ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մշակվում են մարդասիրական օգնությունը համակարգող մեխանիզմներ 11/29/2016 14:07 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 25-26-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԶԾ ֆինանսական աջակցությամբ տեղի ունեցավ Ազգային աջակցման մարմնի միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ պետական կառավարման մարմիններին` մշակելու Ազգային աջակցման մարմնի ներդրման ու գործարկման ղեկավարող փաստաթղթերը, կանոնակարգել այդ մարմնի գործունեությունը, ինչպես նաև աջակցել Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և ՀՀ պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումից բխող գերատեսչության պլանները մշակելու գործում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԻ, առողջապահության, արդարադատության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, քաղաքացիական ավիացիայի, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, ՄԱԶԾ և ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչները: Հանդիպմանը հրավիրված էին նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվեց ՄԱԿ-ի աղետների կառավարման ազգային թիմի (UNDMCT) պատրաստվածության պլանները և համագործակցությունը կլաստերային խմբերի հետ:
OCHA-ի փորձագետ Աշոտ Սարգսյանը ներկայացրեց «Երկրի աղետների կառավարման (ԱԿԵԹ) և կլաստերային խմբերի գործողությունները արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով զեկույցը: Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ 1988 թ. տեղի ուենցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը վկայությունն էր այն փաստի, որ այդ ժամանակ մեր երկիրը պատրաստ չէր ընդունել այլ երկրներից միջազգային օգնություն, իրականացնել ստացած օգնության բաշխման գործընթացը, ինչպես նաև չկար հստակ սահմանված համակարգման մեխանիզմ, որը կօգներ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Աղետների ժամանակ միջազգային օգնություն ստանալու, համակարգված և արդյունավետ աշխատելու նպատակով գլոբալ մակարդակում ստեղծվել են կլաստերային խմբեր, որոնք գործում են բոլոր փուլերում՝ պատրաստվածություն, կանխում, կանխարգելում, աղետ, արձագանքում, վերականգնում, վերակառուցում:
Զեկույցով հանդես եկավ նաև WFP-ի ներկայացուցիչ Եսայի Նիկոյանը` «Սննդամթերքի աղետի գոտի տեղափոխման ընթացակարգերը» թեմայով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ազգային աջակցման մարմնի չափորոշիչները, այդ ոլորտում առկա օրենսդրական բացերը, գործող օրենսդրական դաշտի անհրաժեշտ փոփոխությունները: Վերոնշյալի վերաբերյալ առաջարկվեցին լուծումներ, որոնք հետագայում պետք է ներառվեն համապատասխան իրավական ակտերում:
Խաղարկվեց սիմուլացիոն վարժանք, որի նպատակն էր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավել աղետի ժամանակ առաջացած խնդիրներին լուծման գործընթացներին:
Վարժանքի ժամանակ խաղարկվեցին տարբեր իրավիճակներ՝ ուժեղ երկրաշարժի դեպքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործողությունները, աղետից հետո արագ վերականգնման, միաժամանակ բազմաթիվ փրկարարական ստորաբաժանումների և մարտավարական բեռի ընդունման հարցերը: Խաղարկվեցին նաև ազգային աջակցման մարմնի գործողությունները միջազգային թիմերի ընդունման, երկրով տեղափոխման և գործողությունների ծավալման ուղղությամբ:
Աշխատաժողովը թույլ տվեց կատարել ևս մեկ քայլ տվյալ բնագավառում: Օրակարգից հանվեցին արդեն իսկ լուծում ունեցող խնդիրները, կազմվեց գործողությունների նոր ծրագիր, խնդիրների ցանկ, նշանակվեցին պատասխանատուներ, սահմանվեցին խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետներ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն