Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել 05/14/2024   16:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը. շենքի մոտ իրավիճակը լարվել է 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/13/2024   18:44 Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,բայց հիմա սառել են. Ղալումյան

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը՝ հավաքները ճնշելու միջոց. ՔՀԻ և FIDH 02/13/2016   13:32  |  ԼՐԱՀՈՍ

 
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Հայաստանում FIDH-ի անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն մտահոգություն են հայտնում «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործի կապակցությամբ, որը ոստիկանության կողմից օրենքի չարաշահման ակնառու օրինակ է և ակտիվիստի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի: Այս մասին հաղորդագրությամբ են հանդես եկել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)-ը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն:
 
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
 
ՔՀԻ-ին ուսումնասիրել է վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով քննված գործերը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նման գործերով մեղադրվող անձանց մեծամասնությունը դատապարտվել է երկարատև ազատազրկման ոչ լուրջ խախտումների և պարզապես ոստիկանությանը չենթարկվելու համար:
 
Ստորև ներկայացնում ենք իրավիճակի ավելի մանրամասն նկարագրություն, որը վեր է հանում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի կիրառման պրակտիկայի հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառման չարաշահումը, կողմերի հավասարության սկզբունքի չապահովումը և հոդվածը չարաշահումներով կիրառելը, որի արդյունքում խախտվում է խաղաղ հավաքների մասնակցելու քաղաքացիների իրավունքը:
 
Իրավիճակի ամփոփ վերլուծություն
 
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը չարաշահումներով կիրառելու արդյունքում խախտվում են քաղաքացիների իրավունքները
 
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Հայաստանում FIDH-ի անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն մտահոգություն են հայտնում «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործի կապակցությամբ, որը ոստիկանության կողմից օրենքի չարաշահման ակնառու օրինակ է և ակտիվիստի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի: Գ. Սաֆարյանին ազատությունից զրկել են Ամանորի գիշերը՝ խաղաղ հավաքին մասնակցելու ժամանակ, և նրան սպառնում է երկարատև ազատազրկում՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով (ՀՀ ՔՕ 316-րդ հոդված):
 
Նշված հոդվածով քրեական պատիժ է նախատեսվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար, որը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ, իսկ նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ մինչև 10 տարի ազատազրկմամբ: Մեր կազմակերպությունների կարծիքով՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածը նախատեսում է անհամաչափ սանկցիաներ, և դրա կիրառման համատեքստում ոստիկանությունը և արդարադատության համակարգի այլ մարմիններ հաճախ չարաշահումներ են թույլ տալիս:
 
ՔՀԻ-ին ուսումնասիրել է վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով քննված գործերը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նման գործերով մեղադրվող անձանց մեծամասնությունը դատապարտվել է երկարատև ազատազրկման ոչ լուրջ խախտումների և պարզապես ոստիկանությանը չենթարկվելու համար:
 
Ստորև ներկայացնում ենք իրավիճակի ավելի մանրամասն նկարագրություն, որը վեր է հանում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի կիրառման պրակտիկայի հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառման չարաշահումը, կողմերի հավասարության սկզբունքի չապահովումը և հոդվածը չարաշահումներով կիրառելը, որի արդյունքում խախտվում է խաղաղ հավաքների մասնակցելու քաղաքացիների իրավունքը:
 
Փաստաթղթում ներկայացված են մի քանի դեպքեր, որոնք լավագույնս ցուցադրում են ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի կիրառման հետ կապված խնդիրները: FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին ապահովել սույն հոդվածով մեղադրվող անձանց իրավունքները՝ փոփոխություն կատարելով ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածում, և այդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով, ինչպես նաև, իրականացնել անաչառ քննություն՝ ապահովելով կողմերի հավասարության սկզբունքը և արդար դատաքննության իրավունքը:
 
Խաղաղ հավաքները և ոստիկանության գործելակերպը
 
ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով վերջին ժամանակներում հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունն ապացուցում է խաղաղ հավաքների մասնակիցներին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրելու շարունակական պրակտիկան: Նման դեպքերում Քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածը ոստիկանության կողմից օգտագործվում է որպես խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք՝ դրանով իսկ խախտելով խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Նման պրակտիկայի վերջին օրինակներից է Գևորգ Սաֆարյանի գործը:
 
2016թ. հունվարի 3-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորման որոշում կայացրեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մաս), որի համար նախատեսված պատիժը 300.000 դրամ տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում է։
 
Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել Ամանորի գիշերը Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման անդամների կողմից տոնը նշելու համատեքստում տոնածառ տեղադրելու փորձի պատճառով ոստիկանության հետ տեղի ունեցած քաշքշուկը։ Մեծ թվով ոստիկաններ խոչընդոտել են տոնածառի տեղադրմանը, ինչի հետևանքով վիճաբանություն է ծավալվել կողմերի միջև։ Արդյունքում մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ Սաֆարյանը, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել է ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով, քանի որ ոստիկանը ցուցմունք են տվել, որ Գ. Սաֆարյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ։ Այս ցուցմունքների հիման վրա Գ. Սաֆարյանը կալանավորվել է։
 
FIDH-ը և ՔՀԻ-ն կարծում են, որ Գ.Սաֆարյանի կալանավորումը, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես նաև՝ նրան սպառնացող պատիժն անհամաչափ են և նրան պատժելու նպատակ են հետապնդում՝ ելնելով Սաֆարյանի քաղաքական հայացքներից։
 
Կալանավորումը որպես խափանման միջոց համատարած, այլ ոչ թե որպես բացառիկ միջոց կիրառելը
 
2015թ.-ին ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով դատապարտվել է 19 անձ, 2014թ.-ին՝ 29 անձ, իսկ 2013թ.-ին՝ 38 անձ: Թեև անցյալ տարի դատապարտված անձանց թիվը որոշակիորեն նվազել է, ընդհանուր առմամբ, մեր կազմակերպությունները լուրջ մտահոգություն են հայտնում այն փաստի կապակցությամբ, որ ՀՀ ՔՕ 316 հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրվող անձանց ճնշող մեծամասնությունը կալանավորվում է և մինչդատական կալանքը տևում է ամիսներ՝ անկախ  դեպքի հանգամանքների լրջությունից, ոստիկանության ներկայացուցիչների և մեղադրյալի գործողություններից և մեղադրյալի՝ հասարակության համար վտանգավորության աստիճանից:
 
Կալանավորումը, փաստորեն, կիրառվում է ոչ թե որպես հիմնավորված և պատճառաբանված խափանման միջոց, այլ գործնականում հանդես է գալիս որպես պատժիչ միջոց՝ ոստիկանին չենթարկվելու համար: FIDH-ը և ՔՀԻ-ն մտահոգված են առ այն, որ թեև կալանավորումը կիրառելու մասին որոշումները օրենքի պահանջով պետք է հիմնավորված լինեն, սակայն ՀՀ դատարանները համապատասխան և բավարար հիմնավորումներ չեն ներկայացնում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումներում:
 
Բացի այդ, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը որոշակիորեն անդրադառնում է դատավճռի արդարացիության վրա։ 2013-2015թթ.-ին ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով քննված բոլոր գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնք, թերևս, կայացվում են կալանավորման որոշումը հիմնավորելու նկատառումներից ելնելով:
 
Կողմերի հավասարության սկզբունքի խախտումը և կողմնակալությունը հօգուտ ոստիկանության
 
Նմանատիպ գործերում, որպես կանոն, մեղադրանքն առաջադրվում, իսկ դատավճիռը կայացվում է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Արդյունքում, գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում, պատշաճ ուսումնասիրության չի արժանանում քաղաքացու և ոստիկանի վարքագիծը, այդ թվում՝ վերջինիս պահանջի օրինականությունը, ոստիկանի կողմից կիրառած ուժի համաչափությունը և քաղաքացուն հասցված վնասը։ Այդպիսով, գործնականում չի ապահովվում կողմերի հավասարության սկզբունքը։
 
Որոշ դեպքերում, ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքները հասնում են անհեթեթության, երբ խառն իրավիճակում ոստիկանին մեկ անգամ հրելու հանգամանքը վարույթն իրականացնող մարմինը որակել է որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ գործադրված բռնություն, իսկ ոստիկանի կողմից կիրառած ուժի հետևանքով այդ քաղաքացու ստացած լուրջ մարմնական վնասվածքն անհետևանք է թողնվել։ 
 
Ավելին, դատարանների կողմից օբյեկտիվորեն չի քննվում նաև անձի վարքագծի մեջ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորություն ունենալու հանգամանքը։ Արդյունքում, քաղաքացիները, ոստիկանների հետ վիճահարույց իրավիճակում հայտնվելիս, դատապարտվում են երկարատև ազատազրկման։
 
2013թ.-ին քննված քրեական գործերից մեկով ոստիկանին մեկ անգամ հարվածելու համար Ս.Կ.-ին[1] մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հիմքով, որի համար նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Այսպես, դեպքի օրը մեղադրյալը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տուն վերադառնալիս պատահաբար վնասում է ոտքը (հետագայում պարզվում է, որ ոտքը կոտրվել է), ցավից նստում է մայթեզրին և անհասցե հայհոյանքներ հնչեցնում։ Անցորդները հավաքվում են, որպեսզի օգնություն ցուցաբերեն նրան։ Տարածքը հսկող ոստիկանները, նկատելով հավաքված անձանց, մոտենում են, որպեսզի, ըստ իրենց, «օգնեն քաղաքացուն»։
 
Վերջինս հրաժարվում է օգնությունից և ասում, որ իրեն հանգիստ թողնեն։ Ոստիկանները ոչ միայն շարունակում են պնդել և «փորձում օգնել քաղաքացուն», այլ նաև լրացուցիչ ուժեր են կանչում։ Ոստիկանները, չնայած Ս․Կ․-ի առողջական վիճակին, շտապօգնություն չեն կանչում, այլ փորձում են նրան «օգնելու նպատակով» ոստիկանական բաժին տեղափոխել և չորս հոգով բռնում են նրա ձեռքերից։
 
Ցանկանալով ազատվել ոստիկաններից՝ նա թափահարում է ձեռքերը և, իր խոսքերով, պատահաբար դիպչում ոստիկաններից մեկի երեսին։ Արդյունքում, քաղաքացին մի քանի ժամ անց է կացնում ոստիկանության բաժանմունքում և հարցաքննվում՝ չնայած ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու և ցավից տառապելու հանգամանքներին։ Շտապօգնություն կանչվում է միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը ձևակերպում է իր համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ոտքի կոտրվածք ստացած քաղաքացին նախ կալանավորվում է և մի քանի ամիս պահվում գերբնակեցված խցում, այնուհետև դատապարտվում է 5 տարվա ազատազրկման, և իր պատիժը կրում է մինչ 2015թ․-ը՝ պատժի կրումից ազատվելով վաղաժամկետ։  
 
Սույն դեպքը քաղաքացուն անհիմն ազատազրկելու ակնառու օրինակ է, որն առաջացել է փոքր պատահարից և ոստիկանության միջամտության պատճառով վերածվել է վեճի։ Վերը նշված դեպքում մեղադրական վճիռի հիմքում դրվել են միայն ոստիկանների ցուցմունքները։
 
Անհամաչափ պատիժ
 
Բռնություն գործադրելու կամ դա անելու սպառնալիքի համար 316-րդ հոդվածով սահմանված պատիժը մինչև 10 տարվա ազատազրկում է։ Արդյունքում հոդվածի կիրառումը բերում է անհամաչափ պատիժների նշանակման: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔՕ 316-րդ հոդվածով դատապարտված անձանց ճնշող մեծամասնության գործողությունները մանր վարչական իրավախախտումներ են, որոնք որևէ իրական վտանգ չէին ներկայացնում ոստիկանության համար, հետևաբար, արժանի չէին այդչափ լուրջ պատժի, ինչպիսին ազատազրկումն է։
 
2015թ.-ին քննված քրեական գործերից մեկով Կ.Հ.-ին[2] մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով, որի համար նա դատապատրվել է հինգ տարվա ազատազրկման։ Ըստ գործի փաստական հանգամանքների՝ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վթարի մասնակիցների միջև սկսվել է վիճաբանություն։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, և վեճի մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Մեղադրյալը, որը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մեկ անգամ բռունցքով հարվածել է քաղաքացիական հագուստով մի տղամարդու՝ փոքր-ինչ վնասելով նրա շրթունքը։ Հետագայում պարզվել է, որ տուժածը ոստիկան է։ Մեղադրյալը պնդել է, որ տեղյակ չի եղել, որ քաղաքացիական հագուստով այդ անձը ոստիկան է եղել, քանի որ վերջինս չի ներկայացել որպես այդպիսին և մինչև դեպքը վկայական ցույց չի տվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ գրավով ազատվելու միջնորդությունը մերժվել է։
 
Եզրակացություն և առաջարկություններ
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2009թ.-ին ընդունած 1677 (2009)[3] բանաձևով լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա անձանց մեղադրանք առաջադրելու կամ մեղադրական դատավճիռ կայացնելու պրակտիկայի առնչությամբ: Տվյալ դեպքում չի ապահովվում կողմերի հավասարության սկզբունքը և խարխլում է հանրության վստահությունը պետական արդարադատության համակարգի հանդեպ։ Անձի մեղադրանքը պետք է հիմնավորվի նաև այլ ապացույցներով։ Ավելին, ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի կիրառումը հանգեցնում է Հայաստանում արդարադատության համակարգի հետ կապված այլ լուրջ խնդիրների, ինչպիսին, օրինակ, կալանավորման համատարած կիրառումն է։ Բացի այդ, ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածը կարող է օգտագործվել քաղաքական ակտիվիստների գործունեությունը պատժելու համար, ինչը լրջորեն խախտում է խաղաղ հավաքների մասնակցության իրավունքը։
 
FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին՝
 
-փոխել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով, նրան անհապաղ ազատ արձակել և --իրականացնել գործի արդար և բազմակողմանի քննություն,
-կատարել օրենսդրական փոփոխություն և ապահովել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով սահմանված սանկցիաների համաչափությունը,
-ապահովել ապացույցների համակողմանիությունը և բացառել միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա քրեական հետապնդում իրականացնելը և դատապարտելը,
-ապահովել կողմերի հավասարության սկզբունքը և համակողմանի ապացույցների անաչառ գնահատումը,
-ապահովել, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվի միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային միջոցները արդյունավետ չեն և մեղսագրվող հանցագործությանը համաչափ չեն։
 
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
 
 

Հարակից հրապարակումներ`

16:14 23/01/2016  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է Հայկ Կյուրեղյանին և Գևորգ Սաֆարյանին
17:31 22/01/2016  |  ԼՐԱՀՈՍՐաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց դադարեցնել հացադուլն ու ջրադուլը
16:30 22/01/2016  |  ԼՐԱՀՈՍՀակասական հայտարարություններ՝ Գևորգ Սաֆարյանի վիճակի կապակցությամբ. արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել դիտորդների խմբի մոտ
15:59 22/01/2016  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սաֆարյանը ենթարկվել է մարմնական զննության. որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել
14:40 22/01/2016  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական վարչությունը հերքում է՝ Գևորգ Սաֆարյանը խոշտանգման չի ենթարկվել
13:36 19/01/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչության պետի հանձնարարականով ուսումնասիրություն է կատարվում` արդյո՞ք Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սադրանք ու ահաբեկչություն է նախապատրաստվում
19:17 18/01/2016  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սաֆարյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
12:40 16/01/2016  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սաֆարյանը դադարեցրել է հացադուլը, իսկ Հայկ Կյուրեղյանը՝ շարունակում է
14:49 13/01/2016  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սաֆարյանի գործն ուղարկվել է դատախազություն
18:23 12/01/2016  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սաֆարյանի և 5 քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]