Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Պերմյակովն այլ դատաքննության հույսե՞ր ունի 08/19/2016   20:10  |  Քրեական խրոնիկոն

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառով հանդես է եկել ոճրագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պաշտպան, փաստաբան  Էդուարդ Աղաջանյանը:

Ներկայացնում ենք պաշտպանական ճառն՝ առավել մանրամասնելով:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանությունը, 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակությունը, առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վ. Պերմյակովը նախաքննության, ինչպես նաև դատաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք պնդել է նաև դատաքննության ընթացքում` դատավարության մասնակիցների և դատարանի հարցերին պատասխանելիս:

 Պաշտպանը նշել է, որ դատաքննության ժամանակ, ինչպես  նաև պաշտպանի հետ կայացած բազմաթիվ  առանձնազրույցների ընթացքում Վ. Պերմյակովը հայտնել է, որ, որևէ ձևով չի ցանկանում վիճարկել այդ մեղադրանքները, և   չի էլ ցանկանում, որ պաշտպանը դրանք վիճարկի` համենայն դեպս` այս դատաքննության ընթացքում:

Պաշտպանական կողմը դեռևս նախորդ դատական նիստում պատրաստ էր իր ճառում մանրամասն անդրադառնալ Վ. Պերմյակովի կողմից զորամասը լքելու իրական դրդապատճառներին, Ավետիսյանների տան մոտ հայտնվելու հանգամանքներին, նրան  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանության և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով` զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն, առաջադրված մեղադրանքների օրինականությանը, հիմնավորվածության ու անհամատեղելիությանը, ՀՀ պետական սահմանի մոտ նրա հանկարծակի հայտնվելու առեղծվածային հանգամանքներին, ինչպես նաև այլ վիճահարույց հարցերին, որոնք քննարկելու համար կարճ առանձնազրույց  է ունեցել Վ. Պերմյակովի հետ:

Սակայն վերջինս կրկին պնդել է իր դիրքորոշումը, որ այս դատաքննության ընթացքում չի ցանկանում անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 175-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքներին, նշելով, որ հարկ եղած դեպքում դրանց կանդրադառնա հետագայում, և այս առումով չի էլ ցանկանում, որ այս փուլում դրանք վիճարկվեն նաև պաշտպանի կողմից:

Նկատի ունենալով, որ պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որևէ գործողություն  կամ նրա դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնել, ուստի պաշտպանական կողմը, կաշկանդված լինելով ամբաստանյալի հայտնած դիրքորոշմամբ և այդ դիրքորոշմանը չհակասելու նպատակով, իր ճառում սպանության և ավազակության մասով գործի փաստական հանգամանքներին չի անդրադարձել և դատարանի ուշադրությունը հրավիրել է միայն Վ. Պերմյակովի անձի, նրան բնութադրող տվյալների և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների վրա:

Մասնավորապես, պաշտպան Է.Աղաջանյանը նշել է, որ Վ. Պերմյակովը 20 տարեկան է` ծնվել է 15.01.96թ., մինչև ձերբակալվելը ժամկետային զինծառայող էր ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, կոչումով շարքային, բնութագրվում է դրական, նախկինում դատված չի եղել: Ամբուլատոր դատահոգեբուժական-դատահոգեբանական հանձնաժողովային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` Վ. Պերմյակովը չնայած, որ որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, սակայն հանդիսանում է «Ինֆանտիլ անձ` բնավորության փսիխոպաթոնման գծերով և հուզական /էմոցիոնալ/ թերհասությամբ», ինչը իրենից ներկայացնում է անձի ընդհանուր զարգացման որոշակի շեղում և դրսևորվում է մակերեսային, պարզունակ, կանխակալ դատողություններով, որոշակի մանկամտությամբ, մտածողության որոշակի կոնկրետության էլեմենտներով, հուզական ռեակցիաների միօրինակությամբ, պրիմիտիվությամբ:

 Պաշտպանը նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, և շահագրգռված լինելով գործի օբյեկտիվ քննության հարցում, տվել է ինքնախոստովանական  ցուցմունքներ, որով նպաստել է հանցագործության բացահայտմանը, ակտիվորեն համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ: 13.01.15թ-ից` շուրջ 1 տարի 8 ամիս գտնվում է անազատության մեջ:

Ըստ պաշտպանի, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ նշված հանգամանքները համարվում են պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնվեն դատարանի կողմից պատիժ նշանակելիս:

Սույն քրեական գործով Վ. Պերմյակովի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ, ըստ պաշտպանի, չեն արձանագրվել:

Այս փուլում Վ. Պերմյակովի պատիժը կրելու վայրի վերաբերյալ պաշտպանական կողմը  նպատակահարմար է գտել ձեռնպահ մնալ որևէ կարծիք հայտնելուց՝ մինչև որ չիմանա մեղադրող կողմի դիրքորոշումը այդ կապակցությամբ: Պաշտպանը հավելել է, որ մեղադրողն իր ճառում չի նշել, թե ո՛ր երկրի ո՛ր քրեակատարողական հիմնարկում Պերմյակովը պետք է կրի իր պատիժը:  

 ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ, առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմը նշել է, որ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելու փորձի համար նրան առաջադրված մեղադրանքը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել:

Ավելին, ըստ պաշտպանի, այդ մեղադրանքը կառուցված է միմիայն ամբաստանյալի նախաքննության ընթացքում տված  հակասական, իրարամերժ  ցուցմունքների և նախաքննության մարմնի ենթադրությունների հիման վրա:

Իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպերի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի պահանջների համաձայն` մեղադրական դատավճիռը չի կարող կայացվել ենթադրությունների և մեկ անձի՝ հենց ամբաստանյալի, ցուցմունքների հիման վրա և պետք է հիմնավորվի անմեղության կանխավարկածի և  ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելու հիման վրա` ինչը սույն քրեական գործով նախաքննության ժամանակ չի կատարվել:

Ավելին` չնայած որ սույն քրեական գործով նախաքննությունը, որով ներգրավված են եղել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների լավագույն փորձառու մասնագետները,  տևել է մոտ 9 ամիս, սակայն գործով չի կատարվել բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննություն: Եվ չնայած որ սույն գործի ծավալը կազմել է շուրջ 26 հատոր, այնուամենայնիվ, համենայն դեպս ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննությունը կատարվել է թերի, հապճեպորեն, ապացույցների հավաքման միակողմանի` մեղադրող, հակումով, նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով, մեղադրանքի հիմքում չստուգված տվյալներ և ենթադրություններ դնելով, կասկածելի հանգամանքները ի վնաս մեղադրյալի գնահատելով, դրանք բազմակողմանի վերլուծության և ստուգման չենթարկելով և առաջադված մեղադրանքին համապատասխանեցնելով` ինչի հետևանքով խախտվել է ամբաստանյալի պաշտպանության իրավունքը:

Նշված դրվագով, վարույթն իրականացնող մարմինը ապացույցներ ձեռք բերելիս և գնահատելիս, ինչպես նաև մեղադրանք առաջադրելիս առաջնորդվել է «աչքաչափի» սկզբունքով, «…շատ լինի –քիչ չլինի..» սկզբունքով, «…հիմնավորված է- հիմնավորված չէ, կապ չունի` միևնույն է  դատվելու է ….» սկզբունքով, և նմանատիպ այլ սկզբունքներով, բայց ոչ օրինականության սկզբունքով` որով ի սկզբանե պարտավոր էր առաջնորդվել:

Վարույթն իրականացնող մարմինը, ղեկավարվելով զուտ իր սուբյեկտիվ ենթադրություններով, հիմք ընդունելով, միայն Վ. Պերմյակովի կողմից նախաքննության ընթացքում տրված հակասական և իրարամերժ ցուցմունքները, առանց համադրելու դրանք գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ և ստուգելու դրանց արժանահավատությունը, ի սկզբանե Վ. Պերմյակովի` իր դեմ տրված ցուցմունքները, որոնք ի դեպ հետագայում հերքվել էին գործով ձեռք բերված մյուս ապացույցներով, համարել է որպես «բացարձակ ճշմարտություն», իսկ նրա մեղքը` նախապես հաստատված: Դրա հետևանքով էլ, առանց մեղքը հիմնավող պատշաճ ձեռք բերված բավարար ապացույցների, գործը ուղարկվել է դատարան:

Այն, որ Վ. Պերմյակովին ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը մեղմ ասած հիմնավորված չէ,  շինծու է և մտացածին, և առաջադրվել է միմիայն Վ. Պերնյակովին առաջադրված մյուս` ավելի ծանր մեղադրանքները արհեստականորեն  ծանրացնելու, անիմաստ ճոխացնելու և դրանց հետ համատեղ, այսպես կոչված «նույն փաթեթով» «ձեռքի հետ» դատարանում  անցկացնելու` «սղացնելու» նպատակով, հստակ երևացել է դատաքննության ժամանակ, որի ընթացքում, հենց մեղադրանքի կողմի ներկայացված ապացույցների հետազոտման ժամանակ, հերքվել է վերջինիս կողմից   ՀՀ  պետական սահմանը ապօրինի հատելու փորձը:

Ըստ պաշտպանի, նշված հանգամանքը պարզ գիտակցում էր նաև մեղադրանքի կողմը, որը տեսնելով, թե ինչպես է դատարանում փլուզվում առաջադրված մեղադրանքը, ցանկանալով լրացնել նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումները, փորձել է դատարանում վկաներին տրված իր հարցադրումնեդրով, ինչ որ կերպ շտկել իրավիճակը, ինչը նույնպես չի հաջողվել:

Ըստ պաշտպան Աղաջանյանի, բոլորովին էլ պատահական չէր, որ մեղադրողը իր մեղադրական ճառում շեշտը հիմնականում դրել էր հենց ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորելու վրա` չնայած որ դա Վ. Պերմյակովին առաջադրված մեղադրանքներից ամենաթեթևն էր:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով Վ. Պերմյակովը մեղադրվում է նրանում, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու դիտավորությամբ, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատվածը, տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով, ժամը 17-00-ի սահմաններում, գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, վերադարձել` պլանավորելով առավել անվտանգ  իրադրությունում` գիշերը ապօրինի հատել սահմանը: Հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով, Վ. Պերմյակովը՝ չունենալով սահմանը հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն,  նույն օրը, ժամը 24-00-ի սահմաններում, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ պատճառներով, հանցանքը ավարտին չի հասցրել, քանի որ 13.01.15թ-ին ժամը 00-12-ին բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Պաշտպանն ընդգծել է, որ առաջադրված մեղադրանքի ձևակերպումները պետք է լինեն առավելագույնս հստակ, կոնկրետ, որպեսզի դատավարության բոլոր մասնակիցների կողմից միատեսակ ընկալվեն և հասկացվեն, ու տարակարծությունների` տարբեր ձև ընկալվելու  տեղիք չտան:

Մինչդեռ՝ Վ. Պերմյակովին ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ  հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում հստակ նշված չէ, թե ինչպե՞ս,  ի՞նչ եղանակով է և որտեղի՞ց և ինչպե՞ս է  ի վերջո վերջինս հատել սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը և անցել արգելված գոտի:

Այս առումով առաջադրված  մեղադրանքի  ոչ լրիվ և անորոշ  ձևակերպումները  շփոթության մեջ են գցել պաշտպանական կողմին և հնարավորություն չեն  տվել այն ճիշտ ընկալելու, համարժեք մարտավարություն  մշակելու՝ ամբողջ  նախաքննության  ընթացքում  և դատարանում դրանից  արդյունավետ  պաշտպանվելու  համար,  քանի  որ  պարզ  չէր,  թե  կոնկրետ  ինչի՞ց  պետք  է  պաշտպանվել, ինչը համարվում է պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում:

Այս պարագայում, իրականացվող պաշտպանությունը դառնում է անարդյունավետ և ձևական, քանի որ պարզ չէ, թե  կոնկրետ  ինչի մասին է խոսքը: Պաշտպանական կողմը ստիպված է ենթադրել, թե ինչ ի նկատի ուներ վարույթն իրանացնող մարմինը  մեղադրանքում «… սահմանային շերտ, ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, արգելված գոտի», և նմանատիպ այլ արտահայտություններ գործածելիս, առանց դրանց իմաստը բացելու, և դրա հիման վրա՝ «ենթադրյալ» պաշտպանություն իրականացնել:

Նման պարագայում պաշտպանական կողմը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը կամ չի կարողացել օրենքով սահմանված կարգով հստակ ձևակերպել Վ. Պերմյակովին ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, քանի որ դրա հիմքերը չի ունեցել, կամ էլ  միտումնավոր է մեղադրանք առաջադրել նման անորոշ, երկիմաստ և տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներով, որպեսզի շփոթության մեջ գցի մեղադրյալին և դրանով իսկ զրկի նրան արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից, ինչն, ըստ  Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման,  համարվում է պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում:

Վ. Պերմյակովը ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանում  դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելիս նա հայտնել է, որ չնայած իրոք 13.01.15թ-ին հայտնվել է  հայ-թուրքական պետական սահմանի հատվածում և ժամը 24-00-ի սահմաններում մոտեցել է ՀՀ պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածին, սակայն ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու և Թուրքիա անցնելու մտացրություն չի ունեցել՝ չլինելով երբեք Թուրքիայում, չհասկանալով թուրքերեն և չունենալով Թուրքիայում որևէ ծանոթներ, ազգականներ, բարեկամներ, ինքը որևէ պատճառ կամ նպատակ չի ունեցել անցնել Թուրքիա և այնտեղ անելիք չուներ:

Ավելին, ինքը նույնիսկ չի իմացել, թե որտեղ է գտնվում հայ-թուրքական  սահմանը, մանավանդ` ՀՀ պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, որտեղից ինքն իբր փորձել է ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը:

Պարզապես, իրեն մեղսագրված արարքները կատարելուց հետո, շտապ հեռացել է դեպքի վայրից, գիշերով անկանոն քայլել է քաղաքով, իրեն անծանոթ վայրերով և պատահական հայտնվել է հայ-թուրքական սահմանի մոտ: Իմանալով, որ ՀՀ Պետական սահմանի պահպանությունը իրականացվում է ՀՀ-ում ՌԴ  սահմանապահ զորքերի կողմից, որոշել է առանց սահմանը ապօրինի հատելու  մտադրության, մոտենալ ՀՀ պետական սահմանին և հանձնվել ռուս սահմանապահներին:

Պաշտպանը նշել է նաև, որ  Վ. Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի վերաբերյալ դեռևս նախաքննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը առաջ է քաշել շատ հետաքրքիր և նույնիսկ յուրօրինակ վարկած, համաձայն որի իբր Պերմյակովը մոտեցել է սահմանի ինժեներատեխնիկական համալիրի կամրջի հատվածին, որոշ ժամանակ մնացել այնտեղ, խարույկ վառել, տաքացել, այդ ընթացքում զննել տարածքը, հայտնաբերել գետի ձախ ափին` կամրջի տակ` ցանցի վրա մի անցք` 25սմ-50սմ չափսերի անցք, այդ անցքով անցել է սահմանի ինժեներատեխնիկական համալիրը, մտել կամրջի տակ, առաջացել մոտ 3-4 մետր տարածություն, մոտ 5-10 րոպե զննել տարածքը և նույն ճանապարհով հետ վերադարձել:

Եվ սա, ըստ նախաքննության մարմնի, Վ. Պերմյակովը կատարել է ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմի պայմաններում` սահմանի պաշտպանությունը իրականացնող բազմաթիվ սահմանապահների աչքի առաջ:

Եվ հենց այդ վարկածը սկզբնական շրջանում հավանաբար պետք է դրվեր Վ. Պերմյակովի մեղադրանքի հիմքում:

Սակայն հետագայում, վարույթ իրականացնող մարմինը՝ հավանաբար զգալով առաջ քաշված վարկածի ողջ անհեթեթությունը, ձեռնպահ է մնացել այն մեղադրանքի ծավալի մեջ ներառելուց և գերադասել է պարզապես անորոշ թողնել մեղադրանքի այս մասը, ինչն  առաջացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը, խախտում:

Է.Աղաջանյանը նկատել է, որ նույնիսկ ամենահասարակ գողության դեպքում,  ըստ ձևավորված պրակտիկայի, վարույթ իրականացնող մարմինը մեղադրյալի կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքները տեղում ստուգելու նպատակով վերջինիս տանում է դեպքի վայր, նրա մասնակցությամբ կատարում քննչական փորձարարություն և մեղադրյալի ցուցմունքները տեղում ստուգելու քննչական գործողություն, որի ընթացքում մեղադրյալին առաջարկվում է տեղում մատնացույց անել այն վայրը կամ վայրերը, որտեղ նա կատարել է հանցագործությունը, առաջարկվում է տեղում մանրամասն պատմել և ցույց տալ, թե ինչպես  է մոտեցել դեպքի վայրին, ինչպես է մուտք գործել ներս, ինչպես է հեռացել և այլն: Այդ ամբողջ պրոցեսը տեսաձայնագրվում կամ լուսանկարահանվում է, որից հետո ընթերակաների մասնակցությամբ կազմվում է արձանագրություն, որն էլ հետագայում որպես ապացույց ներկայացվում է դատարան:

Նույնն, ըստ երևույթին պետք է կատարվեր նաև սույն քրեական գործով, որպեսզի քննչական փորձարարությամբ ամրապնդվեր Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքը:

Սակայն այս դեպքում, վարույթ իրականացնող մարմինը, չգիտես ինչու` շեղվել է ձևավորված  ընդհանուր պրակտիկայից, և ստանալով Վ. Պերմյակովի ինքնախոստովանական ցուցմունքը, ինչ-ինչ պատճառներով չի կատարել քննչական փորձարարություն, չի տարել Պերմյակովին դեպքի վայր, չի առաջարկել տեղում պատմել, թե ինչպես է նա մոտեցել սահմանին, որտեղ է խարույկ վառել և տաքացել, մատնացույց անել այն վայրը, որտեղից անցել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցների համալիրը, ուր է գնացել, և ինչպես է հետ վերադարձել:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարույթ իրականացնող մարմինը Վ. Պերմյակովին չի տարել դեպքի վայր, չի կատարել քննչական փորձարարություն, տեղում չի ստուգել նրա այսպես կոչված ինքնախոստովանական ցուցմունքների արժանահավահությունը  ոչ թե նրա համար, որ թերացել է կամ չի իմացել, որ կարելի է քննչական փորձարարություն կատարել, և նույնիսկ ոչ նրա համար, որ Վ. Պերմյակովը հրաժարվել է այդ քննչական փորձարարությանը մասնակցելուց, այլ միտումնավոր չեն կատարել այդ քննչական փորձարարությունը: «Քանի որ համոզված են եղել, որ մեղադրանքը շինծու է և Պերմյակովը չի կարողանա տեղում ցույց տալ և մատնացույց անել այն վայրը, որտեղ ինքն իբր անցել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցների համալիրը, ուսումնասիրել տարածքը և  հետ վերադարձել»,- նշել է փաստաբանը:

Ըստ նրա, այս ամենը խոսում է դրա մասին, որ Վ. Պերմյակովը 13.01.15թ-ին ժամը 17-00- սահմաններում չէր կարող գաղտնի հատել սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, անցնել արգելված գոտի,  ուսումնասիրել տարածքը և հետ վերադառնալ` և դա չի կատարել:

Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Վ. Պերմյակովի դիտավորությունը ուղղված է եղել ոչ թե ՀՀ Պետական սահմանը ապօրինի հատելուն, այլ սահմանապահներին հանձնվելուն, պաշտպանական կողմը գտնում է, որ նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի սուբյեկտիվ կողմը: Իսկ հանցակազմի տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է ամբողջ հանցակազմի առկայությունը:

Պաշտպանն այսպիսով միջնորդել է  ՀՀ քրեական  օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Վ. Պերմյակովի նկատմամբ  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Հաշվի առնելով գործում առկա հիշյալ մեղմացուցիչ հանգամանքները, պաշտպանը միջնորդել է նաև այլ մեղադրանքներով Վ. Պերմյակովի նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ:

Նշենք, որ Պերմյակովը վերջին խոսքով հանդես գալու իր իրավունքից հրաժարվել է:

Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին:

 

Լուսանկարում՝ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 19/08/2016  |  Քրեական խրոնիկոնՎալերի Պերմյակովը հրաժարվեց վերջին խոսքի իր իրավունքից
12:02 19/08/2016  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի պաշտպանը հանդես կգա ճառով
19:48 12/08/2016  |  Դատական ռեպորտաժներՄեղադրողը միջնորդեց Պերմյակովին մեղավոր ճանաչել մեղադրանքի ողջ ծավալով ու ցմահ ազատազրկել
14:44 12/08/2016  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները լքեցին դատական նիստերի դահլիճը
13:43 12/08/2016  |  Քրեական խրոնիկոնԴատարանն ի՞նչ դիրքորոշում կդրսևորի՝ Պերմյակովի գործով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդության առնչությամբ
17:51 12/07/2016  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի գործով դատավորը կաշկանդված չէ. դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը
12:36 08/07/2016  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների սպանության գործով տուժող կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատարանին
16:20 27/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՌուսաստանի դեմ ներկայացվեց բարոյական վնասի փոխհատուցման պահանջ՝ 450 000 եվրոյի չափով
09:26 14/05/2016  |  ՄամուլՊերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածը չի հիմնավորվում. «Ժամանակ»
19:58 13/05/2016  |  Դատական ռեպորտաժներԱվետիսյանների իրավահաջորդները մտադիր են կյանքի իրավունքի խախտման փաստով քաղհայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]