Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Կեղծ հավաքարարների գործով երկրորդ՝ ինքնահռչակ, տուժողի ներկայացուցչի լիազորությունները չճանաչվեցին 12/28/2015   22:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում 357 միլիոնից ավելի ՀՀ դրամի  հափշտակության գործով այսօրվա դատական նիստում վերջապես դատաքննությունը սկսվեց:

Մեղադրող Հակոբ Մելքոնյանը  հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը միայն ամբաստանյալներ, եղբայրներ Արթուր և Սամվել Հովհաննիսյանների մասով:

Արթուր Հովհաննիսյանն, ըստ մեղադրանքի, 2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները,  որպես տնօրեն պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, շահադիտական նպատակով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթեր, ու այդ եղանակով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:  Բացի այդ, 2009 թվականի հունվար ամսին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի և Գյուլիզար Շամոյանի հետ, միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251 197 450 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրական եզրակացության, 357 մլն դրամի հափշտակությունից  շուրջ հիշյալ 250 մլն դրամը հափշտակվել է փաստացի ընկերությունում չաշխատող 130 անձանց՝ կեղծ հավաքարարների,  անուններով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ գումարներ  բանկային քարտերին  փոխանցելու ու կանխիկացնելու միջոցով: Գումարի մնացած մասն, ըստ մեղադրական եզրակացության, հափշտակվել է իբրև թե  բենզին ու դիզվառելիք ձեռք բերելու համար կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով:

Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, 314-րդ հոդվածով՝  պաշտոնեական կեղծիք,  308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ նրա եղբորը՝  Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով և 314-րդ հոդվածով:

Մնացած 11 ամբաստանյալների մասով մեղադրական եզրակացությունը կհրապարակվի հաջորդ տարի՝ հունվարի  11-ին տեղի ունենալիք դատական նիստում:

Իսկ այսօրվա դատական նիստում դատարանը ճանաչեց գործում նոր ներգրավված երկու պաշտպանների՝ Դիանա Շախրամանյանի և Դավիթ Մնացականյանի լիազորությունները՝ առաջինը կպաշտպանի Հրայր Հակոբյանի, իսկ երկրորդը՝   գործով  երեք ամբաստանյալների՝ Տիգրան Հովհաննիսյանի, Սամվել Եղոյանի և Ռոբերտ Խաչատրյանի, շահերը:

Դատական նիստին սեփական նախաձեռնությամբ  ներկայացել էր նաև «Կենտրոն Մաքրություն» ընկերության սնանկության գծով կառավարիչն, ով ցանկություն ուներ գործում ներգրավել որպես տուժողի ներկայացուցիչ: Ամբաստանյալներ Արթուր և Սամվել Հովհաննիսյանների պաշտպան Գեղամ Հակոբյանը նկատեց, որ գործով տուժող է ճանաչվել Երևան համայնքը, այսինքն՝  Երևանի քաղաքապետարանը և վերջինս արդեն ներկայացուցիչ ունի:

Դատարանը մերժեց սնանկության գծով կառավարչին գործում որպես տուժողի ներկայացուցիչ ներգրավվելու միջնորդությունը՝ անհիմն ու գործի նյութերից չբխելու հիմքով: Դատարանն ընդգծեց, որ եթե կառավարիչը հետագայում իր միջնորդության իրավական հիմքեր ներկայացնի, դատարանն այն քննության կառնի:

Դատարանը մերժեց նաև Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոփոխելու կամ վերացնելու, ինչպես նաև որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին:

Պաշտպանն ընդգծեց, որ ի տարբերություն մյուս բոլոր ամբաստանյալների, գրեթե նույնական մեղադրանքով միայն իր պաշտպանյալի նկատմամբ է կալանավորում ընտրվել,  և այս փուլում նրան անազատության մեջ պահելու որևէ հիմք չկա: Մեղադրողը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ ընդգծելով, որ կալանավորման հիմքերը պահպանվում են. ամբաստանյալը եղել է վկաների վերադասը, կարող է խոչընդոտել և  ապօրինի ներգործություն ունենալ վկաների ու մեղադրյալների վրա:

Դատարանը քննության առավ նաև քաղաքացի Ալեքսանդր Խաչատրյանի միջնորդությունը՝ վերջինս խնդրում էր ամբաստանյալ Արթուր Հովհաննիսյանից գնված և ներկայումս իրեն պատկանող  «Մերսեդես Բենց»  մեքենայի վրա դրված կալանքը հանել կամ մեքենան իրեն ի պահ հանձնել: Նշվեց, որ քննիչի որոշմամբ մեքենայի վրա կալանք է դրվել առուվաճառքի գործարքից վեց ամիս անց:

Մեղադրողը նշեց, որ միջնորդությանը վերջնական լուծում տալու համար նախ պետք է հաստատվի, թե քաղաքացին  բարեխիղճ ձեռքբերո՞ղ է, թե՞ ոչ:

Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը՝  որոշվեց ավտոմեքենան հանձնել գույքի ներկայիս սեփականատիրոջ  պատասխանատու պահպանությանը: Քաղաքացին նախազգուշացվեց, որ պարտավոր է չօտարել, չվնասել ու չփչացնել գույքը՝ մինչև գործով հարցի վերջնական լուծումը:

Ամբաստանյալներ  Միսակ Հարությունյանի և Սամվել Պապոյանի պաշտպան Մերի Ալավերդյանը  միջնորդեց լուծել նրանց աշխատավարձի և վերջնահաշվարկի  կալանքի հարցը:  Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված՝  պաշտոնեական կեղծիքին օժանդակելու մեղադրանքը գույքի բռնագրավում չի նախատեսում:

Քննարկումից պարզ չդարձավ, թե ամբաստանյալների հաշվեհամարներին փոխանցում չի՞ արվել , թե՞ փոխանցումներ չեն արվում, որովհետև հաշիվների վրա կալանք է դրված:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը, մասնավորապես, հաշիվների վրա կալանք է դրվել քննիչի որոշմա՞մբ, թե գումարները պարզապես չեն փոխանցվում:

 


Հարակից հրապարակումներ`

16:21 07/12/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով երեք ամբաստանյալների պաշտպանին կփոխարինի մեկ այլ պաշտպան՝ նույնպես հանրային պաշտպան
16:13 23/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Այդ երբվանի՞ց է թաղային լիազորը բժշկի տեղեկանք տալիս». դատարան
16:14 16/11/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով դատական նիստը տեղի չունեցավ. բացակայում էր ամբաստանյալը
15:08 05/11/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով դատական նիստը չկայացավ. չէին ներկայացել երկու պաշտպաններ
15:48 05/10/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների անվան տակ հափշտակությունների գործով նոր պաշտպաններ ներգրավվեցին
17:49 07/09/2015  |  ԼՐԱՀՈՍՄեղադրական եզրակացությունն ամբաստանյալին հանձնվեց դատարանում
18:30 25/09/2014  |  Քրեական խրոնիկոնՆոր զարգացումներ՝ «Կենտրոն մաքրության» հափշտակության գործով
12:26 01/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ300 մլն դրամի հափշտակության գործով գլխավոր մեղադրյալը հայտնաբերվեց
17:01 27/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀավաքարարները և տեղեկագրերը կեղծ էին, հափշտակված գումարները՝ իսկական
14:45 25/08/2014  |  ՎերլուծություններՁեր ստվերը թողած ուրիշինն եք փնտրում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]