Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

Խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում 01/19/2017   17:41  |  ԼՐԱՀՈՍ

Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունըԼ

Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու տարիներին բարեկամության խմբերի նախաձեռնությունները, տիկին Պլոսկովի ղեկավարած պատվիրակության՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստան կատարած երկու այցերի արդյունքները, ինչպես նաեւ բարեկամության խմբերի կողմից Երեւանում հիմնադրված Հայաստան-Իսրայել միջազգային ֆորումի օրակարգային հարցերը:

Կողմերը կարեւորել են ֆորումի դերը միջխորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ երկու հասարակությունների միջեւ գործարար հարաբերությունների ձեւավորման, միջմշակութային կապերի աշխուժացման, տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, առողջապահության եւ մի շարք համատեղ հումանիտար ծրագրերի իրականացման գործում: Կողմերը հույս են հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունների եւ շփումների ակտիվացումը դրականորեն կանդրադառնա նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման վրա: Հայկական կողմը կարեւորել է նաեւ երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների փոխայցերը: Քննարկվել են տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության ապահովման հետ կապված հարցերը:

Այնուհետեւ հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի միջմշակութային փոխանակումների հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող կոալիցիայի ղեկավար, Լիկուդ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Դավիդ Բիտանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Կնեսետի խորհրդարանական կառավարման համակարգի մի շարք առանձնահատկություններ եւ Կնեսետի փորձը՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի առանցք: Քննարկվել են նաեւ մշակութային փոխանակման եւ երիտասարդների շրջանում արվեստի տարբեր ոլորտների խրախուսման ծրագրեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ մշակութային տուրիզմի զարգացման հնարավորություններին:

Օրվա ավարտին հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի իշխող կոաիցիայի Կուլանու կուսակցության ներկաացուցիչ, պատգամավոր Էլի Կոենի հետ: Պարոն Կոենը նշել է, որ պատասխանատու է տնտեսական եւ գործարար հարաբերությունների համար եւ պատրաստվում է ստանձնել Իսրայելի Պետության Էկոնոիկայի նախարարի պարտականությունները: Հայկական պատվիրակությունը հանդիպման ընթացքում ներկայացրել է մի շարք ոլորտներում համագործակցության առկա ներուժը՝ կարեւորելով գործարար կապերի ակտիվացման եւ ներդրումային միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է նախորդ երկու օրերի ընթացքում գործարար ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները, դրանցում արծարծված մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական զարգացման եւ ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները:

Հադիպման ընթացքում զրուցակիցների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մի շարք նախագծերի վերաբերյալ գործնական քննարկումներ կազմակերպելու մասով: Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո Էլի Կոենը գործնական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ գործարար կապերի աշխուժացման ուղղությամբ՝ վստահեցնելով, որ բարեկամական խորհրդարանական խմբերն իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն ոլորտի բոլոր նախաձեռնություններում:

Նույն օրը ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ եղել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում՝ այցելելով Տիրոջ Սուրբ գերեզմանին: Այնուհետեւ պատվիրակությունն այցելել է «Յադ Վաշեմ»՝ Հոլոքոստի զոհերի հուշաhամալիր:

Նշենք, որ այցի ընթացքում խորհրդարանական պատվիրակությունը Իսրայել Պետության Յաֆո քաղաքում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սուրբ Նիկողայոս վանքի տարածքում հանդիպել է Թել Ավիվի հայկական համայնքային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթաքում քննարկվել են Իսրայելում հայ համայնքի գործունեության, ինքնության պահպանման, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները քննարկումների ընթացքում անդրադարձել են մեր հայրենակիցների կողմից բարձրացվող մի շարք հիմնախնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:23 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Իսրայելի Կնեսետի խոսնակ
14:32 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանական պատվիրակության աշխատանքային հանդիպումներն Իսրայելում
16:23 02/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրտակ Զաքարյան. «Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տաք բախումներ չեն լինի». հայաստանյան նախկին ու ներկա պաշտոնյաները գնահատում են
09:52 01/12/2015  |  ՄամուլԻնչ հարցեր է բարձրացրել Էդվարդ Նալբանդյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փակ նիստում. «Ժողովուրդ»
18:15 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարը դռնփակ հանդիպում ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ
13:30 11/09/2015  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարը` պատգամավորների ծիծաղի առիթ
09:01 18/12/2014  |  ՄամուլԵվրախորհրդարանի փոխնախագահը՝ Հայաստանում. «Հայկական ժամանակ»
17:42 20/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
15:59 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]