Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Հայաստանում օրենքը միատեսակ չի կիրառվում. Նիկոլայ Բաղդասարյան 12/30/2015   13:12  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Այս տարի դատաիրավական բարեփոխումների շրջանակում մեծ ձեռքբերումներ չկան, հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ երկրում ամբողջ շարժը կանգ էր առել սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
 
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի առնչությամբ փաստաբանն ափսոսանք հայտնեց, որ իրավաբաններն այդպես էլ չկարողացան հասարակությանը ներկայացնել օբյեկտիվ պատկերը, մասնավորապես, թե ինչ է իրենից ներկայացնում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Չգիտեմ ո՞վ էր մեղավոր՝ լրագրողնե՞րը, իրավաբաննե՞րը, թե՞ քաղաքական գործիչները, քանի որ հասարակության մեծ մասը «այո» կամ «ոչ» ասելով այդ փաստաթղթին, ես համոզված եմ, չի էլ պատկերացրել, թե ինչի համար է «այո», և ինչի համար՝ «ոչ» ասում»:
 
Ն.Բաղդասարյանը պարզաբանեց, որ Սահմանադրությունն որոշակի փիլիսոփայական սկզբունքներ ներառող փաստաթուղթ է և իրականում անմիջականորեն չի ազդում հասարակության կյանքի վրա: Սահմանադրությունում ընդհանրական խոսվում է մարդու հանդեպ պետության պարտավորությունների, ինչպես նաև պետության հանդեպ մարդու որոշակի պարտավորությունների մասին, իսկ այդ պարտավորությունների կոնկրետ կարգավորվումները տրված են համապատասխան օրենքներով:
 
«Ոչ» ասելով նախագծին՝ Ն.Բաղդասարյանը փորձել է պարզաբանել հասարակության ներկայացուցիչներին, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը բացարձակապես պայմանավորված չեն Սահմանադրության փոփոխությամբ, քանի որ Սահմանադրության փոփոխմամբ չի կարող լուծվել հասարակության առօրյա խնդիրները:
 
«Պետք էր հասարակությանը հստակ ներկայացվեր, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ընդունել օրենքներ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են գործող Սահմանադրության հետ և դրանք կհակասեն Սահմանադրությանը:   Սակայն դա չարվեց, նախորդ խմբագրության Սահմանադրության պարագայում այդ օրենքները տասը տարի չընդունեցին, հետևաբար որտե՞ղ է երաշխիքը, որ այդ օրենքները կընդունեն այս Սահմանադրության օրոք և դրանք կունենան դրական հետևանքներ»,- ասաց Ն.Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ կորել է իշխանության նկատմամբ վստահությունը հասարակության մոտ:
 
Բացի այդ, հարց է ծագում, ընդունվելիք օրենքներն արդյո՞ք իրականում կգան իշխանությունների կողմից թվարկվող խնդիրները լուծելու: «Թե՞ էլի կընդունվեն օրենքներ՝ բավականին խրթին ձևակերպումներով և դրանց անհստակությունը կհանգեցնի նրան, ինչը մենք ունեցել ենք, այսինքն՝ չի փոփոխվի մեր կյանքում ոչ մի բան՝ բացի պաշտոնատար անձանց լիազորություններից»:
 
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ անցնող տարում ունեցել է մի քանի արդարացում՝ ընդ որում, արդարացվել են մարդիկ, ովքեր ակնհայտ կերպով պետք է արդարացվեին: Մասնավորապես, գործերից մեկով անձին փախստականի կարգավիճակ տալու հետ միաժամանակ առաջադրվել էր ապօրինի սահմանը հատելու մասին մեղադրանք, դատարանը նրան արդարացրեց:
 
Ավտովթարների գործերով էլ եղել են լուրջ ձեռքբերումներ, որոշ դեպքերում հանցակազմի բացակայության հիմքով մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ նրանք արդարացվել են դատարաններում: Բայց նաև եղել են գործեր, երբ թեև ակնհայտ է եղել, որ այդ գործերով ևս անձինք պետք է արդարացվեն, սակայն մեղադրական դատավճիռներ են կայացվել:
 
Այս կապակցությամբ փաստաբանն ընդգծեց՝ դատական համակարգի հիմնական թերությունն այն է եղել, որ օրենքը միատեսակ չի կիրառվում, այսինքն՝ Վճռաբեկ դատարանը չի ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Մասնավորապես, կալանավորման և պատիժը պայմանականորեն չկիրառելու գործերով դատարանների կողմից անհասկանալի տարբեր մոտեցումներ են դրսևորվում:

Միաժամանակ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր գործերից մեկով Վճռաբեկ դատարանը դրական մոտեցում է ցուցաբերել. վերջերս Վճռաբեկ դատարանը վերանայել է ստորադաս ատյանների դատական ակտերը և որոշել իր վստահորդի նկատմամբ ազատազրկումը պայմանականորեն չկիրառել: ԱՄՆ քաղաքացի Ջոն Շիրվանյանի և ևս մեկ տղամարդու վերաբերյալ դատավճռով դատարանը նրանց դատապարտել էր երեքուկես տարվա ազատազրկման, ընդ որում հաշվի չէր առնվել, որ Շիրվանյանն ունի երկու նորածին երեխա և հատուցել էր հանցագործությամբ պատճառված 90 հազար դրամի վնասը, որ աջակցել էր հանցագործության բացահայտմանը: Վճռաբեկ դատարանն այդ սխալն ուղղեց:

Այս տարի ևս չստացվեց ավարտին հասցնել Վարդան Պետրոսյանի գործը՝ ներկայումս քաղաքացիական վեճ է ընթանում: Ն.Բաղդասարյանն ընդգծեց, որ դեռևս դատական համակարգում չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում ապահովագրության ինստիտուտը, ինչպես պետք է վարվել ավտովթարների գործերով, ինչպես պետք է հատուցվեն վնասները ապահովագրության առկայության դեպքում: Պատճառն այն է, որ Հայաստանի օրենսդրությունը հարմարեցված չէ ապահովագրության ինստիտուտին:
 
Ապահովագրության օրենսդրությունը ասում է, «թող լինի մեղադրական դատավճիռ, ԱՊ ընկերությունները նոր փողը տան, սակայն այստեղ ակնհայտ է, որ ավելի տուժում են տուժողները, որը,  կարծում եմ,  արդար չէ»: Փաստաբանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը կարող է հստակ լուծում տալ այս հարցին, որպեսզի տուժողները ավելի շուտ ստանան վնասների հատուցումները: 
 
Ն.Բաղդասարյանը նշեց, որ վարչական իրավախախտումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում երթևեկության կանոններն սխալ են մշակված. ոչ թե որոշ խախտումների համար պետք է նվազեցնել տուգանքները, այլ պետք է դիտարկել, թե արդյո՞ք այդ արարքները համարվում են խախտում, թե ոչ: 
 
Փաստաբանը, մասնավորապես, նշեց, որ 5 մետր մինչև անցումներն ու նույնքան հեռավորության վրա անցումներից հետո մեքենան կայանելը, ըստ օրենսդրության, չի թույլատրվում, և կայանելու դեպքում 5000 դրամ տուգանք է նախատեսված: 
 
Արդարադատության նախարարությունն առաջարկում է տուգանքը նվազեցնել այն դեպքում, որ բոլոր եվրոպական երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում անցումներից հետո 5 մետր հեռավորության վրա կայանելը խախտում չի համարվում, այսինքն՝ նախ պետք է դիտարկել արդյո՞ք այդ արարքները պետք է դիտարկել խախտում: 
 
Կան խախտումներ էլ, որոնց մասով տուգանքները նվազեցնելով «մենք նպաստում ենք վթարային իրավիճակների ստեղծմանը»: Այսինքն, ըստ Ն.Բաղդասարյանի, չկա քաղաքականություն, վարչական իրավախախտումների վերաբերյալ հստակ հայեցակարգ, որի արդյունքում սխալ քայլ է արվում: 
 
Ելքն այն է, ըստ փաստաբանի, որ որոշ պաշտոնատար անձինք վայր դնեն ամբիցիաները, հրավիրեն տվյալ բնագավառում մեծ փորձ ունեցող մասնագետների, այդ թվում՝ Եվրոպայից, կազմեն հայեցակարգ, որտեղ նշվի, թե երթևեկության կանոնների կոնկրետ որ խախտումները պետք է համարվեն  վարչական զանցանք: Անհրաժեշտ է նաև սահմանել չափանիշներ երթևեկության կանոնների խախտումների համար՝ հասկանալու, թե ինչքանով է այս կամ այն խախտումը վտանգավոր հասարակության համար, որքանով է նպաստում վթարների առաջացմանը, որից հետո նոր մշակվի պատժելիության քաղաքականությունը: 
 
Մինչդեռ Հայաստանում սկզբից մշակվում է պատժելիության քաղաքականությունը, հետո նոր մշակում են, թե ինչքանով է դա վտանգավոր, դրանից հետո էլ՝ թե այն խախտում համարվում է, թե ոչ: «Այսինքն՝ սկզբից պետք է գալ, ոչ թե վերջից»:
 

 

 
 
 

Հարակից հրապարակումներ`

14:01 26/08/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում դատական համակարգի անկախությանը նվիրված ԵԽ/ԵՄ համատեղ հնգօրյա ծրագիր՝ Նիդերլանդներում
10:34 06/07/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի հետ քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը
18:25 29/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀովհաննես Մանուկյան. Մտահոգիչ է, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի առանձին միջոցառումներ ժամկետանց են
16:21 12/11/2014  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության ոլորտում 2015թ. օրենսդրական մեծածավալ փոփոխություններ կլինեն
17:56 09/09/2014  |  ԼՐԱՀՈՍԼրացուցիչ օժանդակություն՝ դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար
10:15 01/05/2014  |  ՄամուլՏեսականորեն չի կարող բացառվել, որ պրոբացիոն ծրագրում կլինեն կոռուպցիոն ռիսկեր
23:36 11/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրայր Թովմասյան. Որևէ երկրի դատական իշխանություն ապահովագրված չէ դատական սխալներից
21:32 11/04/2013  |  ԼՐԱՀՈՍՔննարկվում է դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը
16:30 03/10/2012  |  ՎերլուծություններԳրիգոր Մուրադյան. «Եթե հավաքը խաղաղ է, ապա որևէ միջամտություն չի թույլատրվում»
21:35 30/07/2012  |  ՎերլուծություններԳրիգոր Մուրադյան. «Պետք է բացառել հնարավորությունը, որպեսզի քաղաքացուց կորզվեն ինչ-ինչ հավելյալ վճարներ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]