ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է պատրաստում Երևանում հուլիսյան իրադարձությունների առնչությամբ 11/03/2016 13:34 | ԼՐԱՀՈՍ
Երևանում հուլիսյան դեպքերի ընթացքում ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստացել:
Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին: «Կարծում եմ` այդ օրերի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում բերման ենթարկելու ինստիտուտն արդյունավետ չէ:
Որովհետև, եթե օրինակ վերլուծում էինք, պարզ էր դառնում, որ ազատությունից զրկելու սկզբնական փուլում մարդու իրավունքների խախտուﬓերն ավելի շատ էին, քան հետագայում: Այսինքն, այստեղ ակնհայտ է, որ մենք լուրջ բացթողում ունենք բերման ենթարկելու ինստիտուտի գործադրման առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:
Նա հավելեց, որ իրենք բողոքներ են ստացել, որ այդ օրերին մարդկանց բերման են ենթարկել և տարել են ոստիկանության ներքին զորքերի զորամաս:
«Ես արտահերթ զեկույց եմ հրապարակում այդ դեպքերի վերաբերյալ, որը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից: Հիմա մեր աշխատակիցները հարցազրույցներ են անցկացնում լրագրողների և վնաս կրած քաղաքացիների հետ: Այստեղ սկզբունքային հարցեր են լինելու ,բավականին համապարփակ փաստաթուղթ է լինելու:
Մենք այդ զեկույցում, օրինակ, հարց ենք բարձրացնում, որ պետությունն այս դեպքում կրկնակի բեռի տակ է ընկնում՝ ցույց տալու համար, թե արդյոք կար այդ վայր բերման ենթարկելու դեպքում վարույթ իրականացնելու նպատակ:
Բերման ենթարկելը ինքնանպատակ չի լինում: Եթե քաղաքացին բերման է ենթարկվում, ապա դա պետք է կապված լինի նրա նկատմամբ վարույթ իրականացնելու անհրաժեշտության հետ: Եթե բերման ենթարկելը ինքնանպատակ է եղել, ապա մենք գործ ունենք խախտման հետ:
Հիմա ես մինչև վերջ չեմ կարող գնահատականներ տալ, քանի որ քրեական գործ է հարուցված, սակայն գնահատականներն ամբողջությամբ կլինեն այդ զեկույցում»,- նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Օմբուդսﬔնը նաև նշեց, որ պահանջել և համապատասխան պարզաբանումներ են ստացել ՀՀ ոստիկանությունից:
«Կան կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկաններ, կան նաև ծառայողներ, որոնց լիազորությունները կասեցվել են: Մնացած գործերը քննվում են: Մարդու իրավունքների պաշտպանը քննությանը միջամտելու իրավունք չունի, բայց մենք մեր գործընկերների հետ լավ հարաբերություններ ունենալու հաշվին պարբերաբար կարողանում ենք տեղեկանալ քրեական գործերի ընթացքին և կարողանում ենք իրականացնել մեր վերահսկողական գործառույթը»,- եզրափակեց Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը