ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը հաստատել է «Էյր Արմենիայի» առողջացման ծրագիրը. ազգային փոխադրողը վերադառնում է. Armtimes.com 03/15/2016 22:07 | ԼՐԱՀՈՍ
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանն այսօր հաստատել է «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը: Սա նշանակում է, որ առաջիկայում ավիաընկերությունը կրկին կհայտնվի շուկայում: Այս մասին հայտնում է «Armtimes.com»-ը:
Ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը կայքի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանն իրականում հաստատել է մարտի 4-ին ընկերության պարտատերերի ժողովի ժամանակ փակ քվեարկութմամբ կայացված որոշումը: Այդ ժողովի ժամանակ պարտատերերը քվեարկությամբ որոշել են ընկերությանը հնարավորություն տալ աշխատել եւ պարտքերը մարել՝ սնանկացման գնալու փոխարեն:
Համբարձումյանն ասաց, որ կայացված որոշումը ենթադրում է, որ առաջիկայում «Էյր Արմենիա» ավիաընկերությունը պետք է պարտատերերի պարքտերը վերադարձնի, վարձակալի օդանավեր եւ վերսկսի չվերթները:
Հարցին, թե սնանկացած ընկերությանը գումարներ որտեղի՞ց պարտքերը մարելու եւ օդանավեր վարձակալելու համար, Համբարձումյանը պատասխանեց, որ «Էյր Արմենիա» ընկերության 49 տոկոսի բաժնետեր «East Prospect Faund»-ը ինքնուրույն լուծել է այդ խնդիրը. «Ներդրումներ կան»,- ընդգծեց Համբարձումյանը:
Նշենք, որ «Էյր Արմենիա»-ն պարտքեր շատ ունի եւ բազմապիսի ընկերությունների՝ նավթի մասով, նավիգացիայի եւ այլն:
«Armtimes.com»-ի մյուս հարցին, թե ե՞րբ է հնարավոր ասել, որ ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի՝ մարքեթինգի գծով մենեջերը պատասխանեց. «Այս պահին դա շատ դժվար է դա ասել, որովհետեւ մեր սերտիֆիկատների ժամկետը դեռ գործում է, այն պետք է երկարացնենք: Բայց ամեն ինչ կանենք, որ թեժ սեզոնին՝ ամռանը, մտնենք դաշտ»:
Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա» ընկերությանը սնանկ ճանաչելու հարցով դատարան էր դիմել «Էյչ էս Բի Սի» բանկը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ նախորդ տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ էր ճանաչել: «Էյր Արմենիան» բողոքարկել էր դատարանի որոշումը՝ պնդելով, որ կարող է առողջացման ծրագիր ներկայացնել:
Ավելի ուշ ընկերության 49 տոկոսի բաժնետեր «East Prospect Faund»-ը (51 տոկոսի բաժնետերը գործարար Արսեն Ավետիսյանն է) առողջացման ծրագիր էր ներկայացրել դատարան: Դատարանը, ներկայացված ծրագիրը ուսումնասիրելուց հետո այն ներկայացրել էր պարտատերերին՝ քվեարկության: Պարտատերերը փակ քվեարկությամբ կողմ էին արտահայտվել ծրագրին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:01 ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
- 05/15/2024 07:56 Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
- 05/15/2024 07:49 ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը