Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան

Վերաքննիչ դատարանը բեկանել է արդարացման դատավճիռն ու կայացրել մեղադրական դատավճիռ 06/11/2016   16:29  |  Արդարացման դատավճիռներ

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնություն, մեղադրանքում Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի փետրվարի 26-ի արդարացման դատավճիռը բեկանվել է ու կայացվել է մեղադրական դատավճիռ:

Վերաքննիչ դատարանը Ռուզաննա Տոնոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել պայմանական կալանքի՝ 2 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:

Ըստ Վերաքննիչ դատարանի, առաջին ատյանի դատարանը Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով արդարացման դատավճիռ է կայացրել ոչ թե մեղսագրվող արարքը նրա կողմից կատարած չլինելու հիմքով, այլ գողության վերաբերյալ Ռուզաննա Տոնոյանի հաղորդմանը քրեական հետապնդման մարմնի կողմից որևէ իրավական գնահատական չտալու պատճառաբանությամբ: Դա, ըստ վերադաս դատարանի, հիմնավորված չէ և չի բխում ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներից:
Գործի փաստական տվյալները վկայում են այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին գողության վերաբերյալ հայտարարություն տալուց անմիջապես հետո, երբ դեռևս քրեական գործ հարուցված չի էլ եղել, նույն օրը կատարված դեպքի վայրի զննության ընթացքում Տոնոյանը հայտնել է, որ ինքը սուտ հաղորդում է տվել, իրականում իր աղջկա տնից որևէ գողություն չի կատարվել` բացատրելով նաև իր այդ քայլի դրդապատճառները:

Նման պայմաններում, ըստ Վերաքննիչ դատարանի, հիմնավորված են դատախազի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները առ այն, որ «դատարանն իր հետևությունները չի հիմնավորել կոնկրետ գործով ձեռք բերված փաստական տվյալներով, այլ ըստ էության առաջնորդվել է գնահատողական դատողություններով, կանխատեսումներով», և որ անհասկանալի է, թե ըստ առաջին ատյանի դատարանի եզրահանգումների, գողության վերաբերյալ կոնկրետ ինչ դատավարական որոշում պետք է կայացներ նախաքննական մարմինը:

Այս առումով Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նախաքննական մարմինն ամեն դեպքում չէր կարող կայացնել որոշում քրեական գործը կարճելու վերաբերյալ, քանի որ այդպիսի հիմքով քրեական գործ հարուցված չի եղել, չէր կարող կայացնել նաև որոշում անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, քանզի Ռուզաննա Տոնոյանն իր հաղորդման մեջ որևէ անձի չէր մատնանշել որպես գողության ենթադրյալ կատարողի և որևէ մեկի նկատմամբ նման հետապնդում չէր սկսվել:

«Եթե ենթադրաբար ընդունենք, որ նախաքննական մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի հիման վրա պետք է որոշում կայացներ Տոնոյանի կողմից տրված հաղորդման կապակցությամբ գողության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ապա ինքնին նման որոշում չկայացնելը որևէ ձևով հիմք չի կարող հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ արդարացման դատավճռի կայացման համար, քանի որ նման որոշում կայացնելը կամ չկայացնելը որևէ կերպ չի հիմնավորում կամ հերքում նրան առաջադրված մեղադրանքը, ինչը պետք է գնահատել գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությամբ և գնահատմամբ և ոչ թե եզրակացնել թե «դատարանը չի կրում մեղադրանքը ապացուցելու կամ քրեական հետապնդման մարմնի թույլ տված թերացումները վերացնելու պարտականություն», ինչը որևէ մեկի կողմից չի վիճարկվում, քանի որ դատարանի խնդիրը իրականում ոչ թե դա է, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի պահանջները կատարելը, ըստ որի` «Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջադրված մեղադրանքում Ռուզաննա Տոնոյանն իրեն մեղավոր է ճանաչել: Մասնավորապես, նա հայտնել է, որ դուստրն իրեն ընդհանուր առմամբ 40 հազար ռուբլի գումար է ուղարկել, որպեսզի պահի մինչև իր՝ դստեր, վերադարձը, սակայն ինքը ծախսել է այն: Հետագայում դստեր հետ սկայպի միջոցով խոսելով իմացել է, որ դուստրը վերադառնալու է, ընկել է մտածմունքի մեջ, թե որտեղից է վերադարձնելու ուղարկված ընդհանուր 40.000 ՌԴ ռուբլին: Որոշել է մինչ դստեր վերադարձը դիմել ոստիկանություն ու հայտնել, թե իբր դստեր բնակարանից նրա ուղարկած 40.000 ՌԴ ռուբլին գողացվել է, որպեսզի ժամանակ շահի և դստեր վերադառնալու ժամանակ նրան ասի, որ անփութության հետևանքով է կատարվել գողությունն, աղջիկն իրեն է ուղարկել նշված գումարն, իրենից է գողացվել այդ գումարն, և ինքն էլ այն ետ է վերադարձնելու:

Այդ նպատակով միայնակ գնացել է դստեր տուն և ստեղծել գողության իմիտացիա, ապա հաջորդ օրը գնացել է ոստիկանություն և կեղծ հաղորդում տվել, թե իբր դստեր տանից գողություն է կատարվել: Սակայն իր մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում՝ զղջալով կատարածի համար, հայտնել է ողջ եղելությունը, որ իրականում բնակարանից գողություն չի կատարվել:

Ի դեպ, Ռուզաննա Տոնոյանը նախաքննական մարմնին է ներկայացրել 6.000 ՌԴ ռուբլի և հայտարարել, որ աղջկա ուղարկած ընդհանուր 40.000 ՌԴ ռուբլին ամբողջությամբ ծախսել է, բացառությամբ այդ 6.000 ՌԴ ռուբլու:

Վերաքննիչ դատարանում դատաքննության ընթացքում նույնպես Ռուզաննա Տոնոյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել` հաստատելով, որ իր դստեր տնից որևէ գողություն չի կատարվել և ինքը դրա վերաբերյալ ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել:

Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի փետրվարի 26-ի արդարացման դատավճիռը չի համապատասխանում քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննության ընթացում հետազոտված ապացույցներին և փաստական տվյալներին, դատավճիռը հիմնավորված և պատճառաբանված չէ, դատավճռում արծարծված են իրարամերժ հետևություններ և մեկնաբանություններ, որոնք չեն բխում քրեադատավարական օրենսդրության պահանջներից: Դատարանն, ըստ Վերաքննիչ դատարանի եզրահանգման, չի գնահատել գործով առկա ապացույցները, և դրանք միմյանց հետ չի համադրել, կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սխալ մեկնաբանում, որի արդյունքում կայացված դատական ակտը չի կարող նպաստել պատասխանատվության անխուսափելիության, արդարության սկզբունքների իրականացմանը: Խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 358-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջները, կայացված դատավճիռը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, ուստի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը պետք է բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով Ռուզաննա Տոնոյանի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ:


Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]