ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-իրանական առևտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում 10/25/2016 15:12 | ԼՐԱՀՈՍ
2016 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո սա առաջին հանդիպումն էր, որի շրջանակում քննարկվեցին երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Նախարար Վարդան Արամյանը, ընդգծելով երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների ավանդույթը, շեշտեց, որ տնտեսական գործակցության ներկա պատկերը բնավ չի արտահայտում հայ-իրանական տնտեսվարողների ներուժն ու հնարավորությունները: «Երկկողմանի ներդրումները չնչին են. Իրանից Հայաստան ցուցանիշը 3 միլիոն ամերիկյան դոլար է, Հայաստանից Իրան՝ 250 հազար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առևտրային ներուժը»:
Նախարարը վստահություն հայտնեց, որ հայ-իրանական առևտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել հարևան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով նաև. «Մեր հարևանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա: Հիմա ունենք նոր իրականություն և ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ: Վստահ եմ, որ համատեղ կարող ենք հասնել ավելի մեծ ցուցանիշների»:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, շնորհավորելով Վարդան Արամյանին նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, նշել է, որ մասնավորապես հետաքրքված է ապահովագրության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, «Մելլաթ» բանկի նոր մասնաճյուղերի բացման հեռանկարով, ինչպես նաև միջազգային ֆինանսական հարթակներում փոխադարձ համագործակցությամբ:
Նախարար Արամյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես աջակցել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում և մտադիր է շարունակել հանդես գալ սատարողի դերում. «Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, այն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետևաբար, Հայաստանին ձեռնտու է հարևան երկրի կայուն տնտեսական աճը», - նշել է նախարարը:
Զրուցակիցները համաձայնել են, որ պետք չէ սահմանափակվել ներկա ցուցանիշներով, անհրաժեշտ է ավելի շատ աշխատել և լրացնել բացերը՝ վերոնշյալ դաշտը կարգավորելու նպատակով: Մեգանախագծերի շրջանակում նախարար Արամյանը նշել է, որ հայ-իրանական գործակցության խոշորագույնը համարվող էներգետիկ պրոեկտին զուգահեռ ունենք ընդլայնման հեռանկար այլ ոլորտնրում ևս. օրինակ՝ պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ հնարավոր է խթանել հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, զարգացնել մի շարք այլ ենթակառուցվածքներ գյուղատնտեսության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը