալ մեթոդների, մեքենայի միջից վերցրել է օրինական հիմքերով իրեն պատկանող ատրճանակը, զենքը տեսնելով՝ կռվողները  սկսել են զսպվածություն դրսևորել:

Նրանց վնասազերծելուց հետո օգնականին շտապ հիվանդանոց հասցնելու համար հեռացել են դեպքի վայրից՝ ճանապարհին ծառայություն իրականացնող ոստիկաններին զգուշացնելով միջադեպի ու դրա մասնակիցներին բերման ենթարկելու անհրաժեշտության մասին:

Վիրաբուժական միջամտությունից երկու ժամ անց միայն բժիշկները հայտնել են իրեն, որ իր օգնականի բախտը բերել է՝ դանակը 7 մմ-ի չափով չի հասել սրտին, և որ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, օգնականի ֆիզիկական մարզվածությունն է օգնել, որ դանակը սրտին չհասնի:

Վկան հայտնեց, որ դանակը ձեռքին երիտասարդն ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանն է՝ «նա դանակը ձեռքին կանգնեց նաև իմ առջև», ասաց նա:

Ընդգծելով, որ բոլոր չորսի գործողությունները հակահասարակական էին, Գուրգեն Արսենյանը նշեց, որ նրանցից երկուսի՝ ամբաստանյալներ Գարիկ Բաբախանյանի ու Սամվել Սաֆարյանի, գործողություններն «ավելի քիչ ագրեսիվ, ավելի քիչ ցուցադրական ու ավելի քիչ ցցուն էին»: Վկան հայտնեց նաև, որ հիշյալ երկու ամբաստանյալները փորձում էին ինչ-որ միջոցներ ձեռնարկել իրավիճակը չսրելու ուղղությամբ, սակայն «դադարեցնելու, հաշտության կոչեր չեմ լսել»: Վկան հավելեց, որ իր դասակարգմամբ՝ նրանք 3-րդ, 4-րդ վտանգն էին:

Ի պատասխան ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանի խուճապի մատնվելու վերաբերյալ հարցի՝ վկան հայտնեց, որ ինքը խուճապի մատնվելու հիմքեր չի ունեցել, այդ նրանք են խուճապի մատնվել՝ իր ձեռքում զենք տեսնելով:

Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանի հարցին՝ չե՞ք կարծում, որ անհրաժեշտ ինքնապաշտպանություն է եղել, պատգամավորը հակադարձեց՝ ո՞ւմ կողմից:

Մեղադրողը ամբաստանյալի հարցերում, մասնավորապես, «Դուք ուռճացված ներկայացրեցիք տուժողի վնասվածքը՝ ծանր, մինչդեռ հաստատվել է, որ այն միջին ծանրության է, որն է աբսուրդի հասնող ագիտացիայի պատճառը» հարցում վկային վիրավորող և հեգնական ձևակերպումներ արձանագրեց և միջնորդեց ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառել:

Դատարանը նկատեց, որ վկան իր ցուցմունքում չի ասել, որ իմացել է, որ վնասվածքը միջին ծանրության է, և հարցը հանեց, քանի որ այն դուրս է մեղադրանքի սահմաններից:

Դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը դատական սանկցիա կիրառելու մասին՝ միաժամանակ նշելով՝ «թեև նման վտանգ՝ հեգնելու, կա, սակայն դատարանը չի համարում, չի գնահատում դա որպես վիրավորական»:

Դատական նիստում դատարանը նաև քննության առավ ու մերժեց ամբաստանյալ Սամվել Սաֆարյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելու և նրա նկատմամբ  չհեռանալու ստորագրություն ընտրելու մասին:

Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը մեկ տարի հինգ ամիս գտնվում է կալանքի մեջ, մեղադրվում է միջին ծանրության հանցագործություններ կատարելու մեջ, ունի երկու մանկահասակ երկու երեխա: Ըստ փաստաբանի, Ս.Սաֆարյանը 11 ամիս ընթացող դատավարության ընթացքում էլ դրական վարք է դրսևորել, ցույց տվել, որ չի կարող խոչընդոտել քննությանը, ինչի պայմաններում կալանքը կրում է պատժի տարրեր:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները չորսն են՝ ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության փորձ:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:

Հակոբ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սամվել Սաֆարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:20 07/02/2017  |  ՄամուլԳուրգեն Արսենյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով. «Ժամանակ»
17:53 02/02/2017  |  Դատական ռեպորտաժներՏուժողը վնասվածք ստանալուց հետո նոկաուտի ենթարկեց ամբաստանյալներից երկուսին. վկա (Տեսանյութ)
18:59 25/01/2017  |  Դատական ռեպորտաժներՔրեականի պետը տարավ սենյակ, ասաց պառկիր... աղմկահարույց ծեծկռտուքի գործով տուժող
09:41 13/01/2017  |  ՄամուլԳուրգեն Արսենյանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպա՞ն. «Փաստ»
09:04 17/11/2016  |  ՄամուլԱրսենյանը շատ է ցանկանում Ծառուկյանի հետ կրկին դաշինք կազմել. «Ժամանակ»
20:54 09/11/2016  |  Դատական ռեպորտաժներՊատգամավորի մասնակցությամբ ծեծկռտուքի աղմկահարույց գործով ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն խոշտանգել են
22:19 21/10/2016  |  Դատական ռեպորտաժներԿռվողներին բաժանելը խուլիգանությո՞ւն է. սկսվել է պատգամավորի մասնակցությամբ միջադեպի դատաքննությունը
14:37 24/05/2016  |  Դատական ռեպորտաժներԻնքնավնասման փորձ դատարանում. ուղեկցողների կողմից փորձը կանխվեց
16:37 14/05/2016  |  Քրեական խրոնիկոնՊատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ գիշերային ակումբերից մեկում խուլիգանության գործի շրջանակներում
09:33 22/04/2016  |  ՄամուլՊատգամավորի օգնականին դանակահարողին փորձում են «փրկել»՝ հոգեկան խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ. «Ժողովուրդ» (Տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]