ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«6-7 մարդու քնած ժամանակ սպանած Պերմյակովի հոդվածը դրել են այդ մարդու վրա». ամբաստանյալի կին 09/27/2016 15:21 | Դատական ռեպորտաժներ
«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի պաշտպան, փաստաբան Սարգիս Ասլանյանը հայտարարեց, որ քանի որ իր պաշտպանյալն իր ծառայություններից hրաժարվելու հայտարարություն չի անում, ինքն է ցանկանում հրաժարվել պաշտպանություն իրականացնելուց` պաշտպանական մարտավարության հարցում ծագած տարաձայնությունների պատճառով: Ամբաստանյալը չառարկեց այդ որոշման դեմ և ժամանակ խնդրեց նոր պաշտպան ներգրավելու համար: Միջնորդությունը բավարարվեց:
Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի կինը որպես տարաձայնությունների հնարավոր պատճառ նշեց իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին բողոք ներկայացնելու հանգամանքը: Նա հայտնեց, որ սպանվածի հարազատներից մեկը` նրա աներորդին, դատական նիստի դահլիճում հարվածել է իր ամուսնուն: «Ես այնքան ժամանակ չգրեցի բողոքը` մեր փաստաբանին ասելով, որ այդ հարցերը լուծի»,- ասաց տիկինը` հավելելով, որ այնուհետև` անցած չորեքշաբթի, ինքը այդ միջադեպի հետ կապված բողոք-դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Նա բողոքում դժգոհություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ սկզբնապես իր ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, սակայն յոթ ամիս անց նրա մեղադրանքը փոխվել է նույն հոդվածի երկրորդ մասի: Կինը վիճարկում է մեղադրանքի հոդվածը. հայտարարելով, որ մեղադրանքը պետք է ըստ արժանվույն գնահատվի` «ոչ թե 6-7 մարդու քնած ժամանակ սպանած Պերմյակովի հոդվածը դնեն այդ մարդու վրա»: Ըստ կնոջ, «հարյուր մլն-ի ապրանքի վաճառք են արել անօրինական ձևով` հիպոթեքով ու գրավի առարկա են սարքել 80 անուն շարժական գույքը` բանկն ու իրենք»:
Ամբաստանյալի կինը հայտնեց, որ իր ամուսնուն հարվածելու պատճառով շտապօգնություն է հրավիրվել, աչքը կապտել ու արյուն էր լցվել, «տեսողությունն էլ հարվածի ժամանակ գնացել էր», ուստի հարվածողը պետք է պատասխան տա կալանավորին հարվածելու համար:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանվել էր «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը, ով բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
2012թ-ի սեպտեմբերին Պողոսյանները վաճառել են Փարաքարում գտնվող, իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը, որի ներսում գտնվող գույքը նույն պայմանագրով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնվել է ռեստորանի նոր տիրոջը: Նա էլ գրեթե անմիջապես գրավադրել է ռեստորանի անշարժ գույքը «Անելիք բանկ»-ում` դրա դիմաց ստանալով 1.300.000 ԱՄՆ դոլարի վարկ: Սակայն հետագայում վարկային պարտավորությունները չի կատարել, որի պատճառով էլ գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:
Իմանալով այս մասին Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկ` ռեստորանում մնացած իր գույքի դիմաց բանկից պահանջելով 300.000 ԱՄՆ դոլար: Բանկը, սակայն հրաժարվել է վճարել կամ վերադարձնել գույքը` պատճառաբանելով, որ ռեստորանային համալիրում գտնվող շարժական գույքը նույնպես հանդիսացել է գրավի առարկա, որի նկատմամբ բռնագանձում է տարածվել և այն չի կարող վերադարձվել իրեն:
Այս հարցի շուրջ Մկրտիչ Պողոսյանը 2012թ-ից մինչ օրս բազմիցս հանդիպել է բանկի իրավաբան, այնուհետև իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց մերժում ստացել:
Մկրտիչ Պողոսյանը նաև դատարան է դիմել` դատական կարգով փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները: Բայց քաղաքացիական գործերի քննությունը դեռևս չավարտված՝ Մկրտիչ Պողոսյանն իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը` իրեն պատկանող գույքով, դարձյալ շահագործվում է:
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն