Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Դուբայում հնդիկի սպանության գործով ամբաստանյալն իր վարկածն առաջ քաշեց 09/01/2015   18:20  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու համար Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության  գործով  ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանն այսօր հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը՝ բոլոր հոդվածներով: 
 
Ամբաստանյալը հայտարարեց, որ ադամանդների առուվաճառքով զբաղվող հնդիկին ինքը չի սպանել, այդպիսի մտադրություն ու ցանկություն չի էլ ունեցել: Հնդիկի  հետ իրենք ընկերներ էին, միասին  աշխատում էին՝   ինքը նրա համար հաճախորդներ էր բերում, դրա դիմաց իրեն վճարում էին, հաճախորդները հիմնականում ռուսներ ու ադրբեջանցիներ էին: Հնդիկն իրեն վստահում էր, նա իրեն մաս-մաս մինչև հինգ հազար դոլար է տվել պարտքով, որն ինքը վերադարձրել է: Հնդիկի առաջարկով  իրենք մտադիր էին Հայաստանում  ադամանդների վաճառքի օֆիս հիմնել՝  Հայաստանում ադամանդներն ավելի թանկ արժեն:
 
 Ադամանդները վերցնելու համար էր գնացել  հնդիկի օֆիս՝ մենակ, այնտեղ իր ընկեր հնդիկից բացի մեկ այլ հնդիկ էլ կար: 
 
Իր ընկեր հնդիկը սեյֆից հանում էր ադամանդները, ցույց տալիս, կշռում,  գրառումներ կատարում, նույնպիսի գրառումներ նաև ինքն իր մոտ էր անում: Որտե՞ղ  է իր գրառումներով թուղթը՝  մեղադրողի հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ  ձերբակալելիս իր մոտից վերցրել են: Որտե՞ղ է, եթե վերցրել են, քրեական գործում նման թուղթ չկա, արձանագրեց  մեղադրողը: «Ադամանդներն  այնքա՞ն էին, որքան զննվեցին դատարանում»  հարցին ի պատասխան ամբաստանյալը նշեց՝  «ավելի շատ էր, երկու այսքան»: Նա հավելեց, որ ադամանդները տարբեր չափերի ու տարբեր գույների էին: 
Ըստ գործի տվյալների, 640.723.082 դրամ արժողության 1058.148 գրամ քաշով, 5.290.715 կարատ ադամանդները  մաքսանենգությամբ` մաքսային  հսկողությունից թաքցնելով,  տեղափոխվել էին Երևան, որտեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանում,   դրանք  հայտնաբերվել էին ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ, իսկ մնացած 1509.285 կարատ ադամանդները չէին հայտնաբերվել:  
 Ամբաստանյալը նշեց, որ հնդիկի ասելով է ինքը ադամանդները տեղավորել կիսով չափ լիքը  շամպունի շշերի մեջ: Ըստ նրա, ինքը Հայաստանում մաքսային հսկողությունից թաքցնելու մտադրություն չի ունեցել.   պարզապես ինքնաթիռի մոտ իր ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել,  և մաքսային գոտի ընտրելուն ու ադամանդների վերաբերյալ հայտարարագիր լրացնելուն գործը չի հասել:
 Իր հագուստի վրա հայտնաբերված արյան հետքերն, ըստ ամբաստանյալի,  առաջացել են, երբ տուժողի կողմից ադամանդները սեյֆից հանելու ընթացքում իր արմունկը կպել է տուժող հնդիկի քթին ու նրա քթից արյուն է եկել: Ինքը նրան բուժօգնություն է ցույց տվել, տարել սանհանգույց, օգնել, որ նա լվացվի ու արյունահոսությունը դադարեցվի:  Ամբաստանյալը հայտնեց, որ իր աջ ձեռքի ու ձախ ոտքի վնասվածքները ստացել է ծովափին քարերի վրա ընկնելու պատճառով: 
 
Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ ինքը «02»-ին  ասել է, որ ինքն է սպանել հնդիկին, որովհետև իրեն ասել են ՝  ասա, որ դու ես, ադամանդները կվերադարձվեն տիրոջը, գործն էլ կփակվի, քեզ էլ բաց կթողնեն: «Դատաբժշկի մոտ  ճնշում, ապօրինություն եղե՞լ է»  հարցին ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:   Դատաբժշկի մոտ ամբաստանյալը  հայտարարություն էր արել առ այն, որ գողություն կատարելու նպատակով ինքը ձեռքով մի քանի անգամ  հարվածել է հնդիկի գլխին, իսկ թե հնդիկը հարվածել է իրեն, թե ոչ,  ինքը չի հիշում:  Ամբաստանյալը հայտարարեց՝  «իմ հետ մարդիկ կային, ասացին, նույն բաներն այստեղ էլ  ասա, գործդ չբարդացնես»:
 
Դատարանի այն հարցին, թե ինչպե՞ս էր հնդիկը համատեղ բիզնեսի առաջարկ անում ամբաստանյալին, եթե քարերի սեփականատերը ինքը չէր, սեփականատիրոջից թաքո՞ւն էր անում, ամբաստանյալը հայտարարեց, որ նման խոսակցություն չի եղել:
 
Ամբաստանյալը որևէ կերպ չմեկնաբանեց նաև, թե ինչպե՞ս  է պատահել, որ առանձնապես խոշոր չափերի ադամանդներն իրեն վստահվել են և երաշխիքն էլ եղել է հնդիկի մոտ թողնված  ամբաստանյալի վարորդական իրավունքի գրքույկը, որը ցանկության դեպքում հեշտությամբ կարելի էր փոխարինել նորով: Եվ ինչո՞ւ էր հնդիկը ադամանդները ամբաստանյալի հետ ուղարկում Հայաստան, եթե հետո պետք է փաստաթղթերով ներկայանար ու օրինականացներ ադամանդները,  ավելի հե՞շտ չէր լինի ադամանդները՝ փաստաթղթերի հետ միասին,  տեղափոխել Հայաստան: 
 
  Ամբաստանյալը հայտարարեց, որ գործով մյուս երկու ամբաստանյալները՝ Սեմյոն Եդիգարյանն ու իր ազգական Խոսրով Մելքոնյանը հնդիկի օֆիսում չեն եղել, տեղյակ չեն եղել ադամանդների գործարքի ու դրանք Հայաստան տեղափոխելու մասին: Վերջիններս, ըստ նրա,  Դուբայ էին եկել հանգստանալու:  
 
Ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց՝ հայտարարելով, որ հրաժարվում է ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց, իսկ ամբաստանյալ Խոսրով   Մելքոնյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, սակայն վատ ինքնազգացողության պատճառով խնդրեց իրեն հարցաքննել հաջորդ դատական նիստում: 
 
Գործով քննությունը հետաձգվեց երկու շաբաթով, մինչ այդ դատարանը Ինտերպոլի ազգային բյուրոյի միջոցով հարցում-ծանուցում  կուղարկի Դուբայում բնակվող վկաներին:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]