Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:29 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Սահմանադրությամբ հստակեցված չէ ԱԽ կարգավիճակի և առաքելության հարցը. ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ 08/17/2016   12:20  |  ԼՐԱՀՈՍ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգավորումները դեռևս 2006 թվականին ամրագրել են անկախ, արհեստավարժ և հաշվետու դատական իշխանության առկայության և գործունեության համար անհրաժեշտ՝ դատական իշխանության և դատավորի անկախության միջազգայնորեն ընդունելի սկզբունքները: Այդուհանդերձ, դատական համակարգը առաջընթացի նոր մարտահրավերների առջև է կանգնած: Այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:
Ըստ փաստաթղթի, դատական համակարգի հետագա սահմանադրական բարեփոխումները պետք է միտված լինեն.

ամրապնդելու դատական իշխանության ու դատավորի անկախությունը և զարգացնելու դատավորի կարգավիճակի սահմանադրական երաշխիքները, հստակեցնելու դատավորների նշանակման և պաշտոնից ազատման ընթացակարգում Հանրապետության նախագահին վերապահված նշանակալի լիազորությունները՝ հակակշռելով դրանք նշանակման գործընթացի թափանցիկության և անկախության առավել ամուր երաշխիքներով, բարձրացնելու դատական իշխանության ինքնուրույնությունը և ինքնակառավարման արդյունավետությունը, հստակեցնելու Արդարադատության խորհրդի կարգավիճակն ու առաքելությունը, զարգացնելու սահմանադրական արդարադատության ինստիտուտի արդյունավետությունը:

Պետք է զարգացնել դատական իշխանության և դատավորի անկախության ամրապնդմանն ուղղված սահմանադրական երաշխիքները՝ նախ և առաջ, դատավորների նշանակման գործընթացի տեսանկյունից: «Դա առաջնային նախապայման է ի սկզբանե անկախ, բարոյական և մասնագիտական բարձր որակներով օժտված կադրերի մուտքը դատական համակարգ ապահովելու համար՝ նախադրյալներ ստեղծելով դատավորի պաշտոնում նրանց պատշաճ գործունեության համար»,- ասվում է Հայեցակարգում:

Ըստ փաստաթղթի հեղինակների, այս նպատակներին պետք է հասնել դատավորի թեկնածուի արժանիքների գնահատման թափանցիկ ընթացակարգեր ներդնելու և նշանակման գործընթացին մասնակից սուբյեկտների լիազորությունները հավասարակշռելու միջոցով:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն այս առումով բավական առաջադիմական կարգավորումներ ունի Գերագույն դատարանի դատավորների նշանակման մասով՝ նախատեսելով Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի մասնակցությունը գործընթացին: Մինչդեռ այլ ատյանների դատավորների նշանակման գործընթացը կենտրոնացված է Արդարադատության խորհրդի և Հանրապետության նախագահի ձեռքում, ընդ որում հստակ չեն այս գործընթացում յուրաքանչյուրի լիազորությունների ծավալը և ապագա դատավորի համար անկախության երաշխիքները: Ավելին` անգամ Գերագույն դատարանի դատավորների պարագայում սահմանադրական նորմերը լռում են ընթացակարգային հիմնարար հարցերի շուրջ՝ ինչպե՞ս են առաջադրվում թեկնածուները, ո՞վ իրավունք ունի Հանրապետության նախագահին առաջարկելու Գերագույն դատարանի դատավորի թեկնածու և այլն: Պառլամենտի կողմից դատավորների նշանակման ժամանակ պետք է նախատեսվեն համապատասխան երաշխիքներ գործընթացի քաղաքականացման ռիսկերը հակակշռելու համար: Այս առումով սահմանադրական կարգավորումների համար ելակետային սկզբունքը պետք է լինի այն, որ դատավորների նշանակման ընթացակարգը մի կողմից պետք է ապահովի դատավորի անկախությունը և հետագայում նրա կաշկանդված չլինելը նրան նշանակողից, իսկ մյուս կողմից երաշխավորի դատավորի պատասխանատվությունը և հանրային հաշվետվողականությունը:

Դատավորի արտաքին անկախությանն առնչվող մեկ այլ կարևոր հարց է, ըստ Հայեցակարգի հեղինակների, նրա լիազորությունների դադարեցման իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը: Գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին է վերապահված ոչ միայն դատավորի լիազորությունների դադարեցման, այլև նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու հարցերում վերջնական որոշման իրավասությունը: Ընդ որում, սահմանադրական նորմերն այս հարցում տարբերակում չեն դնում անգամ այն պարագայում, երբ, օրինակ, նույն Գերագույն դատարանի դատավորների նշանակման իրավասությունը վերապահված է Ազգային ժողովին: Այս հարցերում ևս կարևոր է անկախության և օբյեկտիվության ապահովման պատշաճ ընթացակարգերի ներդրումը:

Դատական համակարգ որակյալ կադրերի մուտքը ապահովելուն զուգընթաց՝ անկախ, անաչառ դատական համակարգի գոյության և արդյունավետ գործունեության համար ոչ պակաս կարևոր խնդիր է դատավորի կարգավիճակի հարցը: Այս առումով սահմանադրական նորմերը զարգացման և համալրման կարիք ունեն: Խոսքը մի կողմից դատավորին ներկայացվող սահմանափակումների, իսկ մյուս կողմից` նրա անձեռնմխելիության, նրան պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի, գործունեության նյութական, սոցիալական և այլ երաշխիքների մասին է:

Դատական համակարգի անկախ և ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ նախապայման է դատական ինքնակառավարման կուռ և գործուն համակարգի առկայությունը: Այս առումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 115-րդ հոդվածը նախատեսում է Արդարադատության խորհրդի ձևավորում: Վերջինիս դերն ու առաքելությունը հնարավոր է լինում վեր հանել Սահմանադրության 116-րդ հոդվածով այս մարմնին վերապահված լիազորությունների վերլուծությամբ, սակայն Արդարադատության խորհրդին վերաբերող սահմանադրական նորմերը խնդրահարույց են, մասնավորապես, հետևյալ առումներով.

Սահմանադրությամբ հստակեցված չէ Արդարադատության խորհրդի կարգավիճակի և առաքելության հարցը: Չնայած գործող Սահմանադրությամբ այս մարմնին վերապահված են այնպիսի լիազորություններ, որոնք հիմնականում բնորոշ են դատական ինքնակառավարման բարձրագույն մարմնին, սակայն դրանք նախ` ամբողջական չեն և երկրորդ` Արդարադատության խորհրդի լիազորությունների էական մասը միայն խորհրդատվական բնույթ ունի: Արդարադատության խորհրդի՝ դատական իշխանության ինքնակառավարման լիարժեք մարմնի վերածվելու տեսանկյունից առանցքային կարևորության հարց է խորհրդի սահմանադրական լիազորությունների ընդլայնումը՝ դրանք մոտեցնելով նման մարմնին միջազգային փաստաթղթերում առաջադրվող օրինակելի լիազորություններին:

Գործող Սահմանադրությունը չի նախատեսում նաև Արդարադատության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներ, չկա խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվելու սահմանափակում:

Բոլոր դատավորների շահերը ներկայացնող լիարժեք ինքնակառավարման մարմին լինելու տեսանկյունից խնդրահարույց է նաև Արդարադատության խորհրդում բոլոր ատյանների դատարանների դատավորների ներկայացվածության պահանջ սահմանող նորմերի բացակայությունը:

Ապահովված չէ խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների հավասարակշռված դերակատարումը: Ըստ գործող Սահմանադրության՝ Խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը: Դատավորների ներքին անկախության ապահովման, խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների միջև հավասարության տեսանկյունից միջազգային պրակտիկայում առավել ողջունելի է համարվում նման մարմինների նախագահի ընտրովի լինելը հենց այդ մարմնի անդամների կազմից:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]