ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյան. Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը 12/19/2016 18:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Քաղաքացիների սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունների բացահայտումը կարևորելով՝ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 2015 թվականին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության արդյունքները, վեր հանելու բացահայտմանը խոչընդոտող պատճառները։
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը։ Ընդ որում՝ բացահայտումն անհեմամատ ավելի ցածր է Երևանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երևանում՝ 28,1 տոկոս։
ՀՀ ՔԿ նախագահը խիստ բացասական գնահատեց բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
«Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ անընդունելի համարելով քաղաքացիների սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նկատմամբ ոչ բավարար միջոցների ձեռնարկումը։
«Ինքներս պետք է բացահայտենք մեր աշխատանքների բացթողումները, պատճառները և հետևություններ անենք»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը։
Մտահոգիչ գնահատվեց նաև գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ 2015 թվականին գրանցված գողությունների հետևանքով միայն ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է 1.066.780.516 դրամ, որից վերականգնվել է մոտ 88 մլն դրամը, ինչը կազմում է 8,5 տոկոսը։ Ա.Հովսեփյանը շեշտեց հանցագործությունների հետևանքով քաղաքացիների կրած նյութական վնասների փոխհատուցման կարևորությունը՝ որպես սոցիալական արդարության վերականգնման կարևոր նախապայման։
Խորհրդակցությունում վերլուծվեցին գողությունների բացահայտմանը խոչընդոտող հանգամանքներն ու պատճառները։ ՀՀ ՔԿ նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Մասնակիցները կարևորեցին դեպքի վայրի պահպանությունը։ Խորհրդակցության ընթացքում արձանագրվեց, որ դեպքի վայրի պահպանությունը շարունակում է օրախնդիր լինել ոչ միայն գողությունների դեպքում, այլ՝ ընդհանրապես, որի հետևանքով մի շարք հետքեր ոչնչանում են, դառնում ոչ պիտանի, որպիսի պայմաններում նվազում է դեպքի վայրի զննության արդյունավետությունը։ Այս առումով զեկուցվեց, որ մշակվել է դեպքի վայրի պահպանության կանոնների նախագիծ ու դրվել շրջանառության մեջ։
Ա.Հովսեփյանն ընդգծեց, որ հանցագործությունների բացահայտման բանալին մեծամասամբ գտնվում է դեպքի վայրում և դեպքի վայրի պահպանությունը, պատշաճ զննության իրականացումն էական նշանակություն ունեն վարկածների մշակման ու հանցագործության բացահայտման համար։ Հանձնարարվեց քննության աջակցության վարչությանը՝ մշակել մեթոդական ձեռնարկ՝ դեպքի վայրի զննության և քրեագիտական տեխնիկայից օգտվելու վերաբերյալ ու դրա հիման վրա կազմակերպել քննիչների վերապատրաստման դասընթացներ։ Կարևորվեց նաև քննության ճիշտ պլանավորումը և օպերատիվ-որոնողական մարմինների հետ սերտ համագործակցությունը։
Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին մեկ ամիս ժամանակ տրվեց՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ