ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկման դատապարտել բոլոր երեք ամբաստանյալներին 11/03/2016 18:24 | Դատական ռեպորտաժներ
Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով այսօրվա դատական նիստում մեղադրող Արիս Բարսեղյանը հրաժարվել է մաքսանենգության մեղադրանքից՝ ապաքրեականացվելու հիմքով հոդվածի՝ ուժը կորցրած ճանաչվելու պատճառով:
Մնացյալ՝ ավազակության ու սպանության, մեղադրանքների մասով մեղադրողը պնդել է մեղադրանքը և միջնորդել բոլոր երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը նշեց, որ գործում չկա թույլատրելի ապացույցների համակցություն, իսկ առանց դրա անձանց ցմահ ազատազրկման դատապարտելը կհանգեցնի հերթական դատական սխալին:
Ավելի վաղ պաշտպանը բարձրաձայնել էր ՀՀ քաղաքացի երեք մեղադրյալների նկատմամբ կրկնակի քրեական հետապնդում իրականացնելու մասին, ինչն արգելված է օրենքով:
Մեր հետ զրույցում պաշտպանը ավելի վաղ պարզաբանել էր, որ Դուբայից քրեական գործի նյութերն ուղարկել են 2014թ. դեկտեմբեր ամսին. թեև ՀՀ գլխավոր դատախազը 2014թ. մարտի 13-ին մերժել է հանձնել ՀՀ քաղաքացիներին, բայց ըստ էության այդ ժամանակահատվածում և՛ Դուբայում է քրեական գործ քննվել, և՛ Հայաստանի Հանրապետությունում:
«Ի սկզբանե գործով կամայական քննություն է տարվել, այսինքն՝ ամբաստանյալների մասով անտեսվել է ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական օրենսդրությունը: Բնականաբար այս պայմաններում ստացված փաստական տվյալները հեռու են հավաստի լինելուց»,- ասել էր պաշտպանը:
Կարեն Հակոբյանը նշել էր նաև, որ տուժող՝ ադամանդների սեփականատեր ընկերության ներկայացուցիչն ու վկաները ԱՄԷ-ից հրաժարվել են ներկայանալ դատարան՝ առանց որևէ պատճառաբանության: Դրա հետևանքով գործով ամբաստանյալները զրկվել են իրենց դեմ ցուցմունքներ տված անձանց հարցաքննելու հնարավորությունից, այսինքն՝ խախտվել է ամբաստանյալների հակընդդեմ հարցման իրավունքը: Կարեն Հակոբյանը նաև տեսակետ էր հայտնել, որ եթե դատարանը օբյեկտիվորեն մոտենա հարցին, կորոշի, այդ ցուցմունքները թույլատրելի՞ են, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովհաննես Մելքոնյանը հանցանքներ կատարելու համար ստեղծել է կազմակերպված կայուն խումբ՝ դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իր հորեղբոր որդի Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը` Սեմյոն Եդիգարյանին, նրանք խմբով կատարել են առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն:
Հովհաննես Մելքոնյանը և Սեմյոն Եդիգարյանը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված պլանի համաձայն, ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի վրա, նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքներով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, քարշ տվել լոգարան, կպչուն ժապավենով Հովհաննես Մելքոնյանը կապել է Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի ձեռքերը, իսկ Սեմյոն Եդիգարյանը` ոտքերը, ապա ապօրինաբար Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենե փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով ամուր սեղմելով, օդի հոսքը փակելով՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել են Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիին և հափշտակել են «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության տնօրեն Ռահուլ Ռաջենդրա Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն