Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

Կին, ով անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներով, հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող գրքում և կինոնկարում 04/24/2016   10:24  |  ԼՐԱՀՈՍ

Նրան համարում են Հայաստանի Ժաննա դ'Արկը՝ կին, ով անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներով, հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող և աշխարհին ճշմարտությունը ներկայացնող գրքում և կինոնկարում։ Այս մասին գրում է 100lives.am-ը:

Ավրորա Մարդիգանյանի իրական անունն Արշալույս Մարտիկյան էր։ Նա ծնվել է 1901թ. Դերսիմ գավառի Չմկածագ քաղաքում (այժմյան Թուրքիայի Թունջելիի գավառ), ունևոր ագարակատիրոջ և մետաքսագործի ընտանիքում։ Արշալույսը ութ երեխաներից երրորդն էր։ Նա մահացավ 93 տարեկանում Կալիֆորնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում: Իր կյանքն ապրել է՝ հաղթահարելով մանկության սարսափելի հուշերն ու զրկանքները և ուժ գտնելով իր մեջ այլոց օգնելու համար:

Արշալույսն օժտված աշակերտ էր և խոստումնալից ջութակահար։ Երբ վրա հասավ 1915-ի մղձավանջը, ավագ քույրը նշանված էր, իսկ եղբայրն արդեն բնակվում էր Միացյալ Նահանգներում։ Հորն ու եղբորը սպանեցին նրա աչքի առաջ, իսկ ինքը մոր և քույրերի հետ միասին բռնությամբ կցվեց դեպի Սիրիայի անապատները տեղահանվող հայուհիների քարավաններին։

 85 ցենտին համարժեք գնով Արշալույսը վաճառվում է ցեղապետերից մեկի հարեմին, որտեղից նա հաջողացնում է փախչել։

Ստրկավաճառները բռնում են, բայց նա կրկին կարողանում է ազատվել։ 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում ու սնվելով բույսերով և արմտիքով՝ նա, հյուծված, բոբիկ ու կիսամերկ, հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան ի վերջո իրենց հոգածության ներքո են վերցնում ամերիկյան միսիոներները։

Նրա բարեհոգությունը, որը մղեց իր հերթին խնամելու մահմեդականներից փրկված հարյուրավոր որբերի, արժանի է գնահատանքի՝ 100 lives նախաձեռնության մաս կազմող մրցանակի անվանակոչմամբ։

Հասնելով Նյու Յորք՝ նրան որդեգրում է մի հայ ընտանիք: Արշալույսը սկսում է թերթերում հայտարարություններ հրապարակել ողջ մնացած եղբորը՝ Վահանին գտնելու համար։

Այս հայտարարությունները գրավում են լրագրողների ուշադրությունը։ Ցեղասպանության մասին Արշալույսի վկայությունները 1918 թ. տպագրվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսնում «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը։ Շապիկին Արշալույսի լուսանկարն էր՝ հայկական ավանդական զգեստը հագին։ Գիրքը հաջորդ երկու տասնամյակներին բազմիցս վերահրատարակվում է և վաճառվում 900.000 տպաքանակով՝ ներառյալ իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն հրատարակությունները։

1918 թվականը դեռ չէր ավարտվել, երբ Selig Polyscope ընկերության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վերապահված էր Արշալույսին՝ այժմ արդեն Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով։

«Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվեց 1919 թ. հունվարին Վաշինգտոնում։ Փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ֆիլմի բազմամարդ և հանդիսավոր պրեմիերան։

Այն ցուցադրվեց ԱՄՆ 23 նահանգներում և միջազգային կինոթատրոններում, իսկ ֆիլմի հասույթը՝ 30 միլիոն ԱՄՆ դոլար, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի (Near East Relief) միջոցով ուղղվեց հայ որբերի կարիքներին։

Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ էր գտնում բեմ ելնելու և հրապարակավ խոսելու բարձր խավի ներկայացուցիչների առջև։ Սակայն նյարդային նման գերլարումն անհետևանք չանցավ։ 1920թ. Բուֆֆալո քաղաքում կինոդիտումից հետո նա ուշագնաց եղավ և ընդմիշտ հրաժարվեց հրապարակային ելույթներից։

Հոլիվուդի՝ նրան կինոաստղ դարձնելու ծրագրերը չիրագործվեցին, իսկ քաղաքական հոսանքների վայրիվերումները հանգեցրին նրան, որ 1920-ականներին «Հոշոտված Հայաստան» գրքի և կինոնկարի հանդեպ ուշադրությունը սկսեց մարել և դրանք աստիճանաբար մոռացության մատնվեցին։ Ֆիլմի ամբողջական տարբերակը հետագայում անվերադարձ կորավ։ Ավրորան վերադարձավ Նյու Յորք և 1929 թ. ամուսնացավ հայազգի ներգաղթյալ Մարտին Հովեյանի հետ։ 1931 թ. ծնվեց նրանց որդին՝ Միքայելը։ Երջանիկ լինել Ավրորային, սակայն, չհաջողվեց. եղբորը նա այդպես էլ չգտավ, փորձեց ինքնասպան լինել, իսկ ամուսնու մահից հետո կորցրեց որդու  հետ կապը։

Ավրորա Մարդիգանյանին մենք այսօր հիշում ենք նրա բացառիկ կամքի, ծանրագույն տառապանքների գնով աշխարհին փոխհատուցելու կարողության շնորհիվ։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

 


Հարակից հրապարակումներ`

15:33 21/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում կներկայացվի Ջոն Էվանսի՝ Եղեռնի մասին պատմող գիրքը. Mediamax
12:33 20/04/2016  |  Միջազգային լրահոսՔուրդ իրավապաշտպան. «1915թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ մեծագույն չարիք էր»
16:33 11/04/2016  |  Միջազգային լրահոսԲոստոնում հեռացվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական վահանակը
22:58 29/03/2016  |  Միջազգային լրահոսԵկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Inderpendent»-ի թղթակից
16:25 25/03/2016  |  Միջազգային լրահոս«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը պարգևատրվել է Նյու Յորքի կինոփառատոնում
16:25 17/03/2016  |  ԼՐԱՀՈՍԱպրիլի 24-ին Գլենդելի դպրոցները չեն գործի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության
13:37 17/03/2016  |  ԼՐԱՀՈՍԳլենդելի դպրոցական օրացույցներում կամրագրվի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը
18:13 15/03/2016  |  ԼՐԱՀՈՍՀարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում
12:33 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում
14:44 22/02/2016  |  Միջազգային լրահոսVatan. Իզմիրում Հայոց ցեղասպանության ժխտման թեմայով ժողովին 1-ին անգամ մասնակցել է Իրանի պաշտոնական պատվիրակությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]