ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում դրսևորել ողջախոհություն և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը 07/01/2015 21:53 | ԼՐԱՀՈՍ
2015 թ. հունիսի 19-ից 22-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել են հավաք և շուրջօրյա նստացույց: Վերոնշյալ անձինք հունիսի 22-ին անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային և հետիոտնային երթևեկությունը, իսկ ժամը 20:00-ի սահմաններում երթը նույն վայրում վերածել են անժամկետ նստացույցի: Այս մասին, մասնավորապես, ասված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ինչպես հավաքի, այնպես էլ երթի ու դրան հաջորդած շուրջ 10-ը ժամ նստացույցի ամբողջ ընթացքում ՀՀ ոստիկանությունը պարբերաբար իրականացրել է ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համահունչ նախազգուշական և կանխարգելիչ գործողություններ: Եվ միայն հունիսի 23-ի առավոտյան, հավաքը Ազատության հրապարակ տեղափոխելու տևական ապարդյուն բանակցություններից և անօրինական հավաքը դադարեցնելու վերաբերյալ անտեսված բազմաթիվ նախազգուշացումներից հետո, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել դադարեցնել հավաքը: Համաձայն նման դեպքերին հատուկ գործելակերպին՝ ՀՀ ոստիկանությունն անմիջապես նախաձեռնել է նաև իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության ստուգման ներքին ընթացակարգեր:
«Չնայած դրան, նույն օրը երեկոյան, հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները նոր անօրինական հավաքի, դրան հաջորդած երթի, նստացույցի և ոչ իրավաչափ այլ գործողությունների միջոցով դարձյալ ամբողջությամբ կաթվածահար են արել Բաղրամյան պողոտայի և դրան հարակից փողոցների երթևեկությունը:
Նշված ժամանակահատվածից մինչ օրս ՀՀ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներց մեկի տևական արգելափակման, հավաքի վայր դրա անցկացման ժամանակ չօգտագործվող առարկաներ բերելու, ինչպես նաև բնակելի շինություններին հարող տարածքներում գիշերային ժամերին անձանց հանգիստը խանգարող աղմուկի նկատմամբ՝ հնարավորություն տալով հավաքի մասնակիցներին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի կապակցությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ հավաքների ազատության իրավունքի ցանկացած դրսևորում, անկախ դրա բնույթից, մասնակիցների պահանջների էությունից կամ այդ պահանջների բավարարման կապակցությամբ վերջիններիս վերաբերմունքից, պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի վերաբերելի դրույթներին:
Այս առումով հավաքների ազատության իրավունքը, նախ և առաջ, չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման:
Օրենսդրական կարգավորումներից պարզորոշ հետևում է նաև, որ ցանկացած հավաք ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Բացի այդ, հավաքների ազատության իրավունքի բովանդակությունն իր մեջ չի ներառում հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը:
Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները բավարար ժամանակ են ունեցել իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար:
Այս պայմաններում Երևան քաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը, որն օրական ապահովում է մի քանի տասնյակ հազար մարդկանց տեղաշարժը, ներառյալ՝ աշխատելու, հանգստի և անհրաժեշտ այլ պահանջմունքների բավարարումը, շարունակում է անորոշ ժամանակով արգելափակված մնալ: Ավելին, Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում և մայթերին տեղադրված են հասարակական տրանսպորտի և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակող առարկաներ կամ այլ արգելապատնեշներ: Ի վերջո, քաղաքի մշտապես ծանրաբեռնված մայրուղիներից մեկը տևական ժամանակով փակվել և օգտագործվում է ազատ ժամանցի կամ սպորտային ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տևական ժամանակով և ամբողջությամբ արգելափակելու հանգամանքն իր բնույթով և առաջացրած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները և հանրության շահերը:
Ուստի, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դրսևորել ողջախոհություն, հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այլոց իրավունքներն ու օրինական շահերը և ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ տասն օր տևող արգելափակումը: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին.
Հետագայում հնարավոր հանրային միջոցառումներն անցկացնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ,
ՀՀ ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հավաքը տեղափոխել այլ վայր:
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
ՀՀ ոստիկանությունը լիահույս է նաև, որ վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»,-հայտարարում է ՀՀ ոստիկանությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել