Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:57 Ինչ եղավ Արթուր Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ է պահանջում 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

«Կոբալտ-2016» զորավարժությունն ավարտվեց (Լուսանկարներ) 05/26/2016   19:56  |  ԼՐԱՀՈՍ

Մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ, անցկացվեց «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, մայիսի 24-ին ՀՀ Զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Վարժանքներին մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: Դիտորդական առաքելություն էին իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՊՀ հակատեռորիստական կենտրոնի պատվիրակները:

«Օպերատիվ-մարտական գործողությունների եւ հատուկ գործողության իրականացումը հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կողմից՝ օպերատիվ արձագանքման ուժերի կազմավորման հետ փոխգործակցությամբ» թեմայով վարժանքների նպատակը համատեղ միջոցառումների մշակումն էր՝ ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենք-զինամթերքի, թմրամիջոցների անօրինական շրջանառության ուղիների կասեցման, հատուկ գործողությունների ընթացքում անձնակազմի օպերատիվ-մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ:

Մայիսի 26-ի առավոտյան զորավարժության մասնակից ստորաբաժանումները «Բաղրամյան» զորավարժարանի շարահրապարակում էին:
Պատվիրակությունների ղեկավարներին ու մասնակիցներին ներկայացվեցին վարժանքների սցենարը, մասնակիցների մարտավարական գործողությունների պլանները, վրա նշվեցին խնդիրներն ու նախատեսվող գործողությունները:

Ըստ սցենարի՝ բուն վարժանքի ընթացքում խաղարկվեց վեց մարտավարական դրվագ:

Առաջին դրվագում հատուկ ուժերի ստորաբաժանումներն սկսում են տարածքում արտակարգ դրության ապահովման եւ ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների կանխման գործողություններ, ստեղծվում են պահակակետեր, պարեկախմբերն իրականացնում են մարտական հերթապահություն:
Երկրորդ դրվագում իրականացվեց հատուկ գործողություն, որի նպատակը տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումն ու զինաթափումն էր: Այս գործողության ընթացքում օգտագործվեց անօդաչու թռչող սարք, որի խնդիրը հետախուզությունն ու զինված կազմավորման հայտնաբերումն էր:

Երրորդ դրվագում հատուկ նշանակության ստորաբաժանումը տեղորոշում ու ոչնչացնում է ահաբեկչական խմբերի ավտոշարասյունը: Այս գործողության ընթացքում կիրառվեցին ՄԻ-24 մարտական ուղղաթիռներ, որոնցից կրակ բացվեց շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: Անսպասելի հարձակումը թույլ տվեց հանկարծակիի բերել գրոհայիններին ու կանխել հակահարձակումը: Միեւնույն ժամանակ, ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվեցին գրոհայինների դեմ:

Այս խնդրի իրականացմանը հաջորդեց գործողությունների տարածքի շրջափակումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը: Գործողությանը մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ զրահատեխնիկայով, այդ թվում՝ «Տիգր» մարտական մեքենաներով: 

Հինգերորդ դրվագն ամբողջովին ուղղված էր շինության ներսում անօրինական զինված խմբավորման անդամների վնասազերծման ընթացքում ոստիկանության ստորաբաժումների գործողությունների մարտավարության մշակմանը: Գործողության ընթացքում ՄԻ-8 ուղղաթիռից դեսանտ իջեցվեց շինության տանիքին, միաժամանակ գրոհային խմբերը մուտք գործեցին դռնից ու պատուհաններից, իսկ գրոհային խմբերից մեկը ոչնչացրեց մոտակայքում տեղակայված դիվերսանտների դիտակետը: Դիվերսանտներից երկուսը ձերբակալվեցին, իսկ վիրավոր դիվերսանտին հատուկնշանակայինները բուժօգնություն ցուցաբերեցին տեղում:

Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումներն իրականացրին հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողություններ:

«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում էին 600-ից ավելի անձնակազմ եւ շուրջ 40 միավոր տեխնիկա: 
Վարժանքների ավարտից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Զորավարժության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժություններում իրենց պատրաստականությամբ աչքի ընկած ծառայողները Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով արժանացան պարգեւների:

Պարգեւատրումից հետո ցուցադրական ելույթ ունեցավ Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբը:

Այնուհետեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության եւ ոստիկանության զորքերի ծառայողները ներկայացրին ձեռնամարտի հնարքների համալիր:

Զորավաժությունն ավարտվեց մասնակից պետությունների դրոշների իջեցման հանդիսավոր արարողությամբ:

 

 



Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:48 20/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀայ զինծառայողները մասնակցում են բազմազգ զորավարժությանը
18:09 09/09/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՆ պատվիրակությունը ներկա կգտնվի «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությանը
14:29 08/09/2015  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունը
12:40 05/09/2015  |  ԼՐԱՀՈՍՈւսումնական օդային տագնապ՝ «Շանթ 2015» զորավարժությայն շրաջանակներում
08:01 05/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ. օրակարգում՝ Ռազմական դրություն հայտարարելու մասին հարց
15:22 04/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Շանթ-2015»-ին մասնակցելու նպատակով ժամանել է ՀԱՊԿ-ի Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը
15:29 03/09/2015  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրի և կիրազեկի իրավիճակի մասին
09:13 03/09/2015  |  ՄամուլԱյսօրվանից Հայաստանում եռօրյա զորավարժություններ են սկսում. «Ժողովուրդ»
14:24 06/06/2015  |  ԼՐԱՀՈՍԱվարտվեցին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]