ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պրոբացիոն ծառայությունը նաև հաշտարարություն իրականացնող մարմին է 05/12/2016 14:46 | ԼՐԱՀՈՍ
«Պրոբացիայի մասին» օրենսդրական փաթեթի ամբողջ գաղափարախոսությունը հանգում է նրան, որ պրոբացիայի պետական ծառայությունը, որը կստեղծվի Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հենքի վրա, կշարունակի իրականացնել այն գործառույթները, որոնք այն մինչ այժմ իրականացրել է, մասնավորապես՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների, կամ հանրային աշխատանքների տուգանքի և մնացած այլ դեպքերում, սակայն այլևս նոր մոտեցմամբ, նոր գաղափարախոսությամբ և նոր հոգեբանությամբ:
Այս մասին Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Պրոբացիայի մասին» օրենսդրական փաթեթը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Պատահական չէ, որ մատնանշեցի, որ պրոբացիայի պետական ծառայողներն այլևս համարվելու են ոչ թե քրեակատարողական ծառայողներ, ոչ թե զինվորականության գաղափարախոսությունը կրող անձինք և ոչ թե հատուկ ծառայողներ, այլ քաղաքացիական ծառայողներ, ոչ համազգեստավորներ, որոնք դատապարտյալի հետ պիտի կատարեն համապատասխան աշխատանքներ: Դրանք ուղղված են լինելու դատապարտյալի վերասոցիալականացմանն ու վերաինտեգրանը հասարակություն»,-ընդգծեց նա:
Նախարարի պարզաբանմամբ՝ հասարակությունն ինքն իր ներսից սկսելու է նպաստել այդ մարդկանց, այսպես ասած, առողջացմանը և բոլոր ջանքերը թափելու է այդ ծառայողների միջոցով, որպեսզի նրանք վերաինտեգրվեն հասարակություն: Միևնույն ժամանակ այս համատեքստում նա անչափ կորևոր համարեց այն գաղափարը, որն իրականացվել է տարբեր պատգամավորների առաջարկությունների հիման վրա, այն է՝ հաշտարարության ներդնումը:
Նշենք, որ, ըստ «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո արված լրացումների, պրոբացիայի ծառայությունը համարվելու է նաև Հայաստանում հաշտարարություն իրականացնող մարմին:
«Հաշտարարության հետ կապված ծառայությունը դեռ երկար ժամանակ ունի անցնելու՝ մինչև կսկսի ամբողջությամբ իր ողջ լիազորությունների ծավալով գործել, բայց կարևորը քայլն է, այն որոշումն է, որ պատրաստ ենք իրականացնել, և այն, որ պրոբացիայի ծառայողը, որն արդեն քրեակատարողական ծառայող չէ, հատուկ ծառայող չէ, ինքն սկսելու է ընդամնենը հաշտարարության գործընթացը, փորձելու է իր նպաստը բերել, որպեսզի շահառուի և տուժողի միջև տեղի ունենա այդ հաշտության համաձայնությունը:
Դրա համար նա ունի համապատասխան գործիքակազմ, դրա համար իրականացվել են մեր միջազգային գործընկերների կողմից բազմաթիվ ծրագրեր, որպեսզի փոխվի հոգեբանությունը: Դա հեշտ չէ. մեկ օրում, նույնիսկ մի քանի ամսում, մի քանի տարում չի հաջողվում, դա ժամանակ է պահանջում»,-ասաց նախարարը՝ հավելելով, թե պատահական չէ, որ պրոբացիայի ծառայության հետ կապված մի քանի պիլոտային ծրագրեր արդեն իսկ իրականացվել են:
Ըստ նրա, այդ շրջանականերում «Շենգավիթ»-ում ու «Վանաձոր»-ում իրականացվել են հենց կամավորների ինստիտուտի ներդրումը, որպեսզի փորձեն հասկանալ դրա էությունը և փորձեն մոտեցում փոխել:
Ա.Հովհաննիսյանը նաև հայտնեց, թե անչափ կարևորում է էլեկտրոնային հսկողության միջոցները, որովհետև «սրանք ևս շանս են տալիս, թեև տարբեր մարդկանց համար կարող են ցանկալի կամ ոչ ցանկալի լինել, բայց ինքնին շանս են տալիս, որպեսզի պրոբացիայի շահառուները սկզբունքորեն կարողանան աշխատել, հասարակության մեջ գտնվել, բայց միևնույն ժամանակ իրենց նկատմամբ պատշաճ հսկողությունը շարունակվի իրականացվել»:
Նշենք, որ օրենսդրական փաթեթն երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար կքվեարկվի երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ հերթական նիստում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել