Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Գործի համար ինչքան որ պետք է՝ օտար լեզվի տիրապետում եմ. մարմնավաճառ 06/19/2015   21:06  |  Քրեական խրոնիկոն

Կանանց սեռական շահագործման գործով դատարանի որոշմամբ բերման ենթարկված՝ տուժող ճանաչված մարմնավաճառն իրեն տուժող չի համարում:

Այսօրվա նիստում նա հայտարարեց, որ ամբաստանյալին չի ճանաչում, և դեպքի հետ կապված ոչինչ չի հիշում:

Այնուամենայնիվ դատարանում տուժողը նշեց, որ ծանոթացել է մի աղջկա հետ, ով այս գործով ևս տուժող է ճանաչվել, ում միջոցով էլ ծանոթացել է գործով ամբաստանյալի քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ: Տուժողը Բավականին խնդրել է օգնել մարմնավաճառությամբ զբաղվելու համար Դուբայ գնալ հարցում։  

Ըստ տուժողի ցուցմունքի՝ Բավականից տեղեկացել է, որ նրա քույրը գտնվում է Դուբայում, զբաղվում  մարմնավաճառությամբ եւ «գործերը լավ» են. Հայաստանում տուն է գնել, իսկ տան գումարը քրոջը տվել է վերջինիս «մամա ռոզան»:

Որպես  ճանապարհածախս  Բավականը գումար է տվել տուժողին, սակայն դատարանում նա դժվարացավ ասել, թե որքան՝ նշելով, որ գումարը պետք է վերադարձներ Դուբայում աշխատելու ընթացքում։ Ըստ տուժողի, այդ գումարը Բավականին ուղարկել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «մամա ռոզան», և չնայած ինքն այդպես էլ Դուբայ չի գնացել, բայց գումարը Բավականին չի վերադարձրել:

Տուժողը պնդում էր, որ Դուբայ գնալով ինքն իր համար էր աշխատելու և ինքնուրույն էր հաճախորդներ գտնելու։  Իսկ, թե այդ դեպքում  ինչու՞  էր «մամա ռոզան» գումար ուղարկում, եթե նրա մոտ չէր աշխատելու կամ Բավականը ինչու՞ էր «բարեգործություն» անում և իրեն ուղարկում Դուբայ՝ տուժողն այդպես էլ չպատասխանեց:

Իսկ դատարանի այն հարցին, թե արդյոք տուժողը օտար լեզվի տիրապետում է, օրինակ՝ անգլերենին, տուժողը պատասխանեց. «ինչքան պետք է իմ գործի համար՝ գիտեմ»:

Դատարանում տուժողը հայտնեց նաև, որ այդ ընթացքում իր հորաքրոջ աղջիկը ևս Դուբայում է գտնվել, ինքը ցանկացել է գնալ Դուբայ ու գտնել նրան։ Սակայն մինչ զբաղվել է իր փաստաթղթերը դասավորելով՝ հորաքրոջ աղջիկը վերադարձել է և  խորհուրդ չի տվել գնալ՝ ասելով, որ ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել, անձնագիրը վերցնում են ու չեն վերադարձնում:

Բացի այդ, տուժողը նշեց, որ Բավականից ստացած գումարը ինքը չի վերադարձրել: «Եթե Բավականը գիտեր, որ այնտեղ անձնագիրը վերցնում են ու շահագործում, ապա պարտավոր էր ասել»,- այսպես արտահայտվեց տուժողը:

Մեղադրող դատախազի հարցին,  թե երբևիցե Բավականը պահանջել է վերադարձնել գումարը՝ տուժողը բացասական պատասխան տվեց։ Վերջինս բացասական պատասխան տվեց նաեւ հաջորդիվ հնչած մեկ այլ հարցի, թե արդյոք տուժողն իր բջջային հեռախոսահամարը չի փոխել, որ չկարողանան գտնել իրեն ու հավելեց, որ Բավականը շատ իրեն չի հետաքրքրում. ինքն  ամուսնացել է, երեխա ունի:

Տուժողի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանի միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքներն ամբողջությամբ:

Ըստ այդմ պարզվեց, որ տուժողը 2008-2011թթ Երևանում զբաղվել է մարմնավաճառությամբ։ 2010թ ամռանն իր ընկերուհու միջոցով  ծանոթացել է գործով մեկ այլ տուժողի հետ, ով պատմել է, որ Բավականն իրեն ուղարկել է Դուբայ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով, սակայն ինքը Դուբայ հասնելով պատռել է վիզան և իրեն հետ են ուղարկել Հայաստան:

Նախաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվելու ընթացքում չի կարողացել շատ գումար վաստակել։  Բացի այդ՝  չի ցանկացել, որ ազգականներն իմանան դրա մասին, ուստի խնդրել է այդ աղջկան իրեն ծանոթացնել Բավականի հետ, որպեսզի մեկնի Դուբայ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու:

Ծանոթանալուց հետո Բավականը պատմել է, թե  քույրը շուրջ 5 տարի է, ինչ բնակվում է Դուբայում և զբաղվում մարմնավաճառությամբ Նելլի անունով «մամա ռոզայի» մոտ: Բավականը տուժողին  հավաստիացրել է, որ այնտեղ շատ լավ պայմաններ են, և որոշ ժամանակ աշխատելուց հետո  «մամա ռոզան» Երևանում աղջիկների համար բնակարան է գնում։ Ավելին՝ ասել է,  որ իր քրոջ համար Նորքում արդեն բնակարան է գնել:

Բավականը նաև ասել է, որ մեկնելու և վիզայի բոլոր ծախսերը կհոգա Նելլին, իսկ այնտեղ որոշ ժամանակ անց աշխատելուց հետո բնակարան կգնի իր համար Երևանում, իսկ Դուբայում յուրաքանչյուր հաճախորդի հետ հանդիպելու համար կստանա 600 ԱՄՆ դոլար:

«Մենք նոր էին մարզից տեղափոխվել Երևան, ես և ընտանիքիս անդամներն աշխատանք չունեինք և համաձայնեցի առաջարկին»,- նշել է տուժողը:

Նախաքննական ցուցմունքում նա նաև հայտնել է, որ այդ ժամանակ իր 18 տարեկանը լրացած է եղել, սակայն անձնագիր չի ունեցել, եւ Բավականի միջոցով  իրեն է փոխանցվել 500 ԱՄՆ դոլար՝ անձնագրի հարցերը կարգավորելու և հագուստ գնելու համար:

Գնալով Գյումրի՝ հանդիպել է իր ծանոթներից մեկին, ում հայտնել է Դուբայ գնալու և մարմնավաճառությամբ զբաղվելու մասին, ով ասել է, որ  ինքը ևս եղել է Դուբայում Նելլի անունով կնոջ մոտ եւ զբաղվել  մարմնավաճառությամբ։ Սակայն այդ աղջիկը պատմել է, որ  նա վերցնում է  աղջիկների անձնագրերը, ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ վաստակած գումարները վերցնում։ Չտալու դեպքում՝ տուն չի թողնում:

Այդ աղջիկը նաև հայտնել է, որ չի դիմացել ու փախել է՝ վերադառնալով Հայաստան:

Նախաքննության ընթացքում տուժողը հայտնել է, որ  այդ աղջկա պատմածները լսելուց հետո  հասկացել է, որ նույնը կատարվելու  է իր հետ եւ  որոշել է  չմեկնել:

Նկատի ունենալով, որ Բավականի տված գումարն արդեն ծախսել է  անձնագրի, հագուստներ գնելու և այլ ընթացիկ ծախսերի վրա՝ Բավականի զանգերին այլևս չի պատասախանել, փոխել է հեռախոսահամարը՝ վախենալով, որ կարող է իրեն պարտադրեն վերադարձնել գումարը:

Հաջորդիվ տված ցուցմունքներում տուժողը հայտնել է, որ 500 ԱՄՆ դոլարը Բավականը իրեն տվել է շահագրգռելու համար:

Մինչ մեղադրողը հրապարակում էր տուժողի նախաքննական ցուցմունքները՝ վերջինս հարցրեց. «Պարտադիր է, որ ես սա լսե՞մ, դա ինձ պետք չի», ապա դժգոհեց, որ դատական նիստերի դահլիճում շոգ է և ինքն իրեն վատ է զգում:

Ինչ վերաբերում է դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա էական հակասություններին՝ այս դեպքում էլ նշեց, «չեմ հիշում, հիմա ինչ եք ուզում ինձանից, 4 տարի է անցել, հիմա ես որ մեկը հիշեմ, վայ»:

Ի պատասխան տուժողի այս հայտարարության՝ նախագահող դատավորն ասաց, որ «պատասխաններ ենք ակնկալում,  ոչինչ չենք ուզում»:

Պաշտպանական կողմը տուժողի ցուցմունքներում հակասություններ չտեսավ:

Սակայն հակասությունները վերաբերում էին, մասնավորապես, այն դրվագին, որ տուժողը ցանկացել է Դուբայում մարմնավաճառությամբ զբաղվելու ինքնուրույն հաճախորդներ գտնելով և ոչ թե այլ անձի՝ «մամա ռոզայի» մոտ, ինչպես որ նախաքննական ցուցմունքում էր հայտնել:

Հաջորդ հակասությունը վերաբերում էր նրան, որ դատարանում տուժողը նշել էր, թե Բավականն իրենից գումարը հետ չի պահանջել և ինքը հեռախոսահամար չի փոխել նրանից խուսափելու նպատակով:

Հակասություն ասվածը տուժողի համար անհասկանալի էր, համենայն դեպս, ինքն իր ցուցմունքում հակասություններ չէր տեսնում և միայն պնդում էր, որ չի հիշում. «Ասում եմ այն, ինչ հիշում եմ»:

Այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը միջնորդեց ՀՀ ոստիկանությանը՝ Ինտերպոլի բյուրոյից լրացուցիչ հարցման միջոցով պարզել, թե իր պաշտպանյալը, 09.11.2007թ.  գտնվելով Դուբայ քաղաքում մինչև 2008թ. ամռանը, երբ է վերադարձել հայրենիք և որքան ժամանակով, վերջին անգամ ե՞րբ է մուտք գործել հայրենիք: Բացի այդ՝ գտնվելով ԱՄԷ-ում ի՞նչ հեռախոսահամարներից է օգտվել կամ ունեցե՞լ է հեռախոսահամարներ, թե ոչ:

Միջնորդության քննարկումը հետաձգվեց. դատարանը միջնորդությանը կանդրադառնա մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները հետազոտումից հետո:

Պաշտպանի հաջորդ միջնորդությունն էլ վերաբերում էր ամբաստանյալի քրոջը՝ Բավական Խաչատրյանին, ով դատապարտվել է մեկ այլ գործի շրջանակներում, դատարան հրավիրելուն և հարցաքննելուն։ Վերջինս ցուցմունքները դրվել են մեղադրական եզրակացության հիմքում, սակայն նա դատակոչված չէ:

Դատարանը  բավարարեց միջնորդությունը:        

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]