ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Times. Բրիտանիան կասկածում է ՌԴ-ին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ 12/18/2016 11:02 | Միջազգային լրահոս
Բրիտանական կառավարությունը կուսումնասիրի Միացյալ Թագավորությունում քաղաքական կյանքի վրա ազդելու Ռուսաստանի հնարավոր փորձերը, շաբաթ օրը գրել է Times թերթը:
Պարբերականի տվյալներով, բրիտանական վարչապետ Թերեզա Մեյը հետագա շաբաթների ընթացքում կանցկացնի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն Բրիտանիայի ու նրա դաշնակիցների դեմ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև հակազդեցության հնարավոր միջոցները:
«Համաձայնություն է ձեռք բերվել նախարարների կաբինետի կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության շուրջ՝ հասկանալու, գնահատելու ու պլանավորելու համար հնարավոր գործողություններն՝ ի պատասխան Ռուսաստանի ակտիվության»,- մեջբերում է թերթը բարձրաստիճան աղբյուրի խոսքերը:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, աղբյուրը նշում է, որ ՌԴ-ն Բրիտանիայի դեմ իբրև կազմակերպել է քայքայիչ արշավ, այդ թվում՝ լրտեսության, ապատեղեկատվության և կիբերհարձակումների ճանապարհով: Սակայն իր խոսքերի ապացույցները պարբերականի զրուցակիցը չի բերում:
«Ռուսաստանը քարոզչության արշավ է անցկացնում և կիրառում է Բրիտանիայի դեմ պատերազմի ոչ ավանդական մեթոդներ: Այսպիսի հայտարարությամբ կառավարական չինովնիկներն առաջին անգամ են հանդես գալիս: Մոսկվան կանգնած է գործողությունների հետևում, որոնք ուղղված են Բրիտանիայի քայքայմանը լրտեսության, ապատեղեկատվության, կիբերհարձակումների և սուտ լուրերի հրապարակման միջոցով, հայտարարել է Ուայթհոլլի բարձրաստիճան չինովնիկը»,- ասվում է հոդվածում:
Այդ նյութը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի հաջորդ օրը: Նախօրեին նա հայտարարել էր այն մասին, որ Ռուսաստանն իբրև միջամտել է ամերիկյան քաղաքական կյանքին, սակայն չի բերել կիբերհարձակումներին Մոսկվայի առնչության որևէ ապացույց՝ հղելով գաղտնիության նկատառումներին: Օբաման նաև խուսափել է ուղիղ մեղադրանքներ հնչեցնել ռուսաստանյան նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ նշելով, սակայն, որ առանց նրա Ռուսաստանում «քիչ բան է որոշվում»:
Հոկտեմբերին ԱՄՆ հետախուզական հանրության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ երկրի ընտրական համակարգերի նկատմամբ կիբերհարձակումների հետևում կանգնած են ռուսաստանյան հաքերները: Ավելի ուշ Կենտրոնական հետախուզական վարչությունը ԶԼՄ-ների միջոցով մեղադրել էր Ռուսաստանին Դոնալդ Թրամփին (նա հաղթել է նոյեմբերի 8-ի ընտրություններում) օգնելու նպատակով Դեմոկրատական կուսակցության սերվերները ջարդելու մեջ: Ընդ որում, Հետաքննությունների դաշնային բյուրոն դրա հետ չի համաձայնվել:
Մոսկվան այդ մեղադրանքները կտրականապես հերքել է՝ որակելով դրանք չապացուցված:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պաշտպանելու համար նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն «ծիծաղաշարժ» է անվանել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով այդ մեղադրանքների մասին, հայտարարել է, որ հրապարակված տվյալներում չկա Ռուսաստանի շահերից բխող որևէ բան, իսկ հիստերիկան բորբոքվում է՝ դրանց բովանդակությունից ուշադրությունը շեղելու համար: Իր հերթին՝ մեկնաբանելով նախընտրական արշավին Ռուսաստանի միջամտության մասին Հիլլարի Քլինթոնի հայտարարությունները, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մոսկվայի հասցեին մեղադրանքները որակել է որպես «բացարձակապես մերկապարանոց»՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները ոչնչի վրա հիմնված չեն, «ոչ մի փաստ չի բերվում»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը