ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե իշխանությունը գնում է այսպիսի քայլի, կա՛մ նա կամիկաձե է, կա՛մ իսկապես աղետալի չափերի է հասել գումարների յուրացման գործընթացը. Նորայր Նորիկյան 07/13/2016 13:28 | ԼՐԱՀՈՍ
Սոցիալական փաթեթներով առաջարկվող հանգստի բաղադրիչի ժամանակավորապես կասեցման վերաբերյալ ՀՀ կառավարության հայտարարությունը փաստում է, որ ծրագիրը, ըստ էության, տապալված է և ներդրված միջոցները կա՛մ չեն ծառայել իրենց նպատակին, կա՛մ ծրագրի հետագա ընթացքը գտնվում է վտանգի տակ:
Նման կարծիք հայտնեց այսօր «Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանը գտնում է, որ ծրագրի հնարավոր կասեցման դեպքում խախտվում է սահմանադրության առաջին հոդվածը, որով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլ հատկանիշների, հանդիսանում է նաև սոցիալական պետություն, բացի այդ, ամրագրված է աշխատակիցների և հանրային ծառայության մեջ գտնվող սուբյեկտների իրավունքները:
Սակայն, այդ ամենից բացի, պետք է հասկանալ, որ գործ ունենք պետական քաղաքականության հետ. պետությունը հայտարարում է, որ իր կողմից ներդրված ջանքերը իր քաղաքացիների սոցիալական երաշխիքների և բարեկեցիկ կյանք ապահովվելու գործընթացում անզոր են և չունի համապատասխան նյութական միջոցներ, կամ այդ նյութական միջոցների ռացիոնալ օգտագործումը գտնվում է վտանգի տակ, և նա ի վիճակի չէ այս պահին ապահովվել այդ գումարների ռացիոնալ օգտագործումը, հետևաբար, հայտ է ներկայացնում ծրագրի ժամանակավոր կասեցման:
Ըստ փաստաբանի՝ հարցի իրավական ապահովման երաշխիքներն այս պահի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված չեն, և սա ավելի շուտ պետական ծրագրային իշխանության խնդիր է, և հասարակությունը պետք է առավել շատ պահանջ ներկայացնի կառավարությանը, որպեսզի կառավարությունը շարունակական դարձնի գործընթացը և ոչ թե իրավական գործընթացով հնարավոր լինի հասնել այդ ծրագրի գործողության շարունակությանը:
«Կա՛մ սա մեծագույն բլեֆ է, բյուջեում փող չկա, և կառավարությունը այսպիսի պատրվակով փորձում է հրաժարվել ծրագրից, քանի որ խոսքը գնում է լրջագույն գումարների մասին, կա՛մ իսկապես այնպիսի աղետալի չափերի է հասել գումարների յուրացման գործընթացը, որ իրենք այլևս անկարող են և հայտարարում են ծրագրի տապալման մասին:
Փաստաբանի համար իսկապես անհասկանալի է նախընտրական տարվա շեմին կառավարությունը հանձնառում է իրականացնել մի այնպիսի հակասոցիալական գործընթաց, որից շուրջ 100 000 մարդ զրկվում է ծրագրից օգտվելու հնարավորությունից այն դեպքում, երբ այդ մարդիկ հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվողներ, որոնք, ինչպես տարիների փորձը ցույց է տվել, իրենք էլ ապահովում են իշխանության վերարտադրությունը:
Այստեղից հետևում է, որ եթե իշխանությունը գնում է այսպիսի քայլի, կա՛մ նա կամիկաձե է, կա՛մ իսկապես այնպիսի աղետալի չափերի է հասել գումարների յուրացման գործընթացը, որ իրենք այլևս անկարող են և հայտարարում են ծրագրի տապալման մասին:
Իսկ եթե կառավարությունն այսքան անկեղծ է, ապա պետք է կարճ ժամանակ հետո հանրությանը հաշվետվություն ներկայացնեն և պատասխանեն առնվազն հետևյալ հարցերին.
որքա՞ն է կազմել այս պահի դրությամբ չարաշահումների ծավալը, ո՞ր սուբյեկտներն են իրականացրել այդ ծավալը, արդյո՞ք այդ չարաշահումները կրել են համակարգված բնույթ՝ (վերևից ներքև, կամ ներքևից վերև), չե՞ն պարունակում իրենց մեջ կոռուպցիոն մեխանիզմներ, Ի՞նչն է պատճառ հանդիսացել այդ չարաշահումների համար և, վերջապես, ովքե՞ր են այդ «հերոսները», որ կանգնած են այդ չարաշահումների գլխավերևում:
Փաստաբանն անընդունել է համարում պատճառաբանությունները՝ որևէ նախարարի կամ վարչապետի վատ աշխատելու վերաբերյալ. եթե նրանցից որևէ մեկը վատ է աշխատում, ապա պետք է նրան փոխել կամ դատել, ոչ թե փակել կառավարության դռները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել