Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը 05/10/2024   14:31 Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․Արցախի ՄԻՊ-ի ուղերձը ուսանողներին 05/10/2024   14:21 Մեկնարկել է Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ալմաթի քաղաքում 05/10/2024   14:16 Անհնազանդության ակցիաներ Սիսիանում. բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը 05/10/2024   14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան 05/10/2024   14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան 05/10/2024   14:04 Եթե ժողովուրդը որոշի ու կաթողիկոսն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը չհերքեց, որ կարող է վարչապետ դառնալ 05/10/2024   13:50 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ 05/10/2024   13:49 Բագրատ Սրբազանը կոչ արեց փողոցներ փակել ամենուր՝ նույնիսկ դռան դիմացի փողոցը. (տեսանյութ) 05/10/2024   13:27 Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից. Իրավապաշտպան 05/10/2024   13:25 Բագրատ սրբազանը Բրյուսովի ռեկտորին հորդորեց բացել բուհի դռներն ու բաց թողնել «բանտարկված» ուսանողներին 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   13:01 Հրատապ. փակ է Իրանի հետ միջպետական ճանապարհի Գորիսի հատվածը 05/10/2024   12:57 Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու եւ իշխանությունների կողմից իրեն մեկուսացնելու հավանականության մասին (տեսանյութ) 05/10/2024   12:44 Մեր կողքին է վերջին շրջանի միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը․ Բագրատ Սրբազան 05/10/2024   12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան 05/10/2024   12:35 Ագրարային, Պոլիտեխնիկական համալսարանների և Կոնսերվատորիայի ուսանողները միացան Բագրատ Սրբազանի երթին 05/10/2024   12:31 Բագրատ սրբազանը ուսանողներին հորդորեց պատուհաններից նայելու փոխարեն միանալ իրենց (տեսանյութ) 05/10/2024   12:29 Վարչապետի թեկնածուն պետք է Բագրատ Սրբազանը լինի. Օսկանյան 05/10/2024   12:23 Ազգային ճակատը ԵՊԲՀ ուսանողներից ահազանգեր է ստացել 05/10/2024   12:18 Երիտասարդները Սուքիասյաններին պատկանող Հայէկոնոմբանկի աշխատողներին կոչ են արել դիմել գործադուլի 05/10/2024   12:13 Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 05/10/2024   12:10 Հակակոռուպցիոն դատարանը փոփոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց 05/10/2024   12:09 Նոր հաջողությունները միայն համազգային համերաշխությամբ ու Տիրոջ օրհնությամբ կարող են կերտվել. Ծառուկյան 05/10/2024   12:07 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը ԵՊՀ սև շենքի մոտ է 05/10/2024   12:01 Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ Թամամյան 05/10/2024   11:53 Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն Հայրենիքի» շարժմանը 05/10/2024   11:48 Դիլիջանում ուսանողները դասադուլ են հայտարարել 05/10/2024   11:43 Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներով. ռուս փորձագետ 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   11:29 ԱԺ ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ Տիգրան Աբրահամյանը մանրամասներ է հայտնում Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից 05/10/2024   11:24 «Նոր հասկացա՝ ՔՊ նշանակում է ք-ից պրծնել...». Դավիթ Ամալյան 05/10/2024   11:22 Մեր օրակարգը տարբեր էր, երեկ ժողովուրդը ստիպեց, որ իրենց ուղերձը ձևակերպվի մեր կողմից. Բագրատ Սրբազան 05/10/2024   11:19 Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները երթով շարժվեցին ԵՊՀ 05/10/2024   11:15 Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ. ԻՔՄ 05/10/2024   10:56 Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրվա գործողությունների գրաֆիկը. շարժվում են ԵՊՀ (տեսանյութ) 05/10/2024   10:48 Առավոտյան սուրճը՝ Հանրապետության հրապարակում. ապահովել է «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   10:29 Խաղաղ ակցիաներ՝ բուհերում 05/10/2024   10:26 Բագրատ Սրբազանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից 05/10/2024   08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան 05/10/2024   08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» 05/10/2024   07:55 Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին ․ Մելիքյան 05/10/2024   07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/10/2024   07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ 09/21/2015   11:58  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 
Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
 
Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:
 
Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում:
 
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:
 
ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:
 
«Հարգելի պարոն Նախագահ,
 
Ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ:
 
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները:
 
Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը:
 
Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 
 
 
Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
 
«Պարոն Նախագահ,
 
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով հղում եմ Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին երջանկության, բարօրության և հաջողության մաղթանքներս:
 
Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին:
 
Խոհականության և միասնության մթնոլորտով պարուրված ոգեկոչման այդ հուզիչ արարողությունը ցույց տվեց լավագույն ապագա կերտելու Հայաստանի կամքը՝ առանց մոռացության մատնելու պատմական ողբերգությունները:
 
Կցանկանայի վերստին հավաստիացնել Ձեզ, որ համակված հայ ժողովրդի հետ ունեցած առանձնահատուկ կապերով, Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին: Մասնավորապես, որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը:
 
Ընդունեք խնդրեմ,պարոն Նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:
 
Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:
 
«Ձերդ Գերազանցություն,
 
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի ու անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:
 
Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել՝ դրանք հետևողականորեն առաջ մղելու նոր մակարդակի:
 
Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն:
 
Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:
 
Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
 
«Մեծարգո Սերժ Ազատի,
 
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը:
 
Կորցնելով պետականությունը` հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից:
 
Այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն` իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով իր հուսալի ապագան:
 
Մեծարգո Սերժ Ազատի,
 
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին` Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք մեր ժողովրդին ու Մայր Հայաստանին, որը բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունն ու ապավենը»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 
Տոնի առթիվ ՀՀ Նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:
 
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Նախագահ,
 
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 24-րդ տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և հայ ժողովրդին եմ հղում անձամբ իմ և իմ համերկրացիների սրտանց բարեմաղթանքները:
 
Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը:
 
Մաղթում եմ Ձեզ բարօրություն և առողջություն, իսկ հայ ժողովրդին՝ լավ ապագա՝ խաղաղության, ազատության և բարեկեցության մեջ»:
 
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:
 
Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]