ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ջունգլ»-ի գործով տուժող կողմը միջնորդում է նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն 09/02/2015 21:36 | Քրեական խրոնիկոն
Ազատամարտիկ Վարդան Թումանյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու 2 գործերը, որոնք վերաբերում են միևնույն դեպքին, այսօր միացվեցին և կքննվեն մեկ վարույթում:
Գործերը միավորելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդության դեմ կողմերը չառարկեցին:
Գործով այսօրվա դատական նիստին երկու ամբաստանյալները՝ Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը, բերման էին ենթարկվել: Նախորդ դատական նիստերին իրենց չներկայանալու պատճառն, ըստ ամբաստանյալների, այն է, որ իրենք վթարի են ենթարկվել, իսկ Սարգիս Ղուկասյանը նաև թունավորվել է սննդամթերքից:
«Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանը նշեց, որ իր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, և ինքը ստացիոնար բուժում է ստացել:
Ամբաստանյալները նշված պատճառաբանությունները հիմնավորող որևէ փաստաթուղթ չներկայացրեցին, ուստի դատարանը նրանց բացակայությունն անհարգելի որակեց: Դատարանը նրանց զգուշացրեց, որ եթե նրանք նորից նման վարքագիծ դրսևորեն, ապա դատարանը քննության կառնի նրանց խափանման միջոցի փոփոխման հարցը:
Մինչև դատաքննությունը սկսվելը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը միջնորդեց նշանակել տուժողի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Տուժող կողմը գտնում է, որ նախաքննության ընթացքում Վարդան Թումանյանի մահվան փաստի առթիվ արդյունավետ քննություն չի իրականացվել: Ըստ տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի, իրենց իրավունքները սահմանափակված են եղել և նախաքննության ընթացքում նրանց կողմից բարձրացված հարցերը անտեսվել են:
Գործով նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություններ, որոնցով տուժողի մահվան վերաբերյալ տրվել են 2 տարբեր, իրար հակասող եզրակացություններ:
Տուժող կողմը գտնում է, որ ամբաստանյալների արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, և 104-րդ հոդվածի 2 մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն: Նախաքննական մարմինը տուժողի իրավահաջորդին զրկել է ապացույցներ ներկայացնելու իրավունքից, քանի որ իրար հակասող եզրակացությունների առկայության պայմաններում մերժել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին տուժող կողմի միջնորդությունները:
Տուժող կողմը նշեց, որ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը հիմնավորված չէ, կասկած է հարուցում, առկա են փորձաքննության կատարման դատավարական կանոնների խախտումներ:
Մասնավորապես, եզրակացության հետևությունների մասում նշված է, որ Վարդան Թումանյանը ունեցել է գլխուղեղի բնածին արատ, որն էլ հանդիսացել է մահվան պատճառ, սակայն այս պնդումը փորձագետները չեն հիմնավորել կոնկրետ ապացույցներով:
Փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ մահվան հանգեցնող գլխուղեղի արյունազեղումն առաջացել է բնածին արատով պայմանավորված՝ անոթների հանկարծակի պատռման հետևանքով: Նշվածից հետևում է, որ մահվան հանգեցնող արյունազեղումը հանկարծակի չի եղել, այլ եղել է տևական՝ մահվանից առաջ 24-ից ավելի ժամվա ընթացքում:
Միևնույն ժամանակ եզրակացության մեջ նշված չէ, թե ինչպիսի հետազոտություններ են կատարվել և ինչպիսի մեթոդներ կիրառվել:
Պաշտպանական կողմը առարկեց տուժող կողմի միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդության մեջ չի հիշատակվել եզրակացության այն մասը, որը տուժող կողմին «ձեռք չի տալիս»: Կողմը գտնում է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Մեղադրողը միջնորդության վերաբերյալ կարծիք կհայտնի արդեն հաջորդ՝ սեպտեմբերի 22-ի նիստում՝ միջնորդությանը ծանոթանալուց հետո:
Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը Վիկտոր Հովսեփյանի հետ ծեծի են ենթարկել Վարդան Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ ատողջության տևական քայքայումով:
Սարգիս Ղուկասյանին, Գևորգ Սարգսյանին և Վիկտոր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությամբ միջին ծանրության վնաս պատճառելը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ