Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ հացադուլից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում

Դատավորի օգնականը քավության նոխազ է դարձել. գործը վրեժխնդրության ու զրպարտանքի արդյունք է 02/23/2016   21:28  |  Դատական ռեպորտաժներ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանն այսօր ցուցմունք տալով դատարանին՝ խնդրեց իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ ամբաստանյալ դատավորի օգնականի՝ իրեն առաջադրված մեղադրանքը իրականության չի համապատասխանում, գործը կեղծ է և շինծու, և այս ամենը տուժողի վրեժխնդրության և զրպարտանքի արդյունք է, քանի որ նրա որդուն դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դատական նիստերի դահլիճից կալանավորել է:

Ա. Կարապետյանը նշեց, որ, մինչև այս գործով տուժող Ալինա Հովհաննիսյանի որդու գործի դատարան մուտք լինելը, ինքը Ալինային չի ճանաչել, նրա հետ որևէ կապ չունի ունեցել, իսկ նրա հետ առնչվել է դատավորի հանձնարարությամբ:

Այսպիսով, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կողմից ԵԷԴ/0047/01/14 քրեական գործը վարույթ ընդունելուց հետո դատավորի օգնական Արմինե Կարապետյանը դատավարական փաստաթղթերը հանձնելու նպատակով գործի միջից վերցել է հեռախոսահամար և զանգահարել, որպեսզի ամբաստանյալը դատարան գնա և վերցնի այդ փաստաթղթերը,  հեռախոսազանգին պատասխանել է ամբաստանյալի մայրը՝ Ալինա Հովհաննիսյանը:

Դատավարական փաստաթղթերը նրանց առձեռն հանձնելու պատճառն եղել է այն, որ ամբաստանյալին ուղարկված ծրարը ետ է վերադարձվել մակագրմամբ՝ նշված հասցեն թերի է:

Փաստաթղթերը հանձնելու ժամանակ ամբաստանյալի մայրը դատավորի օգնականին պատմել է, որ դատախազ Ափյանն իրենց  ասել է՝ չվախենան, որ տուգանք է միջնորդելու, իսկ  դատարանն էլ ուզած-չուզած տուգանք է տալու:

Կարապետյանի խոսքով՝ ինքը զարմացել է և ասել, որ ոչ ոք իրավունք չունի դատարանի անունից երաշխիքներ տալու, ի վերջո դատարանն է դատական ակտ կայացնելու: Սակայն հետագայում պարզվել է գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Ավետիս Ափյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, նախապես ամբաստանյալ Գարիկ Եսայանին և նրա մորը խոստումներ ու երաշխիքներ է տվել:

Ըստ Արմինե Կարապետյանի՝ դատավոր Վ. Գրիգորյանը գործն ուսումնասիրելու ժամանակ պարզել է, որ գործից բացակայում է մեղադրյալի անձնագիրը, և դատավորի հանձնարարությամբ կրկին Կարապետյանը զանգահարել ու խնդրել է, որ նրա անձնագիրը բերեն դատարան, ամբաստանյալի մայրը ներկայացել է դատարան, սակայն հայտնել է, որ ինչ-որ գործարքների մեջ են և անձնագիրը կներկայացնի մի քանի օր հետո:

«Կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք». գոռում էր տուժողը

Այս հանդիպման ժամանակ, դատավորի օգնականի խոսքով, ամբաստանյալի մայրն ասել է, որ իրենց ծանոթներից մեկը, ով ոստիկանության աշխատող է, իրենից 2000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ որդու հարցերը դատարանում կարգավորելու համար, որպեսզի ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակվի:

Դատավորի օգնականի խոսքով՝ ինքը զայրացել է ամբաստանյալի մոր վրա և ասել, որ ոչ ոքի գումար չտան, քանի որ իրենց կխաբեն:

Դատավորի օգնականի և ամբաստանյալի միջև 3 հանդիպումը կայացել է կրկին ամբաստանյալի անձնագիրը դատարան ներկայացնելու հարցի նպատակով, թեև այս հանդիպմանը ամբաստանյալի մայրը կրկին անձնագիրը իր հետ բերած չի լինում, սակայն դատավորի օգնականին հայտնում է, որ ոստիկանության համակարգի ծանոթ աշխատակիցը այս անգամ էլ 5000 ԱՄՆ դոլար է պահանջել իրենից՝ գործը գլուխ բերելու նպատակով:

Ըստ ամբաստանյալ դատավորի օգնականի՝  ինքը կրկին հորդորել է գումար չտալ ոչ ոքի:

Այդ մասին դատավորը տեղեկանում է իր օգնականի միջոցով և զայրանում, ասելով՝  «զգուշացրել ես, որ ոչ մեկի գումար չտան, քանի որ դրանով կշահարկվի դատարանի հեղինակությունը»:

Արմինե Կարապետյանի հավաստմամբ՝ Գարիկ Եսայանի վերաբերյալ գործով դատավճռի հրապարակումից հետո, երբ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մտել է իր աշխատասենյակ, որտեղ եղել են դատավորի օգնական Ա. Կարապետյանը, օպերլիազոր Հովհաննես Դավթյանը, ով փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի ամբաստանյալին մեկուսարան տանի, այդ ժամանակ դատավորի աշխատասենյակ է մտել դատախազ Ավետիս Ափյանը՝ կարմրած, քրտնած, լարված և դիմելով դատավորին ասել է, որ «Թորգոմիչ, այս ինչ արեցիք,  եկեք վճիռը փոխեք: Էս գործով ԿԿԲ-ն տեղյակ է և ԿԿԲ-ում ձայնագրություններ կան»:

Ի պատասխան դատախազի՝ Թորգոմիչն էլ ասել է. «Ի՞նչ է նշանակում արի վճիռը փոխի, դու լրիվ բանականությունդ կորցրել ես»:  ԿԿԲ-ի ձայնագրությունների վերաբերյալ էլ դատավորն ասել է, որ «մտահոգվելու ոչինչ չունի, դու մտահոգվի» և զայրանալով դատախազին դուրս է հրավիրել իր աշխատասենյակից:

Արմինե Կարապետյանն իր ցուցմունքում հայտնեց, որ իրեն մեղադրանք  է առաջադրվել խաբեության եղանակով խարդախություն կատարելու մեջ, «ես ինչպե՞ս կարող էի խաբեության եղանակով գումարի հափշտակության փորձ կատարել, երբ նախապես տեղյակ էի, որ դատավորը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածին 2-րդ մասին 2 կետով պարտադիր պատիժ է նշանակում ազատազրկման ձևով: Ինչպե՞ս կարող էի Ալինա Հովհաննիսյանից պահանջած գումարի դիմաց նրան խոստանալ ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակի սահմանում, չէ որ ես ոչ մի երաշխիք չունեի, որ գումարը ստանալուց հետո Գարիկն ազատազրկման հետ կապված պատժի չի ենթարկվի: Չէ որ այս դեպքում կկանգնեի փաստի առաջ»,- ասաց Կարապետյանը` հավելելով. «ստացվում է, որ ես կամ պետք է խելագար լինեի կամ էլ պետք է գործարքի մեջ մտնեի դատավորի հետ»:

Նա նաև նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործով 1,5 տարի տևած գործի քննության ընթացքում ապացույցներ ձեռք չեն բերվել այդ փաստով և դատավորի վերաբերյալ գործի մասը քննիչի որոշմամբ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կարապետյանը գտնում է, որ այս ամենը ուղղված է  եղել դատավորի դեմ, քանի որ Վ. Գրիգորյանը բազմաթիվ անգամներ կարճել կամ արդարացրել է  Ափյանի և մյուս դատախազների գործերը, բայց քանի որ ամբաստանյալի մոր հետ առնչվել է ինքը, և Վլադիմիր Գրիգորյանը նրա հետ որևէ առնչություն չի ունեցել, այս գործով քավության նոխազ դարձել է ինքը, և իր միջոցով փորձել են վրեժխնդիր լինել Վլադիմիր Գրիգորյանից:

Դատավորի օգնականը նաև նշեց, որ դատախազ Ափյանը և ամբաստանյալի մայրն ակտիվ հեռախոսային կապի մեջ են գտնվել,  այդ մասին վկայում է գործում ապացույց ճանաչված նրանց հեռախոսազանգերի վերծանումները:

Ավելին, ըստ ամբաստանյալ դատավորի օգնականի, դատախազ Ափյանը և ամբաստանյալ Գարիկի մայրը Ալինա Հովհաննիսյանը սիրային կապի մեջ են գտնվել:

Ա. Կարապետյանը նաև նշեց,  որ ոչ միայն դատախազը չի հեռացվել աշխատանքից, նրա արարքին քրեաիրավական գնահատական չի տրվել, այլև «ամենազորեղ այդ անձը դատախազության ղեկավարության հովանավորչությամբ մինչև օրս շարունակում է պաշտոնավարել՝ իր գործունեությամբ և գոյությամբ վարկաբեկելով դատախազության համակարգը»:

Նա նաև նշեց, որ աշխատանքից ազատվել է ՀՔԾ-քննիչ Ազատ Հարությունյանը, ով ոչ միայն փորձել է Ալինա Հովհաննիսյանից ցուցմունք կորզել Կարապետյանի դեմ, այլև գործով վկա Կարեն Օհանյանի վրա ճնշում է գործել:

Ըստ ամբաստանյալ Կարապետյանի՝ ՀՔԾ- քննիչի կողմից ճնշումներ են գործադրվել նաև իր վրա. ՀՔԾ քննիչն ասել է՝ «գիտեմ, որ դու անմեղ ես, արի դատավորիդ վրա ցուցմունք տուր, քեզ բաց թողնեմ, նրան կալանավորեմ»: Կարապետյանն այս մասին նախկինում չի բարձրաձայնել՝ չցանկանալով  երիտասարդ քննիչին վատություն անել:

Այսպիսով Կարապետյանը գտնում է, որ այս ամենի հեղինակը և կազմակերպիչը դատախազ Ափյանն է, քանի որ դատավճռի հրապարակումից 2,5 ամիս gh] ամբաստանյալի մայրը որևէ հաղորդում չի տվել, և որ այս գործը դատախազ Ավետիս Ափյանի սադրանքն է, որպեսզի կոծկի իր անբարոյական և հակաբարոյական վարքագիծը:

 


Հարակից հրապարակումներ`

15:35 15/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազի ու դատավորի լարված փոխհարաբերություններից ծնված գո՞րծ
14:16 12/02/2016  |  Քրեական խրոնիկոն«Պրիլիչնի մարդիկ եք, ինչքան կարաք տաք երեխու համար». դատարանում հետազոտվեցին հեռախոսազրուցների վերծանումները
15:38 01/02/2016  |  Դատական ռեպորտաժներ«Թորգոմիչ, արի վճիռդ փոխի, գործով ձայնագրություն կա, ԱԱԾ-ն տեղյակ է». Դատախազը՝ դատավորին
11:27 23/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորի օգնականի գործով դատարանում հարցաքնվել է դատախազը
16:04 15/12/2015  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալի մայրը՝ դատախազին. «Գնա մտի դատավորի մոտ, ասա թող դատավճիռը փոխի», «քթից բերելու եմ»
14:24 19/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորին ծանոթ մտերիմներ են գտել, սակայն օգնել չի հաջողվել. տուժողի որդին դատապարտվել է ազատազրկման
19:27 17/11/2015  |  Քրեական խրոնիկոն«Ոչ մեկին մի հավատա, բոլորը Ճ-եր են». դատավորի օգնական ամբաստանյալը՝ տուժողին
22:23 10/11/2015  |  Քրեական խրոնիկոն«Կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք». գոռում էր տուժողը
18:34 23/09/2015  |  Քրեական խրոնիկոնԴատավորի օգնականի գործը վերամակագրվել է
12:46 21/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորի օգնականին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է. գործը մակագրվել է նույն դատավորին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]