Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Փաստաբանը կաշկանդված է պարտավորություններով և ունի արտակարգ արտոնություններ, իսկ քաղաքացին՝ ոչ. Արա Ղազարյան 06/04/2016   18:48  |  ԼՐԱՀՈՍ


ՀՀ ազգային ժողովում մինչև մեկ տարով հետաձգվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ ընդգրկել ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացվել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից՝ օրենսդրական նախաձեռնության կարգով:

Նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես, դատական ներկայացուցչության անվճար հիմունքներով իրականացումը թույլատրել չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական եւ իրավաբանական անձի համար:

ՀՀ կառավարության եզրակացության համաձայն` նախագծով նախատեսվող իրավակարգավորումը մի քայլ հետ է պետության կողմից մարդու՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման համար արդեն իսկ սահմանված արդյունավետ միջոցների և պայմանների համեմատ:
Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և որ ինքը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ որևէ նախագիծ, որևէ առաջարկություն մշակելիս պետք է հիշել, եթե կա ՍԴ որոշում, ապա դրանով առաջնորդվել, և հեծանիվ չհորինել:

Ըստ փորձագետի, սահմանադրական արդարադատության խնդիրներից մեկն այսօր այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումները թերի են կատարվում: Ոչ միայն այն պատճառով, որ օրենսդիրը անտեսում է կամ գործերը չեն վերաբացվում, այլ հիմնականում այն պատճառով, ինչը նշվում է նաև ՍԴ տարեկան զեկույցներում, որ ստորադաս ատյանները որոշում կայացնելիս, օրենսդիր մարմինը նախագծեր մշակելիս, պետական մարմինները որոշումներ կայացնելիս, որոշումների նախագծեր կազմելիս, վարչական ակտեր ընդունելիս և այլն, և այլն, չեն առաջնորդվում Սահմանադրական դատարանի որոշումներով:

«Շատերին թվում է, թե ՍԴ որոշումը պատկանում է միայն կողմին կամ ծայրահեղ դեպքում՝ միայն վարույթի մասնակիցներին, կամ միայն դատարանները պետք է առաջնորդվեն, ո՛չ: Դա ուղեցույց է: «Ուղեցույց» բառը մի քիչ կոպիտ է, դա օրենքից բարձր նորմատիվ փաստաթուղթ է, որով պետք է առաջնորդվեն բոլորը՝ քաղաքացիները փողոցում քայլելիս, մեքենա վարելիս, պետք է առաջնորդվեն ՍԴ կողմից արտահայտված դիրքորոշումներով: Եթե դատական մեկ գործը պատկանում է կողմերին, բացառությամբ՝ Վճռաբեկ դատարանի որոշումների, ՍԴ որոշումը պատկանում է ողջ հասարակությանը և վերջինս պետք է ապրի այն ուղեցույցով, այն կանոններով, որ Սահմանադրական դատարանի դատավորները որոշումների տեսքով մատուցում են հասարակությանը»,- ասաց Արա Ղազարյանը:

Հիշյալ նախագիծը մշակելիս էլ լավ կլիներ, որպեսզի Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները հաշվի առնվեին, ասաց Ա.Ղազարյանը:

ՍԴ-ն նախկինում իր իրավական դիրքորոշումն արտահայտելիս՝ նշել է, որ իրավաչափ է, երբ պետությունը մասնագիտական մարմնի միջոցով, տվյալ դեպքում՝ Փաստաբանների պալատի միջոցով, կարգավորում է ոլորտը, դատարանի մատչելիությունը կամ դատարանի իրավունքը: Այսինքն՝ պետք է ապահովվի որակյալ իրավաբանական ներկայացուցչություն, անհրաժեշտ է, որ բարձրագույն իրավաբանական կրթություն անձինք Փաստաբանական դպրոցում որոշակի գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելուց հետո իրականացնեն ներկայացուցչությունը:

Արա Ղազարյանը միաժամանակ ընդգծեց, որ ժողովրդավարությունը չի սիրում բացարձակ սահմանափակումներ, այլ սիրում է այլընտրանքներ: Ւսկ տվյալ դեպքում այլընտրանքը բավականին շատ է տրված: ««Փաստաբանության մասին» օրենքը տալիս է այլընտրանք՝ և անձի մերձավոր բարեկամները, ազգակիցները, և նրանց շրջանակը բավականին մեծ է, կարող են իրավաբանական ներկայացուցչություն իրականացնել: Իսկ խոցելի խմբերը կարող են անվճար իրավաբանական ծառայություններ ստանալ փաստաբանների համայնքի կառույցում գործող գրասենյակից: Այսինքն՝ այլընտրանքներ կան»,- ասաց Արա Ղազարյանը:

ՍԴ-ն ժամանակ առ ժամանակ որոշակի կոնկրետ իրավահարաբերությունները որոշել է, որ միայն փաստաբանի միջոցով տվյալ վարույթում ներկայացուցչությունը անհամաչափ սահմանափակում է, բայց հաշվի է առել գործի կոնկրետ իրավիճակը: Օրինակ՝ վարչական դատավարությունում բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելը ՍԴ-ն համարել է ոչ միայն անհամաչափ սահմանափակում, այլև ոչ անհրաժեշտ, ոչ պիտանի: Պատճառն այն է, որ ըստ վիճակագրության, թեև դիմումների ճնշող մեծամասնությունը կամ բոլորը Վճռաբեկ դատարան ներկայացվում են փաստաբանների միջոցով, միևնույն է, այնտեղ ընդունելիության չափանիշը, սահմանը հինգ տոկոս է (շատ ժողովրդավարական երկրների Գերագույն դատարաններում ևս ընդունելության տոկոսը 5-6 տոկոս է): Այսինքն՝ արդեն անհրաժեշտություն չկա, թե՛ պրոֆեսիոնալ փաստաբանը, իրավաբանը, թե՛ ոչ իրավաբանը գանգատ բերեն, միևնույն է, ընդունելության սահմանը չի բարձրանալու, որովհետև դա այլ օբյեկտիվ իրավիճակից է բխում:

Այս հիմքով ՍԴ-ն որոշեց, որ դա ոչ անհրաժեշտ, ոչ պիտանի սահմանափակում է:

Իսկ ընդհանրապես երևույթի վերաբերյալ ՍԴ-ն արդեն 4 որոշում է կայացրել: Հիմնական միտքը հետևյալն է՝ իրավաչափ է սահմանափակել քաղաքացիների մուտքը դատարան և դա կարգավորել որակյալ փաստաբանների միջոցով, բայց պետք է այլընտրանքը լինի, ընդ որում, այլընտրանքային համակարգը, ասենք՝ Հանրային պաշտպանի ինստիտուտը, և այլ այլընտրանքային մեխանիզմները պետք է կարողանան հասարակության բոլոր խոցելի խմբերին ապահովել ծառայությամբ:

Ա.Ղազարյանը հավելեց, որ 2008թ., երբ ՍԴ-ն որոշեց, որ հատուկ արտոնագրված փաստաբանի ինստիտուտը հակասահմանադրական է, ընդ որում՝ ոչ թե երևույթն է հակասահմանադրական, այլ տվյալ իրավիճակում նման մեխանիզմ կիրառելը, պատճառն այն էր, որ այն ժամանակ չկար Հանրային պաշտպանի գրասենյակ:

Ստացվում էր, որ, օրինակ, հարյուր հազար բնակիչ ունեցող Գյումրիից վճռաբեկ բողոք կարող էին ներկայացնել երկու փաստաբաններ, ովքեր հատուկ արտոնագիր ունեին, ինչը նշանակում է, որ նրանք մատչելի չեն քաղաքացիների համար, իսկ եթե մատչելի չեն, ուրեմն դատարանն էլ մատչելի չէ:

«Հիմնական սկզբունքը, որի շուրջ այդ ամբողջ պատմությունը պետք է պտտվի, դա հետևյալն է՝ իրավաբանական ներկայացուցչությունն անհրաժեշտ է լիցենզավորել, դա իրավաչափ է, բայց պետք է այլընտրանքային մեխանիզմ լինի, որը կարողանա սպասարկել բոլոր խոցելի խմբերին, եթե չի կարողանում սպասարկել կոնկրետ իրավահարաբերություններում, ուրեմն այստեղ պետք է լիցենզավորումը փոքր-ինչ նահանջի: Այսինքն՝ պետք է այլընտրանքային մեխանիզմները շատացնել, բազմացնել, դիվերսիֆիկացնել»,- նշեց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ հիմա նման գործունեությամբ Հանրային պաշտպանի գրասենյակը զբաղված է: Մասնավորապես, տարբեր մեխանիզմներ են մշակվում՝ ոչ միայն գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը՝ օրենքով սահմանված կարգով, այլև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներ են ներգրավված, ամսվա մեջ որոշակի օրերին նրանք անվճար ծառայություն են մատուցում: Գործում է նաև ծրագիր, որի շրջանակում սահմանամերձ շրջաններում անվճար իրավաբանական ծառայություն են մատուցում ունկնդիրները, իրավաբանները, փաստաբանները, այսինքն՝ բազմազան է դառնում այդ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման մեխանիզմները, որոնք այլընտրանք են վճարովի իրավաբանական ներկայացուցչությանը:

Եվ եթե այդ մեխանիզմն ավելի ու ավելի է տարածվում ու կարողանում է սպասարկել խոցելի խմբերին, և նրանք դատարանի իրավունքից կամ մատչելիությունից չեն զրկվում, նշանակում է, որ կարգավորումն իրավաչափ է:

Այս ֆոնի վրա պատգամավորի նախաձեռնությամբ առաջարկվող մեխանիզմի անհրաժեշտությունը չկա, գտնում է Արա Ղազարյանը: Բացի այդ, ըստ նրա, նման մոտեցումը բախվում է Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, իսկ ՍԴ դիրքորոշումն ավելի բարձր ուժ ունի, քան օրենքը: «Վերջ, Սահմանադրական դատարանն արդեն գիծը քաշել է, նշանակում է՝ այդ գծից այն կողմ է իրավակարգավորումը, և մենք չենք կարող նահանջել այն շեմից, որ Սահմանադրական դատարանը գծել է: ՍԴ որոշումը պատկանում է ողջ հանրությանը և ոչ թե կոնկրետ մասնագիտական խմբին»,- ընդգծեց Ա.Ղազարյանը:
Փորձագետը նշեց, որ շատ կարևոր է, որ դատարանում ներկայացուցչություն ապահովող անձանց գործունեությունը կարգավորվի, նախ՝ վարքագծի դաշտում դաշտում:

Ա.Ղազարյանը նկատեց նաև, որ փաստաբաններն ունեն արտակարգ արտոնություններ, որ սովորական իրավաբանը կամ ոչ իրավաբանը չեն կարող ունենալ, այդ արտոնությունները ծառայում են մեղադրյալի կամ վստահորդի շահերին, այսինքն՝ առավել արդյունավետ է դառնում ներկայացուցչությունը: Օրինակ՝ մի բան է, որ սովորական քաղաքացին է դիմում պետական մարմիններին տեղեկատվություն ստանալու համար՝ հիմնվելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի վրա, մեկ այլ բան է, երբ փաստաբանն է դիմում: «Փաստաբանը արտոնյալ կարգավիճակ ունի, արտոնությունը փաստաբանին պետք չէ, արտոնությունն առաջին հերթին պետք է քաղաքացուն՝ արդյունավետ իրավական պաշտպանության համար»:

Փաստաբանը ի տարբերություն սովորական քաղաքացու, կաշկանդված է փաստաբանական գաղտնիքով: «Եթե, օրինակ, որևէ քաղաքացի ինձ որևէ գաղտնիք ասի, ես կաշկանդված չեմ, ես պատասխանատվության չեմ ենթարկվի, եթե, իհարկե, գաղտնիք բացելը չի մտնում քրեաիրավական տիրույթ: Փաստաբանն իր մասնագիտական վարքագծի նորմերով արդեն կաշկանդված է, իսկ դա ո՞ւմ է ծառայում՝ քաղաքացուն»:

Ոչ փաստաբանը հանրային, հրապարակային տիրույթում կարող է արտահայտվելու գրեթե անսահմանափակ իրավունք ունենալ, իսկ փաստաբանը կաշկանդված է իր վստահորդի, պաշտպանյալի շահերով: «Իսկ այդ կաշկանդվածությունն ո՞ւմ է ծառայում՝ վստահորդին»:

Դատարանը կարող է իրավաբանական ներկայացուցչություն ապահովող քաղաքացու նկատմամբ կիրառել սանկցիա և հեռացնել դատարանի դահլիճից, իսկ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելով՝ չի կարող հեռացնել, «իսկ այդ հեռանալը, ֆիզիկապես ներկա գտնվելն ո՞ւմ է ձեռնտու՝ մեղադրյալին, վստահորդին»:

Նման արտոնությունները շատ են, դրանք կոչված են ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն: «Եթե մենք նման արտոնություններ տանք սովորական քաղաքացուն, ով իրավաբան չէ, նա կդառնա անկառավարելի: Մենք պետք է հույս դնենք միայն նրա ինքնագիտակցության կամ նրա նախաձեռնության կամ բարի կամքի վրա: Բայց մենք չենք կարող յուրաքանչյուր քաղաքացու բարի կամքի վրա հույս դնել, դա չափազանց պրիմիտիվ է: Էլ չեմ ասում, որ նման մարդիկ արդեն հարկային դաշտից են դուրս գալիս: Իհարկե, սա էլ կարևոր է, որովհետև ավելի հեշտ է հետևել փաստաբանի ֆինանսական շարժին, մասնավորապես, դատական ներկայացուցչությանը՝ քանի՞ գործով է զբաղվել և մոտավորապես որքա՞ն հարկ պետք է վճարի, իսկ քաղաքացու նկատմամբ դա հնարավոր չէ»,- ասաց Ա.Ղազարյանը:

Բոլոր այդ պատճառներից փորձագետն առանձնացրեց երկուսը՝ վարքագծի նորմերը կաշկանդում են փաստաբանին, և դա պետք է դատարանի հեղինակությունը հանրության աչքում ապահովելու համար, բոլոր նշված արտոնություններն անհրաժեշտ են, որովհետև դրանով պայմանավորված է արդյունավետ իրավաբանական ներկայացուցչությունը:
«Էլ չեմ ասում, որ փաստաբանն անցնում է Փաստաբանական դպրոցի միջով, ստանում հարկավոր գիտելիքներ ու հմտություններ, որը ոչ փաստաբանը չունի»,- ասաց Ա.Ղազարյանը:

Ի դեպ, մեր զրուցակիցը ևս սովորում է Փաստաբանական դպրոցում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]