Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին 05/20/2024   11:36 Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 05/20/2024   11:32 Իսրայելը հայտարարել է, որ առնչություն չունի Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի դեպքի հետ 05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Նախագահը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահին 03/03/2016   18:08  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին իր հրամանագրին, նոր կարգավիճակում ՊԵԿ-ի առջև դրված խնդիրներին:
 
«Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել մեր գերակա ուղղություններով կատարել արագ քայլեր, և այդ ընթացքում ձեզ վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է դրվում: Բոլոր այն դրական արդյունքները, որ դուք, մենք բոլորս միասին ձեռք ենք բերել վերջին ութ տարիների ընթացքում, այն բարեփոխումները, որ իրականացվել են համատեղ ջանքերով, այժմ պետք է նոր թափ ստանան: Այստեղ նստածներից շատերը տեղյակ են, որ ես համակարգին ծանոթ եմ. հաճախ եմ եղել հարկային մարմիններում, իսկ մաքսայինը համեմատաբար ավելի մեծ ուշադրության էր արժանացել, և մոտիկից ծանոթ եմ այն աշխատանքին, որ դուք կատարել եք: Կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարար դա զգում է: Դա լավ է, բայց բավարար չէ: Բավարար չէ, որովհետև մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Ձեր առջև դրված երկակի խնդիրը մնում է նույնը: Մի կողմից՝ պետական եկամուտների հավաքագրում այնքան, որքան նախատեսված է բյուջեով, մյուս կողմից` գործարար միջավայրի բարելավում, թափանցիկության ավելացում, արդարության ապահովում, ի վերջո, Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում և դրական հասարակական արձագանքի ապահովում: Իհարկե, բարդ խնդիր է, որևէ մեկը չի ասում, որ հեշտ է, այլապես վաղուց լուծված կլիներ, բայց հնարավոր է լուծել: Հնարավոր է երկու պարզ պատճառով: Նախ՝ այստեղ նստած հնաբնակները եթե համեմատեն, օրինակ, Հայաստանի հարկային համակարգը, շատ հեռու չեմ ուզում գնալ, 10-15 տարի առաջվա հետ, միանշանակ կգան այն եզրակացության, որ սարերի, ձորերի տարբերություն կա: Եվ երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ եթե աշխարհի շատ երկրներում կարողացել են դա իրականացնել, մենք ինչո՞ւ չպետք է կարողանանք: Միանշանակ կարող ենք և այս ուղղությամբ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք:
 
Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել և մնալու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը: Այստեղ էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք: Ես շատ ուրախ եմ, որ Կապանից կամ Գավառից կարելի է նստել համակարգչի մոտ և ծանոթանալ այն ձեռքբերումներին, որ դուք ունեք հարկային համակարգում: Այդ թափանցիկությունը պետք է ավելանա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ ձեռքբերումների կողքին դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի Հայաստանն իր ցուցանիշներով չզիջի լավ տնտեսություն և վարչարարություն ունեցող երկրների ցուցանիշներին: Նա համակարգի աշխատակիցների առջև դրվող կարևորագույն խնդիրներից մեկն էլ համարել է գործարարությամբ զբաղվողների նկատմամբ համահավասար մոտեցումը, և այդ առումով հասարակության մեջ ճիշտ ընկալումներ ձևավորելը:
 
Ներկայացնելով ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ նա համակարգին օտար մարդ չէ և լինելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, մոտիկից ծանոթ է համակարգում իրականացվող ծրագրերին, ամբողջ անցուդարձին: «Վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ պարոն Հովսեփյանը կկարողանա կատարել իր առջև դրված այս մեծ պարտավորությունը: Բայց դուք պետք է օժանդակեք, սատարեք, պետք է ձեր աշխատանքին նոր թափ հաղորդեք: Ձեր աշխատանքը, առավել ևս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը, ինձ մղում է նրան, որպեսզի պետական եկամուտների կոմիտեի համակարգը դասեմ ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին:
 
Ակնհայտ է, երբ ղեկավար է փոխվում, համակարգը լարվում է, շատերը մտավախություն են ունենում իրենց հետագա աշխատանքի հետ կապված: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մտահոգությունը, միգուցե, առանձին դեպքերում պետք է տեղ ունենա, բայց հիմնականում անտեղի է: Ես խնդրում եմ նույնը փոխանցեք ձեր ենթականերին: Կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են նշածս պայմաններով աշխատելու, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ջանք ու եռանդ ներդնելու համակարգում եղած դրականն ավելացնելու համար, հանգիստ կարող են շարունակել իրենց աշխատանքը: Բայց նրանք, ովքեր համարում են, որ մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, երբ զարգացումը, երբ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարն այլևս անհրաժեշտություն չէ, ապա կարծում եմ, այդ մարդիկ չեն կարող առաջ տանել համակարգի զարգացումները: Իսկ մեզ անհրաժեշտ են էներգիայով, համակարգի և երկրի ապագայի նկատմամբ հավատով և լավատեսությամբ լի մարդիկ: Բոլորիդ և, իհարկե, պարոն Հովսեփյանին հաջողություն եմ մաղթում այս ծանր աշխատանքը կատարելու գործում»,-ասել է ՀՀ Նախագահը:
 
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր նկատմամբ ցուցաբերած նման մեծ վստահության, ինչպես նաև նախորդ տարիներին իր գործունեության ընթացքում աջակցության համար: «Անառարկելի է, որ պետական եկամուտների ապահովման խնդրի կայուն լուծման համար հարկավոր է հետևողական աշխատանք արդարության, օրինականության, քաղաքացիական գիտակցութան, ինչպես նաև տնտեսական միջավայրի հավասարության և գրավչության բարելավման ուղղությամբ:
 
Մեծարգո՛ Նախագահ, թույլ տվեք նաև այսօր հրապարակավ խոստանալ Ձեզ և մեր քաղաքացիներին, որ բոլորիս կողմից մեծ ջանքեր, եռանդ և նվիրվածություն կներդրվի ոլորտի հետագա զարգացման համար»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]