ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Յանդեքս» տաքսիի հակամրցակցային գործունեությունը հայտնվել է ՏՄՊՊՀ վարույթում 09/29/2016 12:11 | ԼՐԱՀՈՍ
Մոսկվայում մեկնարկած մրցակցային մարմինների ղեկավարների նիստը այս տարի մեր երկրի համար առանձնահատուկ է նրանով, որ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների խորհրդի նախագահող երկիրը Հայաստանն է:
Ա.Շաբոյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո սա առաջին՝ նման լայն ֆորմատով նիստն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:
Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի մրցակցային մարմնի վարույթում գտնվող և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի քանի գործեր:
Մասնավորապես, այս պահին Հանձնաժողովը ուսումնասիրում է էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն կազմակերպող ընկերությունների գործը: Խոսքը վերաբերում է վերջերս հայկական շուկա մուտք գործած «Յանդեքս» տաքսի ծառայությանը:
Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել ընկերության վարքագիծը, քանի որ շուկա մուտք գործելու օրվանից վերջինիս գործունեության մեջ նկատվել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դրսևորումեեր:
Ա.Շաբոյանը տեղեկացրեց, որ «Յանդեքսի» մեկնարկային պայմաններն ի սկբանե եղել են ընկերության համար խիստ շահավետ: Ի տարբերություն նույն ծառայությունը մատուցող անհատների կամ ընկերությունների, «Յանդեքսը» չի վճարում մյուսների համար պարտադիր համարվող լիցենզավորման տուրքը, վարորդների եկամտային հարկը և արտոնագրային վճարը, որն արդեն իսկ առավել մրցակցային պայմաններ է ապահովում վերջինիս համար:
Հանձնաժողովը, ընկերության վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել է մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են, որ ընկերությունը դաշտում գործում է անարդար մրցակցային կանոններով: Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես:
Խոսքը վերաբերում Է «GG տաքսի» և «Մոբի տաքսի» ընկերություններին: Ավարտին կհրապարակվի իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը:
Նիստը նախագահող Ա. Շաբոյանը խոսել է նաև ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում գտնվող այլ թեմաների շուրջ: Կարևորվել է հատկապես ՀՀ ՏՄՊՊՀ նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության խնդիրը: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ը Հայաստան էր հրավիրել ռուսական խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին՝ ապրանքների մատակարարման հետ կապված երկկողմ խնդիրների քննարկման և լուծման նպատակով:
«Մեր հանդիպումից ընդամենը մի քանի ամիս անց արդեն կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների մասին: Այսօր արդեն տասնյակ տնտեսվարողներ Հայաստանում, ինչպես նաև ՌԴ-ում, որոնցից մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարներ այստեղ ներկա են, իրենց գոհունակությունն են հայտնում մատակարարման ոլորտում ստեղծված նոր ու ավելի բարեկիրթ հարաբերությունների համար: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ խիստ կարևորում եմ բարեխիղճ վարքագծի կանոնների կիրառումը, որն իրավական հիմքի վրա կդնի և կկանոնակարգի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները: Ապրանքի ձեռքբերումից սկսած մինչև իրացում և վճարում, ինչպես նաև տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները ևս ներառելու ենք փաստաթղթում»,-նշեց Ա. Շաբոյանը և հավելեց, որ համատեղ վարույթների իրականացման շտաբի անդամներին հանձնարարվում է սեղմ ժամկետներում ծանոթանալ փաստաթղթի նախագծին և նախքան ուժի մեջ մտնելը ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Համատեղ արդյունավետ աշխատանքի, և արտահանման ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար ՌԴ առևտրային ցանցերի ասոցիացիայի նախագահ Իլյա Լոմակին Ռումյանցևը հատուկ շնորհակալագիրէ հանձնել Ա.Շաբոյանին:
Ա.Շաբոյանը նախանշել է նաև հաջորդ նիստի օրակարգային հարցերը ՏՄՊՊՀ նախագահը շտաբի անդամներին տեղեկացրել է, որ հաջորդ նիստի առանցքային թեմաներն են լինելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության, մատչելի պայմաններով բնակարանաշինության խոչընդոտներին, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքի գնային քաղաքականությանն առնչվող հարցերը և հանձնարարել է ներկայացնել այդ ուղղություններով իրենց երկրներում կատարվող աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն