Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը բացառիկ մանրամասներ է պատմել. «Հրապարակ» 09/24/2015   09:24  |  Մամուլ

 
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը երեկ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն եւ մի շարք բացահայտումներ արել:
 
Նա արձագանքել է սպանության գործով միակ վկա, «Յանուս» թատրոնի դերասաններից Աննա Միսակյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցին: Մխիթար Մոս-Մուշեղյանը շեշտել է, որ ինքը մարդասպան չէ, այժմ կալանքի տակ է՝ քննությանը չխոչընդոտելու համար:
 
«Վերջերս իմացա, որ «Յանուս» արտիստական թատրոնի կողմից ղեկավարվող տարվա լավագույն դերասանուհի Աննա Միսակյանը, ով մեզ մոտ երկար տարիներ աշխատում է, եւ ես իրեն վաղուց եմ ճանաչում, խոսել է իմ մասին, ասել, թե ես իրեն վախեցրել եմ, աշխատավարձ չեմ վճարել, գումարելով տարիքային տարբերություններ։ Ուզում եմ, որ այս հիմարությունները դադարեցվեն, ուզում եմ, որ հասարակությունը քաջ գիտակցի, որ ես այսօր ձերբակալված եմ ոչ թե սպանության, այլ քննությանը չխոչընդոտելու համար: Այն, ինչ ասում է Աննա Միսակյանը, ամբողջությամբ սուտ է, որը չի կարող որեւէ կերպ հիմնավորել:
 
Ես կողմ եմ, որ նա հարցազրույցներ տա, որովհետեւ նա այնպիսի բաներ է ասում, որոնք իրականության հետ կապ չունեն, եւ խնդիր է ունենալու դրանք հիմնավորելու հետ կապված»,-մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: Ինչո՞ւ էին դեպքի օրը Մխիթարը ու Աննան այցելել էքստրասենսին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքն Անի Մաջնունյանի հետ եւ ումի՞ց է իմացել սպանության մասին լուրը. այս եւ այլ հարցերի վերաբերյալ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
 
- Դեպքի օրն ինչպե՞ս եւ ինչո՞ւ այցելեցիք Անի Մաջնունյանի տուն:
 
- Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին: Այդ օրը բացառություն չէր, Աննան խնդրեց, որ ինքն էլ գա, ես, իհարկե, հարցրի, թե ինչն է պատճառը, որովհետեւ եթե հյուր եմ գնում, հետս էլ մարդ եմ տանում, պիտի դրա բացատրությունն էլ տամ տանտիրոջը։ Նա էլ ասաց, որ որպես բախտագուշակ, էքստրասենս՝ նայի իր ճակատագիրը։ Ասացի՝ համարը տամ, գնա, թող նայի, ասաց՝ ի վիճակի չեմ վճարելու այդ գումարները, մի խոսքով՝ համոզեց ինձ:
 
- Իսկ ի՞նչ եղավ այնտեղ:
 
- Մի քանի ժամ նստել ենք, զրուցել ենք, սրճել ենք, հաստատ 12-ը, 1-ն անց էր, երկար ենք նստել, որովհետեւ Անիին մեկ շաբաթ-10 օր չէի տեսել, առիթ եղավ, որ Աննային Նարեկ կարդաց, ձեռքը նայեց: Դուրս եկանք, ամեն ինչ նորմալ էր: Առավոտյան Անին պետք է զանգեր ինձ, կարեւոր հարց ունեինք քննարկելու, նա մեր ներկայացման համար երաժշտություն է գրում:
 
-  Իսկ հետո ինչպե՞ս իմացաք Անի Մաջնունյանի սպանության մասին:
 
- Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետեւ դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները: 
 
- Իսկ Դուք Անիին պարտքե՞ր ունեիք:
 
- Ես Անիին պարտք չէի, մեր ընկերական հարաբերությունները պարտքի շրջանակներից դուրս էին: Ես մեծ աշխատավարձ էի ստանում, գումարային խնդիրներ չունեի, հնարավոր է, պրոյեկտի հետ կապված, 200, 300 հազար դրամ պակասում էր, Անին տար, ես էլ վերադարձնեի, նույնը նաեւ Անիի դեպքում:
 
- Իսկ մտերմիկ կապ եղե՞լ է ձեր մեջ:
 
- Կատեգորիկ հրաժարվում եմ այդ հարցին պատասխան տալուց, որովհետեւ Անին մահացած է, ես իրավունք չունեմ մեր երկուսի փոխարեն պատասխան տալ: – Լավ, այդքան մտերիմ եք եղել, նա թշնամիներ, հակառակորդներ ունե՞ր, ո՞վ կարող էր սպանել Անիին:
Անին այնքան բարի անձնավորություն է, որ ոչ մեկին վնաս տված չկա, մարդկանց օգնում էր, նույնիսկ եթե գալիս էին, վճարունակ էլ չէին լինում, միեւնույն է, օգնում էր: 
 
- Դուք կտրականապես հերքում եք Ձեր մասնակցությունը սպանությանը, բայց նախաքննական մարմինն ինչ-որ իրեր, ապացույցներ է, չէ՞, գտել, որ դրել է Ձեր մեղադրանքի հիմքում:
 
- Ես չգիտեմ ինչ իրեր են, Աննայի ցուցմունքն է միայն, ես այստեղ եմ քննությանը չխոչընդոտելու համար, ոչ թե որպես մարդասպան: Ես երբեք չեմ ընդունել իմ մեղքը, երբ ավարտվի այս ամենը, ինձ ազատ կարձակեն, որովհետեւ ես դեռ մի քանի տոկոս հավատում եմ այս երկրի արդարադատությանը, չնայած այդ տոկոսը քիչ է, որովհետեւ ինքս միշտ ակցիաների եմ մասնակցել, ժողովրդի կողքին եմ եղել: Պարզապես, երբ նման բաներ են գրում, շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում: Ես ոչ Մուշեղ եմ, ոչ Սմբատ եմ, ոչ Մխիթար եմ, ես Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ՝ «Յանուս» թատրոնի ղեկավարը:
 
- Ըստ Ձեզ՝ ինչի՞ պետք է Աննան ստեր: Ինչ-որ մեկին թաքցնելու համա՞ր:
 
- Իսկ ո՞վ է այդ ինչ-որ մեկը: Չեմ կարող ասել, դա Աննային հարցրեք:
 
- Նաեւ տեղեկություններ կային Ձեզ մոտ անձի երկվության մասին: Դուք քանի՞ տարեկան եք:
 
- Ես շատ մեծ եմ, հասցրել եմ մի քանի անգամ ամուսնանալ, բաժանվել եւ երեխաներ ունենալ:
 
- Նախաքննական մարմինն ասել էր՝ 20-ամյա, ֆեյսբուքյան Ձեր էջում այլ տարիք էր նշված, ո՞րն է ճիշտը:
 
- Ես կոնկրետ ոչինչ չեմ կարող հայտարարել:
 
- Տարիքը նախաքննական գաղտնի՞ք է, ինչի՞ չեք ցանկանում ասել:
 
- Երբ այս ամենը կավարտվի, բոլոր հարցերին կպատասխանեմ: Պարզապես ուզում եմ, որ ժողովուրդը չմոռանա, թե ում մասին է խոսում՝ Մխիթար Մոս-Մուշեղյանի, ով հիմնադրել է «Յանուս» արտիստական եւ «Մոս» պատանեկան թատրոնը»: 
 
Հոդվածն ամբողջությամբկարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 24.09.15թ. համարում:
 
 

Հարակից հրապարակումներ`

09:02 10/09/2015  |  ՄամուլԱնի Մաջնունյանի սպանության գործով միակ վկան բացառիկ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
19:31 17/08/2015  |  ԼՐԱՀՈՍԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի կալանքի որոշումը բողոքարկվել է. Արտակ Գարոյան
13:17 11/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի կալանքի որոշումը կբողոքարկվի. փաստաբան
09:38 11/08/2015  |  ՄամուլԱկանատես է եղել մի տեսարանի, թե ինչպես է Անի Մաջնունյանը գետնին ընկած խռխռում, իսկ Մուշեղը գումարն ու ոսկեղենն է փնտրում. «Ժողովուրդ»
09:12 11/08/2015  |  ՄամուլՍպանված էքստրասենսի հարազատները հերքում են Անիի՝ սիրեկաններ ունենալու պատմությունները. «Ժամանակ»
18:39 10/08/2015  |  ԼՐԱՀՈՍԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը եպիսկոպոսի եղբորորդի է. Aravot
18:10 10/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվողն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում
12:15 09/08/2015  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողի կալանավորման մասին
11:37 09/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրասենսի սպանության մեջ կասկածվողը կալանավորվեց երկու ամսով
20:14 08/08/2015  |  Քրեական խրոնիկոնԷքստրասենսի սպանության մեջ կասկածվողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]