Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»

ՀՀ Նախագահ. Մեր խնդիրն է ամրապնդել այն դրականը, որ կա երկրում և հիմնովին արմատախիլ անել բացասականը 11/15/2016   10:17  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ: Այս մասին հայտնումն է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության Նախագահը միջոցառման ժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը և ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

 ***
Նախագահի ելույթը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

20 տարի առաջ՝ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների և ավագանիների մեր առաջին ընտրությունները: Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր, ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից:

Այդ ընթացքում հաճախ առաջ ենք ընթացել փորձարկման մեթոդաբանությամբ, քանի որ այս ոլորտում մեր սեփական պատմական ավանդույթը վաղուց ընդհատված էր: Այդ բացը հաճախ լրացրել ենք միջազգային հանրության օգնությամբ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվող դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մեզ ցուցաբերված բազմաբնույթ օժանդակության համար:

Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը և կատարելագործմանը հատկապես նպաստեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Այս բնագավառում մեր առաջընթացի կարևոր գրավականներից էին օրենսդրության համապատասխանեցումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին և դրա արդյունավետ կիրառումը:

Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ոչ միայն կայացել է, այլև ապացուցել իր կենսունակությունը: Ինչպես կաթիլի մեջ արտացոլվում է ամբողջ ծովը, այդպես էլ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում արտացոլվում են մեր երկրում ընթացող հասարակական գործընթացները։

Երբ ես ասում եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը կայացել է, չի նշանակում, որ մենք չունենք թերություններ այդ ոլորտում, չի նշանակում, որ մեր բոլոր համայնքների ղեկավարները կայացել են, չի նշանակում, որ թերացումներ չկան, այլ նշանակում է, որ, իրոք, համակարգը կայացել է, և մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը:

Տեղական ինքնակառավարման համակարգը պետք է վայելի համայնքների բնակիչների անվերապահ վստահությունը: Այն պետք է դառնա մեր քաղաքաբնակների և գյուղաբնակների բազմաթիվ խնդիրներ ու հարցեր լուծելու առաջին ատյանը: Անհրաժեշտ է, որ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ապրում են իրենց հոգսերով: Անհրաժեշտ է, որ այդ մարմիններն իրենց ողջ կարողությամբ լծվեն համայնքային խնդիրները կարգավորելու գործին:

Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած հարցերն ու խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետին կամ տարածքային կառավարման նախարարին: Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են, և նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների և համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանները, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն:

Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրենց աշխատանքը կազմակերպեն որպես լուրջ և վստահելի գործընկերներ: Տարիներ շարունակ մենք զգալի միջոցներ ենք ներդրել երկրի համաչափ զարգացումն ապահովելու համար: Կատարվում են լուրջ ներդրումներ մարզերի կարողությունները, կրթամշակութային և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Սակայն այստեղ համայնքների ղեկավարները պետք է բացառեն սպառողի հոգեբանությունը: Նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն, կստանան ավելի մեծ աջակցություն: Մենք, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մշտապես շփվում ենք եվրոպական կառույցների հետ, և այնտեղ կա մի շատ լավ սկզբունք ՝«Ավելին՝ ավելիի դիմաց»: Մենք էլ ենք այդ սկզբունքով աշխատելու, և ով ավելի շատ աշխատի, ով հնարավորություններ գտնի, այդ հնարավորությունները մենք կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու ենք:

Վերջերս շատ հաճախ է հնչում, որ մեր տունը մենք պետք է կառուցենք, մեր գյուղը մենք պետք է կառուցենք, մեր հայրենիքը մենք պետք է շենացնենք, և սրանք միայն խոսքեր չեն. օգնում են այն մարդկանց, ովքեր աշխատում են խնդիրներ լուծել: Ովքեր չեն աշխատում խնդիրներ լուծելու ուղղությամբ, ովքեր իրենց հույսը դրել են միայն ու միայն օժանդակության վրա, նրանց ուղղակի խղճում են: Ես սա ասում եմ և՛ պետության, և՛ համայնքների մակարդակով: Ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես՝  կարող մարդուն են օգնում:

Հատուկ հոգատարություն ենք ցուցաբերում սահմանամերձ համայնքներին, որոնք տասնամյակներ շարունակ պատվախնդրորեն ապրում և մաքառում են գնդակոծությունների պայմաններում: Սա աշխատանքի առանձնահատուկ ուղղություն է, որն իմ ուղղակի ուշադրության և վերահսկողության տակ է: Արդեն սահմանել ենք մի շարք արտոնություններ այդ համայնքների համար, իրականություն են դարձել ներդրումային ծրագրեր, ստեղծվել են նոր արտադրություններ և աշխատատեղեր:

Բնական է, որ արվածը շատ չնչին մասն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք ապագայում, որովհետև ոչ միայն արվածն է քիչ, այլև խնդիրներն են շատ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մի մարզում մեկ, երկու, երեք նոր արտադրություն դնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը՝ խնդիրների լուծման սկիզբն է, և երբեք մենք ինքներս մեզ չպետք է հանգստացնենք ու ասենք, որ այս բաներն արել ենք: Բնական է, ինչպես ասացի՝ եղածով չենք բավարարվելու, շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:

Մեր ուշադրության կենտրոնում են նաև վարչատարածքային բարեփոխումները, որոնց մեկնարկն արդեն տրված է։ Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կկարողանան արդյունավետ գործընկեր դառնալ հանրային կառավարման ոլորտում մեր նախաձեռնած փոփոխություններում և կխթանեն ապակենտրոնացումը։ Շարունակելու ենք կարևորել նաև ավագանու` որպես առանցքային ինստիտուտի մրցակցային ձևավորումը և նրանց գործունեության հաշվետվողականության բարձրացումը։

Այստեղ էլ ուզում եմ անկեղծ ձեզ ասել, որ մենք նպատակ չունենք մի սանրով սանրել ողջ հանրապետությունը: Այստեղ որևէ շաբլոն գոյություն չունի: Այնպես չի, որ մենք անպայման ուզում ենք հինգ գյուղ, յոթ գյուղ, ինը գյուղ կամ կամայական թվով գյուղեր, համայնքներ միավորել: Մեր նպատակն է` կարողանալ մեր բնակիչների խնդիրների լուծումը հեշտացնել, կյանքի որակը բարելավել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է եղած միջոցներով բարելավել գյուղացիների կամ քաղաքում ապրողների կենսամակարդակը: Ես ասում եմ հետևյալ ձևով կարելի է անել՝ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Եթե տրամաբանական հեռավորության վրա գտնվող համայնքները միավորվեն, դա նշանակում է, որ մի համայնքում մենք կարող ենք ունենալ բավականաչափ թվով աշակերտներ և լավ դպրոց, մեկ այլ համայնքում կարող ենք ունենալ ժամանակակից բուժհաստատություն և այսպես շարունակ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ՝ յոթ գյուղում մենք ունենանք դպրոցներ՝ 30-40 աշակերտներո՞վ, թե՞ ունենանք նույն յոթ գյուղերի համար 200-300 աշակերտի համար դպրոցներ: Մենք սրանով կլուծենք նաև մանկավարժների հարցը: Գաղտնիք չէ, որ մեր համայնքներում, և հատկապես հեռավոր գյուղական համայնքներում մենք միշտ մասնագետների հետ կապված խնդիրներ ունենք՝ չունենք որակյալ իրավաբաններ, քիչ են որակյալ ուսուցիչները, քիչ են որակյալ բժիշկները: Այս խնդիրը միայն այսպես կարող ենք լուծել:

Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա ենք ապրում: Ուղիղ այնպես, ինչպես 1996 թվականին: Երբ այս համակարգը կառուցվում էր, վստահ եմ, շատ գյուղապետեր մտածում էին, որ դժվար թե բարելավում լինի: Եղա՛վ: Այնպես որ, ես խնդրում եմ բոլորին աջակցել Կառավարության նախաձեռնությանը, խնդրում եմ բոլորիդ աջակցել մեր նախաձեռնությանը: Շատ բաներ մեզ հասկանալի են: Մենք, ցավոք, թեև փոքր երկիր ենք, բայց այս փոքր երկրում կան համայնքներ, որոնց ջուրը երբեք մի առվով չի հոսել: Մենք այդպիսի պարագաներում ըմբռնումով, ընկալումով կմոտենանք, բայց արդյո՞ք ժամանակը չի, որ այդ փոքրիկ առվակները միացնենք և ունենանք մի լավ առու: Ի՞նչ է նշանակում՝ մենք հարևան գյուղի հետ չենք կարող միավորված լինել: Ինչու՞ չենք կարող լինել: Կարող ենք, եթե ցանկանանք, իսկ մենք պետք է ցանկանանք:

Այժմ մեր խնդիրն է բոլոր համայնքներում ամրապնդել այն դրականը, որ կա երկրում և հիմնովին արմատախիլ անել բացասականը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պահանջատեր լինի այս հարցում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է համայնքի ղեկավարությունից պահանջել արդյունավետ աշխատանք և լավ կառավարում: Գանձված տեղական տուրքերի և վճարների դիմաց մենք ակնկալում ենք համարժեք ծառայություն:

Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ շատ պարագաներում մարդիկ բավարարվում են իրենց խնդիրները, ժողովրդական լեզվով ասած՝ իրենց դարդերը, մի պաշտոնյայի պատմելով: Այսինքն՝ շատ դեպքերում, որպեսզի համայնքնի բնակիչները գոհ լինեն համայնքի ղեկավարից, բավարար է, որպեսզի համայնքի ղեկավարը այդ մարդկանց հետ շփվի, լսի: Ես, երբ այդ տոնով եմ խոսում, հարգելի՛ համայնքի ղեկավարներ, չի նշանակում, որ մեզ մոտ չկան այդպիսիք: Ո՛չ, իհարկե, կա՛ն: Ուղղակի ուզում եմ, որպեսզի բոլորը այդպիսին լինեն: Ուզում եմ, որպեսզի համայնքի բնակչությունը, ինչպես սկզբում ասացի, ի դեմս համայնքապետի տեսնի իր խնդիրների առաջին լուծողին:

Վստահ եմ, որ այդպիսի պահանջի պարագայում դրական փոփոխություններն արագ իրականություն կդառնան՝ փոխելով մեր երկրի ամբողջ դիմագիծը: Ճիշտ ինքնակազմակերպումը և ինքնակառավարումը մեր զարգացման ամենահուսալի ճանապարհն են:

Ամուր համայնք, ամուր ընտանիք, ամուր պետություն՝ ահա ուժեղ Հայաստանի մեր բանաձևը:

Եվ խնդրում եմ, որպեսզի դուք բեռի ձեր մասը կրեք ցանկությամբ, կամեցողությամբ և մեծ պատասխանատվությամբ: Կասկած չունեմ, որ այստեղ ներկա են բազմաթիվ արժանավոր կանայք և տղամարդիկ, ովքեր համայնքի ղեկավարի պաշտոնում պատվախնդրորեն են իրականացնում իրենց առաքելությունը: Իսկ լինել համայնքի ղեկավար՝ առաքելություն է, առավել ևս՝ փոքրաթիվ համայնքի ղեկավար, կարծես մի մեծ ընտանիքի համար պատասխանատու, առանց որևէ շահի, առանց որևէ այլ ակնկալիքի: Եվ երբ մարդ իր բեռը կրում է պատվախնդրությամբ, նա չի կարող հարգանքի չարժանանալ: Այդ պատվախնդիր մարդկանցից մի քանիսն այսօր պարգևատրվելու են:

Սրտանց շնորհավորում եմ նրանց այդ կապակցությամբ: Նաև կասկած չունեմ, որ կան այլ արժանավորներ, որոնց պարգևները դեռ առջևում են:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, հարգելի՛ գործընկերներ, արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ` ի փառս Հայաստանի և ի նպաստ մեր ժողովրդի բարօրության։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]