Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   10:44 Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը 05/01/2024   10:30 Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել. Ծնողները պնդում են՝ գործը ծածկադմփոց է արվում 05/01/2024   10:28 Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   10:20 24 ժամ ջուր չի լինի Դավթաշենի և Կոտայքի մի շարք հասցեներում 05/01/2024   10:16 Մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է կամ դրա ոչ պատշաճ որակը. վարչապետ 05/01/2024   08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ» 05/01/2024   08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ» 05/01/2024   07:51 Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» 05/01/2024   07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» 05/01/2024   07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» 05/01/2024   07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» 04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»

Երևանում վթարի ենթարկված թուրք լրագրողուհին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ (Տեսանյութ) 06/16/2015   12:18  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հայաստանում վթարի հետևանքով մահացած թուրք լրագրողի գործով ամբաստանվող տաքսու վարորդն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է լրագրողուհու մահվան պատճառ դարձած երթևեկության կանոնները խախտելու գործով դատաքննությունը:
 
Մեղադրող դատախազը հրապարկեց մեղադրական եզրակացության եզրափակից մասն, ըստ որի՝ Արամ Գրիգորյանն իր «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ՝ շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: 
 
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը չհասած Մաշտոց և Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն՝ իր ընթացքի ուղղությամբ, առջևում` երթևեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու և վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչև Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է և ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկականբ հնարավորությունից՝ ավտոմեքենայի առջևի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս և անզգուշությամբ պատճառել մահ:
 
Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Միջնակարգ կրթությամբ ամբաստանյալ տաքսու վարորդ Արամ Գրիգորյանը, ում խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, կինը և ծնողները, մեղադրանքը չի ընդունում:
 
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործում առկա գրավոր և մյուս ապացույցներ, իսկ վերջում կհարցաքննվի ամբաստանյալը:
 
Ազգությամբ հայ, Անգլիայում ծնված և ներկայումս Հայաստանում ուսանող վկա Արա Վարդանյանը դեպքին նախորդող ժամերին եղել է մահացած թուրք լրագրող՝ Գայե Ջոշարի հետ, նրան ճանաչել է Հայաստանում գտնվելու ընթացքում՝ ընդհանուր ընկերների միջոցով:
 
Դեպքին նախորդող ժամերին վկայի խոսքով՝ իրենք ընկերներով գնացել են գարեջրատուն, որտեղից որոշ ժամանակ անց էլ գնացել են «Կովկաս» պանդոկ, որտեղ մահացած տուժողը բավականին ալկոհոլ է օգտագործել:
 
Այստեղից դուրս գալուց հետո  նրանք ավտոմեքենայով հասել են Թումանյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, որտեղ Գայեն իջել է ավտոմեքենայից՝ դրամ փոխանակելու նպատակով, սակայն սուպերմարկետ մտնելու փոխարեն հասել է մինչև Պուշկին փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ:
 
Ընկերները շարունակել են ճանապարհը, որոշ ժամանակ անց, վկայի խոսքով, իրեն զանգահարել են և ասել, որ Գայեն վթարի է ենթարկվել, դեպքի վայր հասնելով՝ նրանք տեսել են, որ Գայեն ընկած է Մաշտոցի պողոտայում՝ փողոցի գրեթե մեջտեղում` «ՔԵՅ ԷՖ ՍԻ»-ի դիմաց: 
 
Ըստ վկայի՝ Գայեի գիտակցությունը տեղն է եղել, նա ցավերի մեջ է եղել ու բարձր բղավել է: Շտապ օգնությունն էլ ժամանել է զանգահարելուց շուրջ 15-20 րոպե հետո միայն, իսկ այդ ընթացքում, որևէ մեկը օգնություն չի ցուցաբերել տուժողին, քանի որ ներկաների մեջ բժիշկ չի եղել և չեն իմացել՝ ինչ օգնություն ցուցաբերել:
 
Վկան նաև նշեց, որ դեպքին նախորդող ժամերին Գայեն բավականին ուրախ է եղել, քանի որ վերադառնալու էր Թուրքիա և հանդիպելու էր ծնողներին:
 
Վկան նաև նշեց, որ դեպքի վայր ժամանելով՝ տեսել է գործով ամբաստանյալին՝ տաքսու վարորդին, ով ասել է, որ տեսել է Գայեին փողոցում պառկած, կանգնեցրել է  ավտոմեքենան, որ վրաերթի չենթարկեն:
 
Վկայի խոսքով՝ ինքը դեպքից հետո հիվանդանոց է գնացել տուժողին տեսակցելու, այդ ժամանակ ևս Գայեի գիտակցությունը տեղն է եղել և նրան տեղափոխել են վիրահատարան, սակայն վկան նշեց, որ տուժողն անընդհատ կրկնում էր՝ «մամայիս եմ ուզում»:
 
Հաջորդը հարցաքննվելու հրավիրվեց վկա Հարություն Շահբազյանը, ով ամբաստանյալ տաքսիստի ուղևորն է եղել:
 
Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը Մոսկվայից վերադառնալիս է եղել և օդանավակայանից դուրս գալիս նստել է պատահական տաքսի ավտոմեքենա և ուղևորվել տուն, և քանի որ ճանապարհից հոգնած է եղել տաքսի ավտոմեքենայի մեջ ննջել է, երբ հասել են Մաշտոցի փողոց, որը, ըստ վկայի, լուսավորված չի եղել, տաքսու վարորդն ասել է «արա վայ-վայ էս ինչ էր ու դմփոց է լսել», վկան արթնացել է և միևնույն ժամանակ վարորդն արգելակել է մեքենան:
 
Վկայի խոսքով՝ ինքը կարծել է, թե շուն են վրաերթի ենթարկել, մեքենայից երկուսն էլ իջել են ու դեպի մեքենայի հետևի մաս վազել, սակայն տեսել են որ ոչինչ կա, ապա առաջ գալով մեքենայի դիմացի մասում տեսել է մի կնոջ գլուխ, որի մարմինը գտնվել է ավտոմեքենայի տակ:
 
Վկան նշեց, որ ինքն անձամբ չի տեսել տուժողը փողոցն անցնելի՞ս է եղել, թե ՞պառկած է եղել փողոցում, քանի որ ինքը քնած է եղել, սակայն նշեց, որ մեքենայից իջնելով տեսել է, որ տուժողի գիտակցությունը տեղն է:
 
Ըստ վկայի՝ կինն ամբողջությամբ մեքենայի տակ է եղել, այսինքն՝ մայթին զուգահեռ և միայն գլուխն է ավտոմեքեյաի դիմացի մասից երևացել: Տաքսու վարորդը, նստելով մեքենան, հետընթաց է կատարել, որից հետո վկայի բջջային հեռախոսով զանգարել են շտապօգնություն և ոստիկանություն:
 
Վկան հստակ չկարողացավ հայտնել՝ տաքսիստը մեքենան վարել է հեռահար լույսերը միացրա՞ծ վիճակում, թե՝ մոտակա, ինքն էլ, լինելով վարորդ, ենթադրաբար նշեց, որ ճանապարհի ընթացքում և մոտակա և հեռահար լույսերով է վարել ավտոմեքենան, իսկ դեպքից առաջ չի հիշում:
 
Նշենք, որ վկան դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց, որ դեպքի օրվա ժամերի, ավտոմեքենայի արագության վերաբերյալ չի կարող հստակ պատասխան տալ և պնդեց իր նախաքննական ցուցմունքը՝ ասելով, որ շուրջ կես տարի է անցել և չի հիշում, և որ այն ժամանակ ավելի թարմ է եղել հիշողությունը:
 
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը:
 
Տաքսու վարորդի կողքին նստած վկա ուղևորի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ ավտոմեքենան ընթացել է 40 կմ/ժամ արագությամբ: Դատարանում վկան նշեց 40-50-60 կմ/ժամ, ոչ ավելի:
 
Մյուս հակասությունն էլ վերաբերում էր տուժողի դիրքին. նախաքննական մարմնին նկարագել էր, որ տուժողը պառկած է եղել գլուխը դեպի աջ մայթի կողմը, իսկ ոտքերը հոծ գծերի ուղղությամբ, նա նաև նշել էր, որ մեքենան արգելակելուց հետո բավականին առաջ է գնացել, թե քանի մետր, նախաքննական մարմնին ևս մոտավորապես էր նշել:
 
Իսկ թե ի՞նչ դիրքով էր պառկած տուժողը, նա ասաց, որ մեջքի վրա, բայց թե վնասվածքներ ուներ, թե՝ ոչ դժվարացավ նշել, հայտնեց որ ձմռային հագուստով էր և չի երևացել:
 
Նշենք նաև, որ մինչ դատաքննությունն սկսվելն ամբաստանյալի պաշտպան Նորայր Նորիկյանը միջնորդեց իրեղեն ապացույց ճանաչված իր պաշտպանյալին պատկանող ավտոմեքենան, որի վրա կալանք դրված չի, վերադարձնել տիրոջը, քանի որ իր պաշտպանյալն ավտոմեքենայի միջոցով է գումար վաստակում և հոգում ընտանիքի սոցիալական պայմանները, սակայն դատարանը միջնորդությունը վաղաժամ համարեց՝ թողնելով առանց քննության՝ մինչև համապատասխան ապացույցների զննություն կատարելը:
 
Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ միջնորդեց դատական քննություն անցկացնել դռնփակ՝ վկաների, գործում որպես ապացույց ճանաչված տեսանյութի և լուսանկարների մասով՝ իր պաշտպանյալի անձնական կյանքի վերաբերյալ տվյալները հրապարակային չդառնալու նպատակով:
 
Պաշտպանը նշեց, որ դատակոչված վկաները վթարի հետ առնչություն չունեն, դեպքին ականատես չեն եղել և որ մինչ դեպքն են առնչվել տուժողի հետ և մեղադրանքի հետ առնչություն չունեն: 
Այստեղ էլ պաշտպանական կողմը հակադարձեց՝ եթե մեղադրանքի հետ առնչություն չունեն, ինչու՞ է նախաքննական մարմինը դատակոչել:
 
Դատարանը միջնորդությունը մերժեց՝ նկատի ունենալով, որ վկաները հարցաքննվելու են մեղադրանքի ծավալի շուրջ և ոչ թե տուժողի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների:
 
Նշենք, որ այսօր չհարցաքննվեց օտարերկրյա քաղաքացի մի վկա, քանի որ դատարանը որոշում է կայացրել գործին թարգման ներգրավվելու մասին և որոշում ուղարկել դատական դեպարտամենտ, ի պատասխան որի՝ ստացվել է գրություն, որ խնդիրներ կան և այսօրվա նիստին թարգմանով չեն կարող ապահովել:
 
Նշենք նաև, որ Գայե Ջոշարը Ավստրալիայի քաղաքացի էր, ով «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող և հետազոտող Թուրքիայից: Նա 2014թ. նոյեմբերից բնակվում էր Հայաստանում:
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]