ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանը չի հեռանում պատասխանատվության իր մասից. Դմիտրի Մեդվեդև 04/08/2016 21:04 | ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում պատասխանատվության իր մասից և կարգավորման անխափան գործընթաց ապահովելու պարտականությունից, այլ շարունակելու է ակտիվորեն դրան մասնակցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ռուսաստանի դերը, կարծում եմ, ակնհայտ է` մենք Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկն ենք: Ռուսաստանը երբևէ պատասխանատվությունից չի խուսափել: Հենց այս ամենը տեղի ունեցավ, նախագահը զանգարահել է և՛ նախագահ Ալիևին, և՛ նախագահ Սարգսյանին, արտահայտել է մեր դիրքորոշումը, կողմերին կոչ արել հանդարտվել, վերադառնալ բանակցությունների սեղանին, սկսել խորհրդակցություններ, կրակի դադարեցում հայտարարել: Բնական է՝ այս ջանքերը շարունակվել են. Լավրովը եկել էր Բաքու, երեկ ես խորհրդակցություններ եմ ունեցել Երևանում, այսօր Բաքվում»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Մեդվեդևի հաղորդմամբ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ինքը չի լսել պնդումներ այն մասին, որ հակամարտության կարգավորման միջոցը ռազմականն է կամ լարվածության աճը: «Հակառակը` բոլորն էլ ասացին, որ այս շատ բարդ հակամարտության կարգավորման ուղին բանակցությունների միջոցով է, և որ հրադադարի պահպանմանն ու այն երկարաժամկետ խաղաղության վերածելու այլընտրանք գոյություն չունի: Սա ամենից կարևորն է»,- ընդգծել է ՌԴ վարչապետը:
Խոսելով հակամարտության կարգավորման ձևաչափի մասին` Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ նոր մեխանիզմներ ստեղծելը կարող է կրկնակի վտանգավոր լինել, քանի որ դրանով կաթվածահար կարվի գործող մեխանիզմների աշխատանքը: Նրա կարծիքով` պետք է վերադառնալ բանակցությունների այն սեղանին, որ ստեղծվում էր վերջին 20 տարիների ընթացքում:
«Եթե այս հակամարտությունն առաջացած լիներ մի քանի տարի առաջ, ապա այս հարցին շատ բարդ կլիներ պատասխանելը, սակայն, ցավոք, այս հակամարտությունը տևում է 1994թ-ից, ուստի կան և՛ մեխանիզմներ, և՛ ֆորմատներ, և՛ առաջարկներ, խումբ, որը զբաղվում է դրանով: Բոլոր այս մեխանիզմները կան, սակայն, ցավոք, ինչպես տեսնում ենք, դա չի ապահովագրում նմանատիպ լարվածության աճից և ողբերգական իրադարձություններից, որոնք վերջերս տեղի ունեցան»,-շեշտել է ՌԴ վարչապետը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել