Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիչ․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում

ՀՀ Նախագահ. Տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն 11/02/2016   18:14  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք:

Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի ծրագրի ներդրման հիմնական արդյունքներն ու ֆինանսական ցուցանիշները, ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության եզրակացությունները:

Մինչ այդ Հանրապետության Նախագահն իր մոտեցումներն ու դիտարկումներն է ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ և տվել համապատասխան հանձնարարականներ:

«Ճանապարհային երթևեկության կարգավորման մասին մենք շատ ենք խոսել: Սա մշտական թեմա է, ուրեմն ուշադրությունն էլ անհրաժեշտ է, որ լինի մշտական: Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:

Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով:

Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել և երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը:

Իմ կարծիքով, այս պարագայում ես սա ասում եմ որպես քաղաքացի, Երևանը շահեկանորեն առանձնանում է տարածաշրջանի այլ խոշոր քաղաքներից` երթևեկության կանոնների պահպանմամբ: Իսկ սա հարմարավետության նույն այս ոլորտի հետ կապված առաջին պայմանն ու ցուցիչն է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Օրակարգի շրջանակներում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է Հանրապետության Նախագահի հանձնարարությունների համաձայն ճանապարհային երթևեկության ոլորտում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին: Ֆելիքս Ցոլակյանը ի թիվս կատարված հանձնարարականների նշել է, որ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 2390-Ա հրամանով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ս.Հովհաննիսյանի նախագահությամբ ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչի արդյունքում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես. միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում քննարկվել և փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում:

ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարումն ապահովելու, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացակարգերը կարգավորող օրենսդրական ակտերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ մի շարք օրենքների նախագծեր, որոնք քննարկվել ու լրամշակվել են ՀՀ արդարադատության նախարարի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և ընդունվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավական կարգավորում են ստացել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի (ծանուցման, վճարման, գանձման) առանձնահատկությունները, վարչական ակտերի հասցեատերերի փոփոխություն կատարելու կարգը՝ առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը բացառելու նպատակով, ներդրվել է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու ընթացակարգեր (2016 թվականի 10 ամիսների ընթացքում կիրառվել է 75.600 նախազգուշացում):

Ոստիկանության կայքի միջոցով ստեղծվել է հնարավորություն, որպեսզի անձը գրանցի իր էլեկտրոնային փոստը և որոշման կայացման պահին դրա մասին լրացուցիչ ծանուցումը ստանա էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև բողոքարկի այդ որոշումը էլեկտրոնային փոստի միջոցով:

Վարչական տուգանքների վճարումների գործընթացում վճարային կազմակերպությունների կողմից թերի կամ սխալ տվյալներով վճարումներն ընդունելու պրակտիկան բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծվել և ներդրվել է էլեկտրոնային ծրագիր, որը հնարավորություն է տալիս բանկերում և վճարային կազմակերպություններում վճարումներ կատարելիս, վարչական ակտի տվյալներն առցանց ստանալ ՃՈ-ից և կատարված վճարման վերաբերյալ հաղորդագրությունն առցանց ուղարկել ՃՈ: Համակարգը սկսվել է շահագործվել 2016 թվականի հուլիսի 15-ից և առ այսօր կատարելագործման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ:

Համակարգի շնորհիվ գրեթե իսպառ բացակայում են չնույնականացված վճարումները, հետևաբար նաև կրկնակի վճարումները: Նախատեսվում է նույնպիսի հնարավորություններ ստեղծել նաև Ճանապարհապարեկային ծառայության կողմից կազմված վարչական ակտերի վճարումների համար:

Խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԱ ոստիկանության պետը զեկուցել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ հետ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակի մասին, իսկ Երևանի քաղաքապետը ներկայացրել է «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ տարվող վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների ընթացիկ վիճակը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցել է վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրների և գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցումն ապահովելու համար քաղաքացիներին անվճար տեղեկացման մեխանիզմների ներդրման ընթացքի մասին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Մինչև տարեվերջ ձեռնամուխ լինել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանը ու ընդունմանը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]