ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրյալն անհնարին է դարձրել իր փաստաբանի կողմից պաշտպանության իրականացումը 12/09/2016 19:09 | Դատական ռեպորտաժներ
«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանը պնդեց, որ ցանկանում է, որպեսզի հանրային պաշտպանն իրականացնի իր պաշտպանությունը:
Դատարանում հրապարակվեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի գրությունը, որով տեղեկացվում էր, որ ավելի վաղ գործում ներգրավված հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանի լիազորությունները դադարեցված են: Ըստ Մ.Առուստամյանի, իր՝ ՀՊԳ ղեկավարի, որոշման հիմք է ծառայել այն, որ ամբաստանյալն իր գործողություններով, մասնավորապես, պաշտպանին գործի նյութերը չտրամադրելով, անհնարին է դարձրել պաշտպանության իրականացումը, և նա կատարել է փաստաբանի պատիվն, արժանապատվությունն ու հեղինակությունն անվանարկող գործողություններ:
Ամբաստանյալը նորից պնդեց, որ գործի նյութերը չի տրամադրել, որովհետև մինչև դատական նիստը մեկ օր էր մնացել, և պաշտպանը չէր հասցնի ծանոթանալ գործի նյութերին: Դատարանը նորից ընդգծեց, որ դա դատարանի գնահատման խնդիր է և ոչ թե ամբաստանյալի:
Դատարանը նորից կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակին՝ նոր հանրային պաշտպան նշանակելու խնդրանքով, Հանրային պաշտպանի գրասենյակն էլ արդեն կորոշի ինչպես վարվել:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանվել էր «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը, ով բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
2012թ-ի սեպտեմբերին Պողոսյանները վաճառել են Փարաքարում գտնվող, իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը, որի ներսում գտնվող գույքը նույն պայմանագրով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնվել է ռեստորանի նոր տիրոջը: Նա էլ գրեթե անմիջապես գրավադրել է ռեստորանի անշարժ գույքը «Անելիք բանկ»-ում` դրա դիմաց ստանալով 1.300.000 ԱՄՆ դոլարի վարկ: Սակայն հետագայում վարկային պարտավորությունները չի կատարել, որի պատճառով էլ գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:
Իմանալով այս մասին՝ Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկ` ռեստորանում մնացած իր գույքի դիմաց բանկից պահանջելով 300.000 ԱՄՆ դոլար:
Բանկը, սակայն, հրաժարվել է վճարել կամ վերադարձնել գույքը` պատճառաբանելով, որ ռեստորանային համալիրում գտնվող շարժական գույքը նույնպես հանդիսացել է գրավի առարկա, որի նկատմամբ բռնագանձում է տարածվել և այն չի կարող վերադարձվել իրեն:
Այս հարցի շուրջ Մկրտիչ Պողոսյանը 2012թ-ից մինչ օրս բազմիցս հանդիպել է բանկի իրավաբան, այնուհետև իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց մերժում ստացել:
Մկրտիչ Պողոսյանը նաև դատարան է դիմել` դատական կարգով փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները: Բայց քաղաքացիական գործերի քննությունը դեռևս չավարտված՝ Մկրտիչ Պողոսյանն իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը` իրեն պատկանող գույքով, դարձյալ շահագործվում է:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում
- 05/05/2024 22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից
- 05/05/2024 21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
- 05/05/2024 20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն