ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը. Սեյրան Օհանյան 01/21/2017 15:52 | Քաղաքական
«Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ֆեյսբուքում տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ,
Զինված ուժերում իմ ծառայության տարիները մի ժամանակահատված է, որը չես կարող ամբողջացնել մի հայացքով կամ ներկայացնել մի քանի բառով: Այն կարելի է բաժանել ամիսների, շաբաթների, օրերի ու ժամերի... Եվ այդ բաժանումներից յուրաքանչյուրը կունենա իր հաջողությունը, ձեռքբերումն ու բացթողումը, իր աշխատանքային ջանքն ու նյարդը, իր խիզախումը:
Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։
Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի, թերևս, միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի։
Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։
Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով։
Մասնագիտությամբ լինելով զինվորական՝ ես լավ գիտեմ կարգապահության գինը, կամային որոշումների, հաստատակամության, ճիշտ և կոշտ խոսքի արժեքը։ Հիմա դրա ժամանակն է:
Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կարգուկանոնի, օրենքի գերակայության, ամենաթողության վերացման, կարելի է և պետք է լուծել հաստատակամությամբ, օրենքի առջեւ խիստ հավասարությամբ եւ առանց յուրայինների համար խաղի առանձին կանոններ ստեղծելու։
Ես չափազանց կարևորում եմ երկրի կառավարման յուրաքանչյուր ոլորտում կադրային ճիշտ քաղաքականությունը, երբ մասնագետներն իրենց ճիշտ տեղերում հստակ և կարգապահ աշխատում են:
Սակայն, ցավոք, մեր երկրում վաղուց խախտված է այդ մեխանիզմը։ Եվ ակնհայտ է, որ երկրի ընդհանուր քաղաքական, տնտեսական, հասարակական մթնոլորտն այլևս չի տալիս զարգացման, աճի, դրական փոփոխությունների հնարավորություն։
Ինչպես բանակի որևէ կառույցում ոչ կանոնադրային հարաբերությունները խախտում են առողջ մթնոլորտը՝ բացասաբար անդրադառնալով ծառայության որակի վրա, այնպես էլ պետության մյուս ոլորտներում է:
Այսօր մեր երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ, կարելի է ասել, ոչ կանոնադրային հարաբերություններ են:
Օրենքի առաջ անհավասարությունը, անարդարությունը, համատարած կողմնապահությունը և դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետևանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։
Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապես իրականացնել այդ երազանքները»։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն