Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Սահմանադրության նոր նախագծում քաղաքական փոքրամասնությանը տրվել է կարևոր դերակատարում. Հովհաննես Սահակյան. Tert 08/07/2015   21:23  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Պետական–իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, ասել է, որ փոփոխությունների նոր նախագծի տարբեր գլուխներում փոքրամասնությանը տրվել է կարևոր դերակատարում և քաղաքական փոքրամասնությունների համար ամրագրվել են մի շարք երաշխիք-իրավունքներ:
Նա նաև նշել է, որ նախագիծը ժամանակակից առաջադեմ պետությունների օրինակով անդրադառնում է մի կողմից՝ Սահմանադրության ընդունման և փոփոխման հարցերում քաղաքացիական նախաձեռնության իրավունքին, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքին:
 
– Պարո՛ն Սահակյան, Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծով անցում է կատարվում պառլամենտական կառավարման ձևին, որի պարագայում էականորեն կբարձրանա Ազգային Ժողովի դերը: Ըստ որոշ պնդումների, փոփոխված Սահմանադրությունը կդառնա փաստաթուղթ ընդդեմ մենիշխանության: Կառավարման այս նոր ձևը քաղաքական փոքրամասնությանը ժողովրդավարական քաղաքական գործընթացների վրա ներազդելու և մենիշխանությանը հակակշռելու ի՞նչ իրական հնարավորություններ կտա:
 
– Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծի տարբեր գլուխներում փոքրամասնությանը տրվել է կարևոր դերակատարում և քաղաքական փոքրամասնությունների համար ամրագրվել են մի շարք երաշխիք-իրավունքներ: Մասնավորապես.
 
Ա. Քաղաքական փոքրամասնությանը վերապահվում է ԱԺ փոխնախագահի տեղակալներից մեկի պաշտոնը:
 
Բ. Քաղաքական փոքրամասնությունը կունենա քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և նախագահելու իրավունքները: Ընդ որում, այս հանձնաժողովների ստեղծումը թողնված չէ ԱԺ-ին: Քննիչ հանձնաժողովի ստեղծման համար պառլամենտում որևէ քվեարկություն ձայների մեծամասնությամբ նախատեսված չէ: Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով քննիչ հանձնաժողով ստեղծվում է իրավունքի ուժով: Մյուս կողմից, հանձնաժողովի փոքրամասնությունն ունի իրավունք` պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ:
 
Գ. Օրգանական օրենքների ընդունման համար անհրաժեշտ կլինի քաղաքական փոքրամասնության համաձայնությունը, քանի որ դրանց ընդունման համար նախատեսված է որակյալ մեծամասնություն: Իսկ օրգանական օրենքների շրջանակը ներառում է այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են՝ ընտրական իրավունքը, դատական իշխանության կազմակերպումը և գործունեությունը, Ազգային ժողովի գործունեության կարգը, կուսակցությունների ստեղծումը, նրանց իրավական կարգավիճակը, գործունեությունը և այլն:
 
Դ. Փոքրամասնությունը կունենա դերակատարում պաշտոնների նշանակելու և պաշտոնից ազատելու հարցերում, ինչպես ներկայումս Մարդու իրավունքների  պաշտպանի դեպքում: Նախագծով, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով ընտրության կարգ է նախատեսված Գլխավոր դատախազի,Կենտրոնական բանկի նախագահի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահների և մյուս անդամների ընտրությունների ժամանակ:
 
– Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված է անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիքների ուժեղացման մոտեցումը՝ որպես ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներին զսպելու և հակակշռելու միջոց: Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը այս մոտեցման իրացման ի՞նչ լուծումներ է առաջարկում:
 
– Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ժամանակակից առաջադեմ պետությունների օրինակով անդրադառնում է մի կողմից՝ Սահմանադրության ընդունման և փոփոխման հարցերում քաղաքացիական նախաձեռնության իրավունքին, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքին:
 
Նախագծով ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են հանդես գալ ինչպես Սահմանադրության փոփոխման հանրաքվեի նախաձեռնությամբ (200.000 քաղաքացի), ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ (150.000 քաղաքացի), այնպես էլ Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նախաձեռնությամբ (50.000 քաղաքացի): Քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել սահմանադրական օրենքներին, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարելուն վերաբերող նախագծեր:
 
– Պարո՛ն Սահակյան, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության 1-7-րդ, 10-րդ գլուխների նախագծի վերաբերյալ իր խորհրդատվական եզրակացության մեջ անդրադարձել է ընտրական ցենզերին՝ եզրափակիչ մասում առաջարկելով վերացնել երկքաղաքացիների նկատմամբ սահմանափակումները: Ընդհանուր առմամբ, այս մոտեցումն արդյո՞ք ընդունելի է: Ի՞նչ կասեք այս եզրակացության մասին:
 
– Նախ նշեմ, որ ի հիմնավորում արտահայտված առաջարկի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից հիշատակվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածը և այդ մեխանիզմի շրջանակներում քննված մեկ գործ ընդդեմ Մոլդովայի (Տանասեն ընդդեմ Մոլդովայի), որի ենթատեքստն էականորեն տարբերվում է Հայաստանի իրավիճակից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրական իրավունքը կարգավորելիս Եվրոպական կոնվենցիայի ներքո պետություններին թողնված է գնահատման բավականին լայն հայեցողություն, չի կարելի է ենթադրել, որ  Հայաստանի առանձնահատկությունների պարագայում այդ սահմանափակման նախատեսումը ևս դատարանի կողմից պետք է անհամաչափ գնահատվի:
 
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

21:33 04/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրության նախագի՞ծ, թե՞ զսպվածության կոչ
20:08 04/08/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀրապարակվում է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը
21:30 31/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎենետիկի հանձնաժողովն առաջարկում է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլը հանել Սահմանադրության նախագծից
16:38 31/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը. ներկայացվել են դիտողություններ-դիտարկումներ
10:26 28/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրագույն դատական խորհրդին պետք է տրվի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն. Արա Ղազարյան
12:40 25/07/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրական բարեփոխումների նախագիծը Հայաստանում կոռուպցիոն իրավիճակի փոփոխության հույս չի տալիս
12:03 25/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱնհամատեղելիության կանոնների խախտումն իսկապես դարձել է սովորական երևույթ. Վարդան Պողոսյան
14:43 24/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊետք է առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքով. Նախագահը պետք է ունենա ժողովրդական արբիտրի դեր. Արա Ղազարյան
16:21 21/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Մենք ունենք երկու Սահմանադրություն, որոնք չեն ընդունվել արդար ձևով». Լարիսա Ալավերդյան
15:05 21/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Սահմանադրությունը հոգեկերտվածքը փոխող փաստաթուղթ է». Լարիսա Ալավերդյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]