Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին

Սերժ Սարգսյան. Մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, և մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձևով 08/28/2016   09:07  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր:

Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ և ավագ երկրապահների համար 2015թ-ից ի վեր գործող ուսումնամարզական և հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30-ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից և սփյուռքից: Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սևան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 18-28-ը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 350 երիտասարդ՝ Երևանից, Հանրապետության մարզերից և սփյուռքից: Նախագահը ծանոթացել է ճամբարականների պայմաններին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին, համաժողովի մրցույթի հաղթող մասնակիցների ստարտափ նախագծերին, դիտել համաժողովի մասին պատմող տեսանյութը:

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը Ծաղկաձորում երեկոյան այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Oգոստոսի 22-28-ը անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Բազե-2016» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշմոբը, սպորտային միջոցառումներն ու ցուցահանդեսը: Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Նախագահ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին: Նա համոզվածություն է հայտնել, որ «Բազեի» այս տարվա հավաքի մասնակիցները հետաքրքիր օրեր են անցկացրել և այդ կարճ ժամանակահատվածում կարողացել են գտնել նոր ընկերներ, հաստատել նոր կապեր, նոր ծանոթություններ: Նախագահը կարևոր է համարել, որ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդիկ և առաջին հերթին երիտասարդները, կարողանան գտնել իրար: Այդ առումով, «Բազեն», ըստ Հանրապետության Նախագահի, շատ կարևոր հարթակ է: Նոր ընկերներից, ծանոթությունից, կապերից զատ, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նոր գաղափարները, նոր մտահղացումները, նշելով, թե վստահ է` այս օրերի ընթացքում բազեականներն ունեցել են նոր մտահղացումներ, հետաքրքիր քննարկումներ, որոնք շարունակելու են նաև տուն վերադառնալուց հետո:

«Մեկ անգամ ևս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում և տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ և այլն: Կրկնում եմ` ես համաձայն չեմ այդ մտքի հետ և չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետև մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, և մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձևով: Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաև երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, և սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետև հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի»,-ասել է Նախագահը և ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ: Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է և՛ մարդկանց, և՛ երկրի համար: Նախագահ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որևէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է: «Սա ասում եմ նաև նրա համար, որովհետև, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաև երիտասարդներին, որովհետև այդ ռոմանտիզմը գալիս է նաև անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, և մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաև փողոցային: Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,-նշել է Հանրապետության Նախագահը և հավելել, թե որևէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձևերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, և պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից:

Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին` Նախագահը կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արևմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տևական ժամանակ է անհրաժեշտ, որին որևէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու: «Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից: Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները»,-դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է Հանրապետության Նախագահը և վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տևական ժամանակով:

Հանդիպման ավարտին Նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]