Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

Հայկ Ալումյանը պահանջեց Վահան Շիրխանյանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը՝ առանց բանտապետի մեկնաբանությունների 01/27/2017   18:23  |  Դատական ռեպորտաժներ

Հանցավոր համագործակցության վերաբերյալ աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստը նորից տեղի չունեցավ. ինչպես և նախորդ երեք դատական նիստերին, չէր ներկայացվել գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: 

Ըստ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից ստացված գրության, Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ իր խցից և ուղեկցվել դատարան՝ դատական նիստին:

ՔԿՀ-ից տեղեկացրել են նաև, որ հիմնարկ մուտք գործելիս էլ Վահան Շիրխանյանը ունեցել է առողջական խնդիրներ: Ամբաստանյալին, ըստ ՔԿՀ տեղեկանքի, չի նշանակվել անկողնային ռեժիմ, նա ստացիոնար բուժման կարիք չունի, նշանակվել է դեղորայքային բուժում:

Ըստ ՔԿՀ տեղեկանքի, երկու հատորից՝ 179 էջից, կազմված Վ.Շիրխանյանի բժշկական քարտից քաղվածքներ կատարել իրենք չեն հասցրել, ուստի դատարան են ուղարկվել բժշկական այլ փաստաթղթերի լուսապատճեններ՝ 33 թերթ կազմող:

Մեղադրող կողմը հայտարարեց, որ Վահան Շիրխանյանի արգելանքի տակ գտնվելու ընթացքում նրա առողջության պահպանման իրավունքը չի խախտվել, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել և կատարվել են հետազոտություններ, առողջությունը գտնվում է բավարար վիճակում: Ըստ մեղադրողների, Վահան Շիրխանյանն արդեն չորրորդ անգամ առանց հարգելի պատճառների չարամտորեն խուսափում է դատական նիստին ներկայանալ, դրսևորում է անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Մեղադրողները գտնում են, որ ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա պետք է կիրառվի, հաջորդ դատական նիստում պետք է ապահովվի նրա մասնակցությունը՝ չխախտելու համար նաև այլ ամբաստանյալների ողջամիտ ժամկետում գործը քննելու իրավունքը:

Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Քրեակատարողական հիմնարկն է անհարգալից վերաբերմունք ցույց տալիս դատարանի հանդեպ, այլ ոչ թե Վահան Շիրխանյանը: Պաշտպանը պարզաբանեց, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալի բոլոր բժշկական փաստաթղթերի պատճենները քրեակատարողական հիմնարկից պահանջելու մասին, սակայն ՔԿՀ-ն՝ չկատարելով դատարանի պահանջն, ընդամենը ասում է՝ ծավալը մեծ է, չենք հասցնում քաղվածքներ անել, և «հանդգնում է բժշկական փաստաթղթերը դատարանին չտալ»:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ ՔԿՀ-ն երրորդ անգամ սուտ տեղեկություններ է հաղորդում Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին:

Փաստաբանը հակառակի մասին վկայող՝ նյարդաբան Բաբաջանյանի կոնսուլտացիայի արդյունքում կազմված բժշկական փաստաթուղթ ներկայացրեց, ըստ որի՝ ելնելով բացասական դինամիկայից՝ ցուցված է հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում:

Հայկ Ալումյանը պնդեց իր միջնորդությունը բոլոր բժշկական փաստաթղթերը պահանջելու մասին՝ «բոլոր բժշկական փաստաթղթերն՝ առանց բանտապետի մեկնաբանությունների, դատարանը հետևություններ կանի»:

Պաշտպանը հրապարակեց Վահան Շիրխանյանի նամակն, որում վերջինս հայտնում էր, որ մեկուսարանում ինքը 17 տեսակի 4000 հաբեր է ընդունել, սակայն այսօրվա դրությամբ զրկված է տեղաշարժվելու ու ուղիղ նստելու հնարավորությունից: Շիրխանյանը հայտնում է, որ հունվարի 25-ից դադարեցրել է բոլոր դեղերի ընդունումը: Ամբաստանյալը նամակում նշում է նաև, որ ցանկանում է մասնակցել դատավարությանը, որի ընթացքում կապացուցվի, որ իր դեմ բոլոր մեղադրանքները շինծու են: Ընդգծելով, որ առողջ մարդուն հաշմանդամ են դարձրել, Վահան Շիրխանյանը նշել է, որ դատական նիստին կարող է մասնակցել պառկած կամ կիսապառկած վիճակում:

Այլ ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը դժգոհություն հայտնեց դատական նիստի հերթական հետաձգնան հետ կապված՝ կալանավորը գտնվում է դատարանի հաշվին, ուստի դատարանը պետք է շահագրգռված լինի, որ բերի ամբաստանյալին: Դատարանը առաջարկեց պաշտպանին ցույց տալ օրենքի այն նորմը, որով դատարանը կարող է բերման ենթարկել կալանքի մեջ գտնվող ամբաստանյալին, ինչին ի պատասխան պաշտպանը հակադարձեց՝ թող թևերի վրա բերեն, տեսեք ինչ ուժեղ տղերք են՝ ուղեկցող դասակի անդամներին ի նկատի ունենալով:

Հ.Արսենյանն՝ անդրադառնալով մեղադրողի հայտարարությանը նկատեց, մեղադրողը քիչ էր մնում ևս մի քանի մեղադրանք ավելացներ: Եթե ինչպես նշվում է, ամբաստանյալը առողջ է, ուրեմն ապահովեք նրա մասնակցությունը դատական նիստին, որպեսզի չխախտվեն նաև մյուս ամբաստանյալների իրավունքները, ասաց պաշտպանը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:55 20/01/2017  |  Դատական ռեպորտաժներԵս կասկածում եմ, որ պետական որոշ մարմիններ չեն ուզում, որ Վահան Շիրխանյանը գա դատարան. Հայկ Ալումյան
11:34 17/01/2017  |  Քրեական խրոնիկոնԼրագրողները հարցեր կարող են ուղղել փոստային ծառայության միջոցով. Վահան Շիրխանյանը դիմում է լրագրողներին
11:38 14/01/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանին անհամատեղելի դեղամիջոցներ են նշանակվել. փաստաբանը բողոք է հղել ՄԻՊ-ին
16:28 13/01/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը չի հրաժարվել, այլ ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին. Հայկ Ալումյան
18:34 12/01/2017  |  Քրեական խրոնիկոնԻնչ կորոշի վերաքննիչ դատարանը. Վահան Շիրխանյանի փաստաբանը բողոք է ներկայացրել
22:48 21/11/2016  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը հենց փաստաբանին վերաբերող հարց է. Հայկ Ալումյան
19:19 21/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան գնահատական կտա բժշկական հետազոտություններից հետո
17:37 21/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը Շիրխանյանի հարցով դիմել է Առողջապահության նախարարությանը
16:12 21/11/2016  |  ԼՐԱՀՈՍԵթե լրագրողները տեսնեին Վահան Շիրխանյանին, կհասկանային, որ նրան աստիճանաբար սպանում են. Հայկ Ալումյան
15:11 21/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի. Քրեակատարողական վարչություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]