Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

Դավիթ Լոքյանը ներկայացրել է մարզային ներդրումային ծրագրերը   02/06/2017   17:28  |  ԼՐԱՀՈՍ

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարության ընդհանուր ծրագրերը և այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

«Ձեզ բոլորիդ հայտնի է, որ մեր երկրում լուրջ տարածքային անհամաչափություն կա, երկրի ՀՆԱ-ի շուրջ 50 և ավելի տոկոսային մասն ապահովում է Երևանը. մարզերում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր է, և այն համախառն արդյունքը, որ ստեղծվում է մարզերում, խիստ անբավարար է:Կառավարության ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է. ծանոթանալ յուրաքանչյուր մարզի բնական, արտադրական, մարդկային կապիտալի հնարավորություններին,   դրանց հիման վրա  կառավարություն ծրագրեր ներկայացնել, քննարկել դրանք և արդյունքում` համապատասխան պետական աջակցությամբ մարզերում խթանել տնտեսական զարգացումը:   

Բոլորիս հայտնի է մի բան, որ երկրի ՀՆԱ-ն բավականին փոքր է, ավելացված արժեք ապահովող արտադրանքների թիվը խիստ սահմանափակ է, ներմուծումը մեծ է, և տնտեսական ձեռնարկությունների ակտիվությունը, ոգևորությունը, աշխատատեղ ստեղծելու խնդիրներում բավականին պասիվ է: Այս տեսակետից մենք ընդհանուր կոնցեպտ ունենք կառավարությունում. գտնել այն հնարավոր ուղիները, որոնց պարագայում մասնավորը պետության աջակցությամբ կսկսի ակտիվանալ, և պետության մեջ մեծ ավելացված արժեք կստեղծվի: Այն հայտարարությունները, այն լրատվությունը, որ  արտերկրում և  մեզ մոտ շրջանառվում է, որ մեր երկիրը շատ թույլ ներդրումային պոտենցիալ ունի, որ նույնիսկ մենք ծրագրեր չունենք, որոնք կարելի է ֆինանսավորել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս 3 ամիսների ընթացքում կառավարությունը մարզերից և Երևանից ստացել է շուրջ 3,2 մլրդ դոլարի ծրագիր: Եթե նույնիսկ մենք պատկերացնենք, որ այդ  ծրագրերի շուրջ 60 %-ը  ռիսկային է, ավելացված արժեք չեն ապահովի, ՀՆԱ-ում շատ մեծ առաջընթաց չեն բերի, այսինքն` պետության կողմից դրանց ֆինանսավորումը դառնում է ոչ այնքան արդյունավետ, ապա ստացված ծրագրերի հիման վրա կարող ենք ասել, որ 2017 թ-ին մենք երկրում կարող ենք 800 միլիոնից մինչև 1 մլրդ  դոլարի ներդրումային խնդիրներ լուծել: Իսկ դա իր հերթին կհանգեցնի տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման:   Այսինքն, այն պեսիմիզմը, որ մեր երկիրը փոքր ներդրումային պոտենցիալ ունի,  իրականում այդպես չէ:

Աշխատանքային այցերի ընթացքում մեր խնդիրը եղել է   ամբողջ կառավարությունով կարողանալ հասանելի դառնալ մեր գործարարին, մեր համայնքապետին, մեր մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են մեր տարածքները: Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր:  Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից  ստացվող  հիմնական ծրագրեր  ընդունող  բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝  գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլ բազմապիսի ծրագրեր:

Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը:   Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում`    Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում:  Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարներից և այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն  առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին: Օրինակ, մենք առաջին 5 մարզերի համար կառավարության հարթակ  ենք ներկայացրել 44 ծրագիր, որից  34-ը ստացել է դրական եզրակացություն: Ինչ է նշանակում դա: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այս կարգի ծրագրերը կարող են լինել արդյունավետ, ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա:  

 Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են   տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն: Պետությունը հայտարարել է, որ եթե ծրագրերն առանձնահատուկ են, հեռանկարային են, ապա պետությունը «պետություն-մասնավոր հատված» համագործակցության կոնցեպտի շրջանակներում իր վրա պարտականություն է վերցնում լուծելու ենթակառուցվածքների օժանդակության խնդիրը, այսինքն` օգնում է էլեկտրականություն, գազ, ջուր, ճանապարհ ունենալու հարցում: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում   պանրի արտադրության ծրագիրը քննարկվել է իմ նշած հարթակներում և ունեցել դրական եզրակացություն, բայց քաղաքացին չի կարողանում օգտվել բնական գազից, քանի որ այն մոտավորապես  400 մ հեռավորության վրա է: Վարչապետի հանձնարարություն եղավ, որպեսզի ՏԿԶ նախարարությունը, Գազպրոմ ընկերությունը և տարածքային զարգացման հիմնադրամը համատեղ հնարավորինս ապահովեն քաղաքացու՝ բնական գազով իր տնտեսությունը վարելու հնարավորությունը, որը պետք է բերի ինքնարժեքի իջեցման, շուկայում մրցունակության ապահովման:

Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը: Օրինակ, շինշիլագործության ծրագիրը, 20-օրյա ժամկետ է տրված, որպեսզի Գյուղատնտեսության նախարարությունը ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը:

Այս ընդհանուր կոնտեքստում  մարզային այցելությունների արդյունքում մեզ մոտ ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ՝ շուրջ 350 մլն դոլարի սահմաններում ներդրումային ծրագրեր: Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին  լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում և կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղությոններով զբաղվել, դա միանաշանակ է: Ինչպես ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռևս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը: Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել   ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը և որից հետո միայն համապատասախան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ և մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ:

Նորից եմ ուզում կրկնել, որ ՀՀ-ն ունի բավականին մեծ ներդրումային պոտենցիալ: Երկիր, որը շուրջ 3 և ավելի մլրդ դոլարի  ներմուծում է իրականացնում, չի կարող չունենալ ներդրումային պոտենցիալ: Ներմուծվող ապրանքատեսակների մի մասը   կարող ենք արտադրել Հայաստանում` որակով, ցածր ինքնարժեքով և  մրցակցային:

Տեղեկացնեմ, որ նախարարությունն ունի ներդրումային 2-րդ բլոկը՝ որը, կարելի է համարել սկսված: Մոտավոր դա կազմում է 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը արտերկրի դրամաշնորհային միջոցներն են:

Շուրջ 7 ծրագիր ունենք, որոնց ֆինանսավորումն արդեն արված է Եվրամիության դրամաշնորհների հաշվին, և պետության համաֆինանսավորմամբ, ի դեպ, պետությունն այս ծրագրերի ուղղակի պատասխանատու է, քանի որ 25 տոկոսի չափով ինքը մասնակցում է այդ ծրագրերին:Այս ծրագրերն ապահովելու են  առաջիկա տարվա ընացքում 500 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով: Օրինակ Վայքում ստեղծվելու է առաջին արևային կայանը, կամ Կապանի տարածաշրջանում պետք է ստեղծվի թափոններից պլաստմասայի արտադրություն, Նոյեմբերյանում կստեղծվի վերամշակող ձեռնարկություն: Սրանք խոշորացման և տարածքների համաչափ զարգացման առաջին խոշոր ծրագրերն են:

Արդյունքում, մեր ծրագրային ներդրումային բլոկի արդյունքում՝ 34 մլրդ դրամի  շրջանակում արդեն ուղղակի ֆինանսավորում ունենք տարածքներում և սպասում ենք շուրջ  100 և ավելի մլրդ դրամի մասնավոր հատվածներում  ներդրում, որում պետք է պետությունն իր մասնակցությունն ունենա, աջակցություն ցուցաբերի:

Կարևորվում է նաև համայնքային բյուջեներով իրականացվող ներդրումները, որոնք կազմում են շուրջ 15 մլրդ դրամի չափ և ուղղված են շենք-շինությունների կառուցմանը, սարքավորումների ձեռքբերմանը: Մեր խնդիրը պետք է դառնա մեծացնել համայնքների սեփական եկամուտների ծավալը: 2017 թ-ին մենք պլանավորել ենք, որ համայնքային բյուջեները պետք է ավելանան շուրջ 3 մլրդ դրամի չափով՝ մոտ 10 %-ի չափով: Դա բավականին մեծ ծավալ է, որպեսզի համայնքները կարողանան իրենց քաղաքացիներին լրացուցիչ ծառայություններ մատուցել»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:19 06/02/2017  |  ԼՐԱՀՈՍՎարդան Արամյանը բացառում է վարչապետի ընտանիքի՝ Գյումրիում ներդրում կատարելու հարցում շահերի բախումը
12:33 03/02/2017  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում ներդրումների ծրագրին կմիանան 22 գործարարներ. նրանք այսօր Հայաստանի երկրորդ քաղաքում են
10:48 03/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է մարզային ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը
09:28 31/01/2017  |  ՄամուլՆերդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին. «Հայկական Ժամանակ»
15:40 26/01/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կառավարությունն ամբողջացնում է ակնկալվող ներդրումային ծրագրերն ու դրանց ֆինանսական աղբյուրները
14:18 21/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և ՀՀ խոշոր օտարերկրյա ներդրողները քննարկել են Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր
09:58 07/12/2016  |  ՄամուլԿառավարությանը ժամանակավորապես իր վրա պետք Է վերցնի ներդրումային ակտիվության խնդիրը. «Հայկական Ժամանակ»
16:14 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում քննարկվել են տարբեր ներդրումային փաթեթներ
18:24 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿԲ նախագահը Հայաստանը տեսնում է՝ որպես ներդրումների համար բարենպաստ միջավայր
19:46 04/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի հայտարարություններից հետո շատ սփյուռքահայեր Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]