Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը

Մանչեսթերյան դերբիին ընդառաջ. Մոուրինյու-Գվարդիոլա հակամարտության պատմությունը 09/10/2016   13:28  |  Մարզական

Ժամանակակից ֆուտբոլի ամենաքննարկվող երկու մարզիչները 3 տարի անց կրկին կհանդիպեն: Անգլիայի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական խաղում Ժոզե Մոուրինյուի «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»:

Armsport.am-ը ներկայացնում է այդ մարզիչների անհատական հակամարտության ժամանակագրությունը, որի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

10. 2011-12 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ Մոուրինյուի «Ռեալն» ու «Գվարդիոլայի» «Բարսելոնան» հանդիպեցին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում: Առաջին հանդիպումը նախանշված էր Մադրիդում: Երկարատև մրցաշրջանից հետո կատալոնական ակումբի հիմնական ֆուտբոլիստները ուշ էին արձակուրդի մեկնել և վերադարձել էին այդ խաղից մի քանի օր առաջ: Փոխարենը, «սերուցքայինները» մոտ մեկ ամսվա նախապատրաստական շրջան էին անցել: «Ռեալը» շատ ավելի թարմ տեսք ուներ և կարողացավ արագ գոլ խփել (Մեսութ Օզիլ), սակայն «կապտանռնագույնները» Վիլյայի ու Մեսսիի անհատական բարձր վարպետության շնորհիվ մինչև ընդմիջում 2 գոլ խփեցին: Երկրորդ կեսում Խաբի Ալոնսոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը և խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

11. Սուպերգավաթային պատասխան հանդիպումը անչափ հետաքրքիր ստացվեց: Սկզբում Մեսսիի անզուգական փոխանցումից հետո Ինիեստան բացեց խաղի հաշիվը (15), սակայն 5 րոպե անց Ռոնալդուն պատասխան գոլը խփեց: Առաջին կեսի վերջին րոպեին Պիկեի կրկնկով փոխանցումից հետո Մեսսին հաշիվը դարձրեց 2:1, բայց «յուրահատուկի» թիմն իր մեջ ուժ գտավ կրկին հավասարացնել այն. 82-րդ րոպեին գնդակը «Բարսելոնայի» դարպասը գլորեց Բենզեման: Այնուամենայնիվ, «Պեպ-թիմը» կարղացավ հաղթանակ կորզել, Ադրիանոյի փոխանցումից հետո աշխարհի ներկայիս հնգակի լավագույն ֆուտբոլիստը ընթացքից կատարած փայլուն հարվածով խոցեց Կասիլյասի դարպասը: «Ռեալին» ժամանակ չմնաց ևս մեկ անգամ պատասխանելու համար: Լարված վերջաբանը վերածվեց կոպիտ խաղի, երկկողմանի վիրավորանքների, հրմշտաոցի, կարմիր քարտերի (Մարսելո, Օզիլ, Պինտո) և Մոուրինյուի կողմից Տիտո Վիլանովայի աչքը «կոխած» մատի հայտնի տեսարանի:

12. Չնայած Սուպերագավաթում կրած պարտությանը՝ մասնագետներն այն կնքեցին «Ռեալի» հոգեբանական հաղթանակ, քանզի երկար ժամանակ մադրիդցիները չէին կարողանում հավասար պայքար մղել կատալոնացիների հետ, իսկ օգոստոսյան խաղերը հավասար էին: 2011/12 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյին սպասում էին որպես «Ռեալի» առաջխաղացման նոր փուլ: Մոուրինյուի ֆուտբոլիստները հանդիպումը փալուն սկսեցին, առաջին րոպեին բացեցին խաղի հաշիվը (Բենզեմա) և մոտ 15-20 րոպե մի գլուխ բարձր էին «Բարսելոնայից»: Սակայն մրցակիցը կարողացավ հավասարեցնել խաղի ընթացը, ապա նաև հաշիվը (Ալեքսիս Սանչես), իսկ երկրորդ կեսում ևս 2 գնդակ խփելով (Չավի, Ֆաբրեգաս)՝ 3:1 հաշվով հաղթանակ տոնեց:

13. Հունվարին իսպանական ֆուտբոլի գրանդների դիմակայությունն էր Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում: Մադրիդում կայացած առաջին հանդիպումը շատ նման էր այս թիմերի միջև նախորդ խաղին: Կրկին «Ռեալն» արագ գոլ խփեց. հրթիռային հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Ռոնալդուն: Բայց նորից մադրիդիցները պարտություն կրեցին (1:2): Երկրորդ կեսի սկզբում անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Պույոլը (Մուորինյոն խաղից հետո Ռամոսից բացատրություն պահանջեց, թե ինչու նրա փոխարեն Պեպեն էր հսկում Կառլեսին), իսկ 76-րդ րոպեն Մեսսիի հնարամիտ փոխանցումից հետո Աբիդալը խփեց իր բարսելոնյան կարիերայի 2 գոլերից մեկը:

14. Մեկ շաբաթ անց գրեթե կրկնվեց ընդունված սցենարը, պարզապես այս անգամ հակառակ կողմից: Առաջին կեսի վերջին 3 րոպեների ընթացքում «կապտանռնագույնները» 2 գնդակ խփեցին. Պեդրոյի գոլին հաջորդեց Դանի Ալվեսի հրանոթային հարվածը, որի դեմ Կասիլյասը ոչինչ անել չէր կարող: «Ռեալը» կարողացավ «քամբեք» կատարել և դրա համար նրան նույնպես 3 րոպե պահանջվեց: Օզիլի հարմարավետ փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոնադուն (68), իսկ քիչ անց Բենզեման օգտվեց սեփական կիսադաշտում մրցակցի պաշտպանների սխալից (71): «Ռեալը» նետվեց երրորդ ու հաղթական գոլը խփելուն, սակայն «Բարսելոնան» կարողացավ պահպանել առաջին խաղից ունեցած առավելությունը: Հանդիպումից հետո «կապտանռնագույններն» ամենևին ուրախ չէին, որովհետև հասկացել էին, որ «Ռեալի» նկատմամբ հեշտ հաղթանակներն արդեն անցյալում են և «սերուցքայինները» գրեթե հասել են նրանց մակարդակին:

15. Էլ Կլասիկոյի շրջանակում Մոուրինյուի ու Գվարդիոլայի վերջին հակամարտությունը կայացավ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում, որից առաջ «Ռեալի» 10 միավորի առավելությունը կրճատվել էր մինչև 4-ի: «Կամպ Նոուում» կայանալիք խաղը որոշիչ էր չեմպիոնական պայքարում: 16-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Սամի Խեդիրան գնդակը «հրեց» կատալոնացիները դարպասը: Գվարդիոլայի թիմը հաշիվը հավասարեցնելու համար մի շարք հիանալի պահեր ուներ, սակայն միայն 70-րդ րոպեին կարողացավ Ալեքսիս Սանչեսի կրկնակի հարվածով դա անել: Երբ կատալոնացիները նախապատրաստում էին վերջնական պաշարումը, կրկին աշխատեց Օզիլ-Ռոնալդու հիանալի խաղազույգը և պորտուգալացին «Ռեալին» հաղթանակ պարգևեց այդ խաղում և գործնականում չեմպիոնությունը: Այդ մրցաշրջանից հետո Գվարդիոլան որոշեց չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ և մեկ տարով արձակուրդի մեկնեց:

16. 2013 թվականի օգոստոսի 30-ին «Բավարիայի» ու «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլան ու Ժոզե Մոուրինուն անցկացրին մինչև օրս նրանց միջև վերջին հանդիպումը: Եվրոպայի Սուպերգավաթի խաղում պորտուգալացու գլխավորած թիմը Տորեսի ու Ազարի գոլերի շնորհիվ 2 անգամ առաջ էր հաշվի մեջ (մեկը հիմնական ժամանակում, մյուսը լրացուցիչում), բայց երկու անգամ էլ մյունխենցիները պատասխան գնդակը խփեցին: Առաջին դեպքում դա արեց Ֆրանկ Ռիբերին, իսկ երկրորդը գրանցվեց 120+1 րոպեին, երբ այդ խաղում «Բավարիայի» 37-րդ հարվածը կատարած Խավի Մարտինեսը մոտ տարածությունից գրավեց փայլուն հանդիպում անցկացրած Պետր Չեխի դարպասը: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Գերմանիայի ու Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնները հաղթեցին 5:4 հաշվով: Վճռորոշ դարձավ Ռոմելու Լուկակուի հարվածից հետո Մանուել Նոյերի սեյվը:

 Այսպիսով, Գվարդիոլայի ու Մուորինյոյի թիմերը հանդիպել են 16 անգամ: 7 հաղթանակ տարել է Գվարդիոլան, 6 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով և 3 անգամ առավելության է հասել Մոուրինյուն: Կատալոնացու թիմերը խփել են 28 գոլ, իսկ «յուրահատուկի» թիմերն աչքի են ընկել 18 անգամ:

Այսօր՝ Երևանի ժամանակով 15:30-ին կկայանա այդ հռչակավոր մասնագետների 17-րդ դիմակայությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]