Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»

ԸՕ-ի շուրջ «4+4+4» բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը հայտարարություն են ստորագրել 06/16/2016   22:29  |  Ընտրական իրավունք

Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը  քիչ առաջ Ազգային ժողովում ստորագրեցին Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարություն, որում ասված է.

«Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը`

- կարեւորելով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, 

- գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ, հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկել, նրանում ընդգրկելով հետեւյալ դրույթներն եւ կատարել դրանց իրականացման միջոցառումներ. 

1. Կիրառության է դրվում ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, հետեւյալ սկզբունքներով.

ա) ընտրողներին ոստիկանության մարմնի կողմից անվճար տրամադրվելու է նոր նմուշի նույնականացման քարտ: Նախկինում նույնականցման քարտ ստացած ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտ չի նախատեսվում տրամադրել (թեեւ նրանք իրավունք ունեն վճարովի հիմունքներով ստանալ).

բ) անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է ձեռքերի 10 (բոլոր) մատնահետքերը, ինչպես նաեւ Նույնականցման քարտերի մասին ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ.

գ) ձեւավորվում է ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցը, որի գրանցումները համակարգչային ծրագրի միջոցով ստուգվում են նույնականացման քարտերին ներկայացվող միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան,

դ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ստանում միայն`

a. այն քաղաքացիները, ովքեր սահմանված կարգով հանձնել են մատնահետքերը սույն հայտարարության 1-ին կետով սահմանված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար (տեխնիկական սարքավորման միջոցով).

b. նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիները (տեխնիկական սարքավորման միջոցով).

c. զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողները.

d. քրեակատարողական հիմնարկում քվեարկողները.

e. բժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկողները.

f. նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձած ընտրողների մասով քվեարկության օրը դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները: Այդ դեպքում հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով ընտրողը պարտավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացնել հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ նշումներ պարունակող իր անձնագիրը.

g. նոր նմուշի նույնականցման քարտ ստանալու համար մատնահետքերը հանձնած, սակայն առանձին դեպքերում ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացիների մասով դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները: 

ե) անվճար նույնականացման քարտերի տրամադրումը ավարտվում է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Անհրաժեշտ համարելու դեպքում կառավարությունը այդ ժամկետը կարող է երկարաձգել 10 օրով: Սույն համաձայնագրով նախատեսված կարգով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող (Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին նույնականցման քարտ ունեցող քաղաքացիների) անձանց ցուցակը հրապարակվում է օրենսգրքի փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ, համալրված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով գրանցված քաղաքացիների տվյալներով` Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետում եւ կարգով:

զ) քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով (բացի դ) կետի c-g ենթակետերի): Բացառիկ դեպքերում, եթե մատնահետքերի միջոցով գրանցումը հնարավոր չէ (մատնահետքերը ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով ունեն ցածր ինֆորմատիվություն), ապա ընտրողի նույնականացումը իրականցվում է նույնականացման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա.

է) կենտրոնացված էլեկտրոնային պահոցը պարբերաբար ենթարկվում է աուդիտի դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով` սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով: Նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիների էլեկտրոնային պահոցը եւս ենթարկվում է աուդիտի: 

2. Ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու, քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու եւ տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է` իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների` հավասար մասնակցությամբ համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ` Ընտրական օրենսգրքում եւ Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո` 20-օրյա ժամկետում: 

3. Ընտրողների ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են ստուգումների համար:

Այդ նպատակով`

ա) քվեարկության ավարտից անմիջապես հետո քվեարկության սենյակում ներկա վստահված անձինք կարող են ընտրական հանձնաժողովի նախագահից ստանալ ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանք` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Քվեարկության սենյակում ներկա դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել եւ տեսանկարահանել այդ տեղեկանքը: Մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ավարտը վստահված անձինք, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք են ստանում ստուգելու ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքի տվյալների համապատասխանությունը ընտրողների հիմնական ցուցակում քվեարկության մասնակիցների վերաբերյալ առկա տվյալների հետ: 

բ) ընտրություններին մասնակցող կուսակցություններին իրավունք է տրվում համապատասխան հայտի հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովներից պաշտոնապես ստանալու այդ հանձնաժողովի սպասարկման տարածքի բոլոր տեղամասերի ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումների միջոցով տպված տեղեկանքները` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Նշված հայտերը ներկայացվում են վերահաշվարկի համար սահմանված ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղեկանքների տրամադրումը կատարվում է քվեարկության ավարտից հետո՝ 40 ժամվա ընթացքում: 

Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանվում է ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ իրականացվում է հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը` մինչեւ 50մ. շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մրցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի եւ գնահատող հանձնաժողովի լիազորությունները իրականցնելու է 2-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը տրամադրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպությունների պահանջով` պատճենահանման ինքնարժեքի դիմաց:

Տեսանկարահանված նյութերը արխիվացվում եւ պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգով: 

4. Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում քննարկելու եւ լուծումներ գտնելու ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքերը մինչեւ ընտրության արդյունքերի նախնական ամփոփումը համացանցով տեղեկացնելու վերաբերյալ: 

5. Սույն հայտարարությամբ կողմերը դիմում են դոնոր կազմակերպություններին` վերոնշյալ փաթեթով նախատեսվող աշխատանքները կազմակերպելու եւ մեխանիզմները ներդնելու ֆինանսավորման խնդիրը լուծելու նպատակով: 

6. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) եւ դրանցից որեւէ մեկից հրաժարումը կամ անհրաժեշտ ֆինանսավորման առկայության դեպքում չկիրառելը հանգեցնում է ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը: 

7. Փոխհամաձայնությունը մտնում է ուժի մեջ դոնոր կազմակերպությունների կողմից ամբողջ փաթեթի նկատմամբ համապատասխան ֆինանսավորման (ներառյալ նոր նմուշի նույնականցման քարտ տրամադրելու համար տվյալների հավաքագրման, տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական եւ ծրագրային ապահովման եւ նույնականացման քարտերի արտադրության աշխատանքները) հաստատումը ապահովվելու դեպքում: Միաժամանակ կողմերը գիտակացում են, որ հնարավոր է ներդրման փուլային եղանակ՝ կախված ֆինանսավորման ժամանակցույցից եւ հասանելի ռեսուրսներից: 

8. Կառավարությունը կնախաձեռնի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: Փոփոխությունների արդյունքում ներդրվող մեխանիզմները պայմանավորված են լինելու ֆինասավորմամբ: 

9. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի` տարածքային ու վարկանիշային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաեւ այլ դրույթների վերաբերյալ»:

Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունն ստորագրել են՝  

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը,

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը,

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը,

ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը,

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը,

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը,

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Փաստորեն, հայտարարությունն ստորագրեցին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ «Ժառանգության», որը «4+4+4» ձևաչափով քննարկումներին չէր մասնակցում: Այն չստորագրեցին նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք վաղը հանդես կգան հայտարարությամբ:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:42 16/06/2016  |  Ընտրական իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ
21:55 15/06/2016  |  Ընտրական իրավունքԸՕ-ում փոփոխությունների շուրջ քննարկումները կվերսկվե՞ն. կառավարությունը նոր առաջարկներ ունի
13:17 14/06/2016  |  Ընտրական իրավունքՀովհաննես Սահակյանը չի բացառում ԸՕ-ի շուրջ քննարկուﬓերի 4+4+4 ձևաչափի վերականգնումը
19:32 10/06/2016  |  Ընտրական իրավունքՎենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական կարծիք կներկայացնեն ուժի մեջ մտած ԸՕ-ի վերաբերյալ
13:27 10/06/2016  |  Ընտրական իրավունքԸՕ փոփոխման շուրջ տեղի են ունենում լրջագույն կոնսուլտացիաներ. Լևոն Զուրաբյան
13:21 01/06/2016  |  Ընտրական իրավունքԱյսօրվանից ուժի մեջ մտավ նոր Ընտրական օրենսգիրքը
12:08 29/05/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ստորագրել է ՀՀ ընտրական օրենսգիրքը և ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ
15:34 24/05/2016  |  Ընտրական իրավունքԸՕ նախագծում ամրագրվել են տեղամասերում քվեարկության մասնակիցների ցուցակներին ծանոթանալու մեխանիզմներ. ԿԸՀ նախագահ
21:36 13/05/2016  |  Ընտրական իրավունքՄասնագիտական քննարկում՝ «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով
16:34 13/05/2016Առաջարկվում է՝ դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչներն ու վստահված անձինք իրավունք ունեն քվեարկության օրը ժամը 20:00-ից հետո մուտք գործել տեղամաս

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]