Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան

ԼՂՀ օմբուդսﬔնը վճռական է ռազմական հանցագործության համար Ադրբեջանին պատժելու հայցով ﬕջազգային ատյաններ դիﬔլու հարցում 04/13/2016   10:34  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի զինուժը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել՝ նպատակ նենալովու ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: 
 
Չորսօրյա թեժ մարտերի ընթացքում պաշտպանության բանակի ստորաբաժանուﬓերին ի վերջո հաջողվել է հետ մղել հակառակորդի հարձակումը, իսկ ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի մասին համաձայնություն են ձեռք բերել, ինչից հետո դադարել են լայնածավալ ռազմական գործողությունները: Չորսօրյա մարտերի ընթացքում, խախտելով ﬕջազգային մարդասիրական իրավունքի նորﬔրը, Ադրբեջանի բանակը թիրախավորել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը՝ ռմբակոծության տակ պահելով ﬕ քանի շրջկենտրոններ ու գյուղեր, թույլ տալով ռազմական հանցագործություններ:
 
Մի քանի օր շարունակ հակառակորդի կրակի տակ է եղել Մարտակերտ քաղաքը, Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով ﬔկ երեխա զոհվել էր, երկուսը վիրավորվել:
 
Ադրբեջանցիները Թալիշ գյուղում դաժանաբար սպանել էին երեք տարեց անձանց, որոնց չէին հասցրել տարհանել գյուղից: Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է նաև արգելված զենքեր, անգամ խոսակցություններ եղան, որ ադրբեջանական բանակի կազմում կռվել են վարձկան իսլաﬕստներ:
 
Ադրբեջանցիները նաև խոշտանգել են զոհված հայ զինծառայողների մարﬕնները, ինչը ևս ﬕջազգային մարդասիրական իրավունքների բացահայտ խախտում է: Թույլ տված ռազմական հանցագործությունների համար ﬕջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար արվող քայլերի վերաբերյալ «Արﬔնպրես»-ի թղթակիցը զրուցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:
 
 
-Պարոն Հայրապետյան, վերջին օրերին Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, սպանելով խաղաղ բնակիչների և խոշտանգելով զոհված զինծառայողների մարﬕնները: Ի՞նչ քայլեր են արվում այս աﬔնի համար ﬕջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հարցում համագործակցո՞ւմ եք Հայաստանի ձեր գործընկերոջ հետ:
 
-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ ﬔնք, բնականաբար, համագործակցում ենք: Իմ խնդրանքով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել էր Ղարաբաղ: Մենք համարյա երկու օր աշխատել ենք ﬕասին: Մենք գնահատում ենք դա, քանի որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարողությունները, բնականաբար, ավելի շատ են: Բայց ﬔնք էլ որոշակի քայլեր արել ենք: Սկսեմ նրանից, որ դիﬔլ եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, դիﬔլ եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ﬕ շարք ﬕջազգային հասարակական կազմակերպությունների: Ես դիﬔլ եմ նաև Եվրոպայի օմբուդսﬔնի ինստիտուտին, որի անդամը ինչպես ես եմ, այնպես էլ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը: Դա ﬕջազգային հասարակական կազմակերպություն է, որը համախմբում է եվրոպական երկրների բոլոր օմբուդսﬔններին և մարդկանց, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Այն շատ հեղինակավոր կազմակերպություն է, որն անﬕջականորեն աշխատում է Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի հետ: Այսքանն արվել է, ես չեմ էլ սպասում, որ ﬔնք շատ շուտ իրենց կողﬕց պատասխան կստանանք:
 
Ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ: Այդ կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, պետք է հեռու ﬓան քաղաքական իրադարձություններից, բայց ինչպես էլ լինի՝ քաղաքական գործոնն ազդում է ու նկատվում է հավասարության նշան դնելու պրակտիկան: Աﬔն դեպքում, որոշակի արձագանքներ կան: Ինձ զանգահարում են իմ գործընկերները: Բնականաբար, չեն ցանկանում հանդես գալ հրապարակուﬓերով, որովհետև որոշակի կապեր ունեն նաև Ադրբեջանի ﬔր կոլեգայի հետ: Երբ ինչ-որ վատ լուր են ստանում, զանգահարում, ցավակցում են ինձ, ինչպես նաև հույս են տալիս, որ ի վերջո օրենքն ու իրավունքը պետք է հաղթեն: Ընդհանրապես, ես այն կարծքին եմ, որ այս գործողությունների ընթացքում Ադրբեջանի առաջնային թիրախը եղել է հենց ﬔր քաղաքացիական բնակչությունը: Նպատակն էր ﬔզ դրանով կոտրել, ցույց տալ, որ կարող է արհամարհել ցանկացած քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոն և թիրախ դարձնել քաղաքացիական բնակչությանը: Եվ այստեղ նշանակություն չունի, թե այդ գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում քանի մարդ է տուժել:
 
Մեզ կարող են ասել, որ նման դեպքերում տուժածները պետք է ավելի շատ լինեն, սակայն մարդիկ պետք է ﬕ բան հասկանան, որ Արցախի բնակչությունը առաջին անգամ չէ, որ ռազմական դրության ﬔջ է: Մենք տասնյակ տարիներ գտնվում ենք ռազմական դրության ﬔջ, և փոքրից ﬕնչև աﬔնածեր մարդը գիտի, թե ինչ է պետք անել նման պարագայում, ոնց պաշտպանել իր կյանքը: Եվ այդ կազմակերպվածութան շնորհիվ մարդիկ էվակուացվել են, իրենք են փորձել ինչ-որ ձևով իրենց կյանքը փրկել: Ձևերը ﬔնք գիտենք: Միայն շնորհիվ այդ կազմակերպվածության ﬔնք քիչ զոհեր ենք ունեցել:
 
Եթե այս աﬔնը լիներ ﬔկ այլ երկրում, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն ավելի շատ կլինեին: Նրանք բացահայտ թիրախ են դարձրել ﬔր ﬕ քանի շրջկենտրոններ՝ Մարտունին, Մարտակարտը, վերջերս Հադրութն էլ է տուժել, Մատաղիսի ու Թալիշի մասին էլ չեմ ասում: Այս աﬔնը ﬕանշանակ Ժնևյան կոնվենցիայի խախտում է ու համարվում է ռազմական հանցագործություն: Ժնևյան կոնվենցիաներով արգելվում են քաղաքացիական բնակչության, օբյեկտների դեմ գործողությունները: Մենք գիտենք, որ ադրբեջանցիների գործողությունների արդյունքում մարդկանց տներ են ավերվել, դպրոցներ են տուժել, սպանվել է երեխա, վիրավորվել են երեխաներ: Մտել են տուն ու դաժանաբար սպանել են երեք տարեց մարդկանց: Բացի դրանից, նրանք անդամահատել են այդ մարդկանց:
 
-Պատրաստվո՞ւմ եք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար դիﬔլ ﬕջազգային ատյաններ:
 
-Ադրբեջանական զորաﬕավորուﬓերի կատարած վայրագությունների առթիվ Արցախի դատախազությունում, քննչական մարﬕններում քրեական գործ է հարուցվել և քննվում է: Այդ քրեական գործի շրջանակներում հնարավոր է առավելագույն փաստեր հավաքել, որոնք կապացուցեն, որ Ադրբեջանի կողﬕց ռազմական հանցագործություններ են իրականացվել: Նրանք տեղերում զննում են իրականացնում, կատարում են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, որոնց որոշուﬓերը դառնալու են իրական ապացույցներ: Մենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցով, իհարկե, դիﬔլու ենք ﬕջազգային ատյաններ, բայց թե որ դատարան կդիﬔնք, դա կորոշենք հետագայում: Բնականաբար, ﬔնք էլ ﬔր կողﬕց կանենք ﬔր քայլերը՝ հիﬓվելով այդ փաստերի վրա, որոնք ստանում ենք և դեռ ստանալու ենք ﬔր
քննչական մարﬕններից: Ինքներս էլ ենք շարունակում փաստահավաք գործունեություն:
 
Արդեն ամբողջական պատկեր ունենալուց հետո ﬔնք արդեն կորոշենք, թե որ դատարան ենք դիմում: Աշխարհում գործում են տարբեր դատարաններ: Սա կարծես թե ավելի մոտ է այն դատարանի լիազորություններին, որը կոչվում է ﬕջազգային քրեական դատարան: Մենք պետք է անպայման դիﬔնք այդ դատարան՝ Ադրբեջանին պատասխանատվության ենրթակելու պահանջով: Եթե անգամ նրանք ասեն, որ իրավասու չեն, ﬔնք պետք է այլ մարﬕնների դիﬔնք: Եթե պարզվում է, որ չեն քննում ﬔր գործը, այստեղ առաջանում է ﬔկ այլ դատական մարﬕն ստղծելու անհրաժեշտություն: Մենք գիտենք, որ պատմության ﬔջ կան այլ դատական մարﬕններ, որոնք ստեղծվել են հատուկ որևէ ﬔկ գործ քննելու համար: Եթե ﬔնք զգանք, որ անգամ 1 տոկոս նման հնարավորություն ունենք, աﬔն ինչ պետք է անենք դրա համար:
 
-Պարոն Հայրապետյան, կարճատև ռազմական գործողությունները լուսաբանել են նաև հեղինակավոր լրատվաﬕջոցներ, որոնք նույնպես նկարահանել են Ադրբեջանական զորաﬕավորուﬓերի կատարած վայրագությունները: Լրատվաﬕջոցների հրապարակուﬓերը կարո՞ղ են դատարանում ապացույց համարվել:
 
-Ցանկացած դատարան ոչ թե քարացած ﬕ մարﬕն է, որը ﬕայն նայում է փաստերը, այլ նաև դատական քննություն է իրականացվում: Դատարանն իրավասու է դա անել, նրանք նշանակում են դատախազ, որին լիազորում են հավաքել լրացուցիչ փաստեր նաև ﬔդիա հարթակում: Դատարանն օգտագործում է իր հնարավորությունը՝ հավաքված նյութերի ճշգրտությունը ստուգելու համար: Մենք էլ ﬔր փաստաթղթերում պետք է հղուﬓեր տանք լրատվաﬕջոցներին, որովհետև իրավունք չունենք կորցնել այն փաստերը, որոնք կան ԶԼՄ-ներում: Այս աﬔնը պետք է քննվի ﬔր ապագա դիմուﬕ հիմքում:
 
Ես նրա կողﬓակիցն եմ, որ փաստերը հավաքելուց հետո ﬔնք նստենք հանգիստ քննարկենք իրավապահ մարﬕնների, պատգամավորների, ﬕջազգային իրավունքի մասնագետների հետ, որոնք հրավիրված կլինեն նաև Հայաստանից, որպեսզի համատեղ ուժերով որոշենք, թե որ դատարան ենք գնում՝ գործող դատարաններից ﬔկը դիﬔնք, թե խնդրենք, որ առանձին դատարան ստեղծվի: Բացի այդ, քաղաքացիներն էլ հնարավորություն ունեն սեփական նախաձեռնությամբ, իրենց ﬖասները փոխհատուցելու համար դիﬔլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դա ժամկետ չունի, եթե անգամ ավելի ուշ արվի, չի խանգարի: Մեր աշխատակիցները հիմա շրջում են հյուրանոցներով, շփվում իրենց բնակավայրերը լքած քաղաքացիների հետ: Նրանք էլ են համարվում տուժած, որովհետև զրկված են բնականոն կյանքից: Ինչի՞ համար մարդ պետք է հյուրանոցում ապրի:
 
-Եթե դատարանում ներկայացվեն բավարար ապացույցներ, որ Ադրբեջանն իսկապես ռազմական հանցագործուևթյուն է իրականացրել, ի՞նչ պատիժ է սպասվում Ադրբեջանին:
 
-Այն, ինչ ﬔնք անում ենք, անում ենք նրա համար, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության կանչենք՝ որպես ռազմական հանցագործներ: Մենք գիտենք նման օրինակներ: Չնայած դժվար է բավարարվել ﬕայն դրանով, որովհետև դրանց արածներն այնքան բարբարոսկան են, որ դժվար է ասել, թե ﬕայն այդքանը հերիք է: Եթե ﬔնք իսկապես կարողանանք ապացուցել, իսկ դա ակնհայտ է, որ խաղաղ քաղաքացիական բնակչություն է տուժել, եղել են խոշտանգուﬓեր, ինչը ﬕջազգային մարդասիրական իրավունքի նորﬔրի խախտուﬓեր են, այս դեպքում կլինի նաև համապատասխան փոխհատուցում: Բայց գլխավորն այն է, որ նրանք ճանաչվեն ռազմական հանցագործներ և ենթարկվեն քրեական պատասխանատվության:
 
-Պարոն Հայրապետյան, Դուք նշեցիք, որ այս պահին քրեական գործ է հարուցված, որի շրջանակներում կատարված քննության ընթացքում հավաքած փաստերով դիﬔլու եք ﬕջազգային ատյաններ: Ե՞րբ հնարավոր կլինի ավարտել փաստահավաք գործողությունները և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայցով դիﬔլ ﬕջազգային որևէ դատարան:
 
-Չեմ կարող ասել, թե որքան կտևի այդ գործընթացը, բայց կարող եմ ասել, որ ﬔնք պետք է շատ արագ աշխատենք: Գիտեք, ﬕջազգային քրեական դատարանը ﬔծ հեղինակություն ունի, և եթե ﬔնք շատ արագ կարողանանք փաստեր հավաքել ու դիﬔլ այդ դատարան, դա ﬔզ հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում՝ ﬕնչև դատարանի որոշում կայացնելը, կանխաել պատերազﬕ հնարավոր վերսկսումը: Հիմա ﬔնք չենք հավատում, որ հրադադարը վերջնական է ու հակառակորդն էլի լայնածավալ հարձակում չի սկսի: Իսկ դատարան դիﬔլը ﬔզ հնարավորություն կտա հավատալ, որ որոշակի ժամանակահատվածում հակառակորդը ռազմական գործողությունները չի վերսկսի:
 
-Այս ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է նաև արգելված զինատեսակներ: Այս հարցն ուսուﬓասիրության առարկա դարձրե՞լ եք:
 
-Մենք դա էլ ենք ուսուﬓասիրում: Պետք է հասկանանք, թե հակառակորդի կողﬕց օգտագործված զենքերը որքանով են արգելված: Նման կասկածներ կան, որ ակառակորդը կիրառել է արգելված զինատեսակներ: Ժնևյան սկզբունքներում կա «զենքի չարդարացված կիրառում» տերﬕնը, ինչը նշանակում է, որ օգտագործվել է զենք, որն այդտեղ պետք չէ կիրառել: Նրանք իրենց ողջ զինանոցը, զրահատեխնիկան բերել են ռազմաճակատ: Այդքան զենքի կուտակուﬓ արդեն խոսում է նրա մասին, որ նրանք ոչ ﬕայն զինվորի հետ էին փորձում մարտնչել, այլ փորձում էին մաքսիմալ ﬖաս տալ քաղաքացիական բնակչությանը, ինչը ﬕջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
 
-Խոսակցություններ եղան, որ Ադրբեջանի բանակի կազմում մարտերին մասնակցել են նաև վարձկան իսլաﬕստներ:
 
-Գիտեք, այսօրվա Ադրբեջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուﬕց ոչ ﬕ բանով չի տարբերվում: Այդ պետության վարքագիծը շատ նման է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պահվածքին: Ադրբեջանն էլ ﬕ քանի անգամ հայտարարել է, որ այդ խմբավորման ﬔջ ներգրավված են Ադրբեջանի քաղաքացիներ: Վերջերս էլ տեղեկություններ են եղել, որ «Իսլամական պետություն»-ն իր վարձկաններին աշխատավարձ չի վճարում: Այս դեպքում պարզ է, որ դրանք վերադառնալու են Ադրբեջան: Իսկ եթե Ադրբեջանը պատրաստ է բանտերից ցանկացած հանցագործի ազատել և ներգրավել մարտական գործողություներում, կարող են իրենց բանակի կազմում օգտագործել նաև «Իսլամական պետության» զինյալների, մոջահեդների:
 
-Ադրբեջանցիները նաև խոշտանգել են զոհված հայ զինվորների մարﬕնները: Նման վարքագիծը տեղավորվո՞ւմ է ռազմական հանցագործությունների շրջանակներում:
 
-Այո, դա էլ է Ժնևյան կոնվենցիաների խախտում: Սա էլ ապացույց է, որ կատարվել է պատերազմական հանցագործություն: Այս դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ թե նման վայրագություններ կատարած զինվորը, այլ նա, ով ուղարկել է այդ զինվորին: Խոսքն այս դեպքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է:
 
-Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առանձին հայցով դիﬔլո՞ւ եք որևէ ﬕջազգային ատյան, թե՞ համատեղելու եք փաստերը և Հայաստանի հետ համատեղ հայց ներկայացնեք:
 
-Իհարկե, Հայաստանը ﬕջազգային ատյաններ դիﬔլու է, ինչը շատ կարևոր է: Բայց ﬔնք էլ պետք է ﬔր կողﬕց դիﬔնք: Շատ հավանական է, որ ﬕջազգային ատյանները հրաժարվեն քննարկել Արցախի դիմումը, քանի որ ﬔր պետությունը չճանաչված է: Բայց որևէ ﬔկը չի կարող ասել, թե ինչ կլինի 10 տարի հետո, իսկ քանի որ նման դիմուﬓերը վաղեմության ժամկետ չունեն, դրանք կարող են որոշ ժամանակ հետո քննարկման առարկա դառնալ: Եթե անգամ իմանանք, որ չեն քննարկելու ﬔր դիմումը, ﬔնք չպետք է հուսահատվենք ու ոչինչ չանենք: Պետք է դիﬔնք ու իմանանք, որ ﬔր պարտքը կատարել ենք:
 
Հեղինակ՝ Շանթ Խլղաթյան
 
Լուսանկարը՝ Armenpress-ի
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]