ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Բեքարյան. Տարածաշրջանային զարգացումների առումով վերջին օրերը բավականին ակտիվ էին 08/11/2016 13:14 | ԼՐԱՀՈՍ
Վերջին օրերը բավականին ակտիվ էին տարածաշրջանային զարգացումների առումով, այդ թվում նաև` որոշակի փոփոխությունների, որոնք չեն կարող իրենց նշանակությունը չունենալ տարածաշրջանային ընդհանուր զարգացումների ֆոնին:
Այս կարծիքը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Բաքվում վերջերս կայացած եռակողմ հանդիպմանը, նա, մասնավորապես, նշեց, թե «նկատում ենք տարածաշրջանում ավելի լայն ընդգրկվածության հնարավոր նախերգանք, որը, իհարկե, նաև պետք է հասկանանք, որ դրանք կլինեն արդյունավետ, դրանք կյանքի կոչման հնարավորությունը և հավանականությունն էապես կավելանա, երբ որ տարածաշրջանի բոլոր դերակատարներն այդ քննարկումներում ունենան իրենց մասնակցությունը և մասնաբաժինը»: Կ.Բեքարյանի համոզմամբ` «այդ օրը հեռու չի»:
Բանախոսը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ կայացած այս հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում չկա Լեռնային Ղարաբաղին անմիջականորեն վերաբերող որևէ հիշատակում` բացի ընդհանրապես տարածաշրջանի կայունության խնդիրներից:
«Վստահ եմ` բոլորդ պատկերացնում եք, թե որքան մեծ է եղել Ադրբեջանի ցանկությունը, որպեսզի դեկլարացիայում լինի փոխադարձ հարգանքը միմյանց տաածքային ամբողջականության նկատմամբ: Մենք չենք հանդիպում այդպիսի կետ դեկլարացիայում, և հետևաբար` այն ակնկալիքները, որոնք Ադրբեջանն ուներ ոչ թե տնտեսական, ոչ թե քաղաքական բալանսավորման, այլ հենց ղարաբաղյանի հետ կապված, կարելի է ասել` եռակողմը զերծ մնաց նրա ցանկություններին տուրք տալուց, բնականաբար` ի հաշիվ թե Ռուսաստանի և թե Իրանի»,-ընդգծեց Կարեն Բեքարյանը:
Նա բավականին ավելի հետաքրքրական համարեց Ռուսաստանում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը` թե քաղաքական և թե' տնտեսական առումով: Ըստ Կ.Բեքարյանի` այս երկու երկրների հարաբերությունների սրացման թուլացումը, իհարկե, Հայաստանի համար դրական միտումներ ունի` հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին սահմանը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից, հաշվի առնելով Հայաստանում ռուսական բազայի առկայությունը, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը, որի հետ մենք ունենք դաշնակցային և ռազմավարական գործընկերային հարաբերություններ, էապես ավելացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում:
Անդրադառնալով նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների երկկողմ հանդիպմանը, Կ.Բեքարյանը, մասնավորապես, նշեց, թե ի թիվս արծարծված հարցերի անդրադարձ կա նաև ղարաբաղյան խնդրին:
«Ղարաբաղյանին անդրադարձը կատարվում է այն համատեքստում, որը վերջին շրջանում` սկսած ապրիլյան սրացումից հետո, նույն բովանդակային գիծն ու ուղղությունն ունի: Այսինքն` ամեն ինչ անել, որպեսզի նոր սրացում հնարավոր չլինի, մարդկանց կյանքին վտանգ չսպառնա, միաժամանկ զարկ տալ քաղաքական գործընթացին և փորձել ունենալ լուծումների այնպիսի ուրվագիծ, որտեղ չեն լինի հաղթողներ, չեն լինի պարտվողներ»,-ասաց Կ.Բեքարյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը